Մսեղիքի տեսակավորում
Մսեղիքի տեսակավորումը մսի կտորների անջատումն է մորթված անասունից` մսագործության ընթացքում։ Մսեղիքի առաջնային տեսակավորման հիմնական կտորներն են տավարի գավակամիսը, սուկին, երբուծը, լանջամիսը կամ խոզի բուդը, սուկին, լանջամիսը և կողաճաղը։
Տարբեր երկրներ և ժողովուրդներ մսեղիքի տեսակավորման տարբեր չափանիշներ ունեն։ Տեսակավորումը նաև կախված է մսեղիքի տեսակից։ Օրինակ` եվրոպական խոհանոցներում խոզի մեջքաճարպը խոզի մսեղիքի կարևոր կտոր է, սակայն Հյուսիսային Ամերիկայում այն չի առանձնացվում մնացյալ խոզաճարպից և օգտագործվում է երշիկեղենի և հալած յուղի արտադրության մեջ։ Կան տարբերություններ նաև Բրիտանական համագործակցության անդամ երկրներում և ԱՄՆ-ում օգտագործվող անգլերեն անվանումների և մսեղիքի տեսակավորման միջև[1]։ Մսեղիքի կտորները կարող են վաճառվել ամբողջական կամ ավելի մանր կտորների տեսքով։
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մեծամասնությունում տարածված է մսեղիքի գերմանական տեսակավորումը։ Մսեղիքի ամենախիստ տեսակավորումը համարվում է ֆրանսականը[2]։
Հայաստանում մսեղիքի տեսակավորումը սահմանված չէ և գրեթե չի իրականացվում։
Որոշ երկրներում մսի առաջնային տեսակավորում արտահայտության մեջ «առաջնային» բառն օգտագործվում է որպես որակի հոմանիշ[3]։
ԵՏՀ ՄԱԿ-ը մշակել է մսեղիքի տեսակավորման իր չափանիշները[4]։
Մսեղիքի առաջնային տեսակավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մսեղիքի տեսակավորումը տարբերվում է երկրից երկիր, ինչը կապված է մշակութային և ազգային առանձնահատկությունների հետ։ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների մեծամասնությունում և նախկին Ռուսական կայսրության տարածքում տարածված է մսեղիքի գերմանական տեսակավորումը։ Հայաստանում մսեղիքի տեսակավորումն ավանդաբար զարգացած չի եղել և իրականացվել է հիմնականում ոսկրոտ և անոսկր մսի անջատումով։ Ներկայում Հայաստանում գործում է մսեղիքի տեսակավորման ԳՕՍՏ ստանդարտը[5], որը որոշ չափով տարբերվում է գերմանականից։ Սակայն Հայաստանում ավանդաբար որպես սնունդ օգտագործվում են նաև, օրինակ, տավարամսի և խոզամսի թափուկ համարվող տավարի գլուխը, կոպաճները, խոզի տոտիկները ևն։
Տավար
[խմբագրել | խմբագրել կոդը]1, 22. զինգեր;
2-7. կոնքազդրային կտոր;
9-10. գավակ և սուկի;
11-12. փորամիս;
13-14. լանջամիս;
15. մնդավ;
16. երբուծ;
17-20. ճնաղ;
23-24. վիզ։
Խոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]1, 12. զինգեր;
2-5. կոնքազդրային կտոր;
6. գավակ և սուկի;
7-8. փորամիս;
9, 11, 13. երբուծ;
10. կողաճաղեր;
14. վիզ։
Ոչխար
[խմբագրել | խմբագրել կոդը]1, 12. զինգեր;
2-3. կոնքազդրային կտոր;
4. փորամիս;
5-6, 13. մեջքամիս;
7. կողաճաղեր;
8-10. երբուծ;
11. վիզ;
14. դմակ։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր երկրներում կարող են գործել նաև ստանդարտներ թռչնամսի, ձկնամսի, փափկամորթերի և այլ մսեղիքի տեսակավորման համար։
Մսեղիքի տեսակավորումը տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական | Ֆրանսական | |
---|---|---|
Խոզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական | Իտալական | |
---|---|---|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Food and Cooking in American and British English Արխիվացված 2018-03-20 Wayback Machine", by Susan Stempleski, Medical Magazine, Macmillan Dictionaries, February 2004
- ↑ Guide de découpes(չաշխատող հղում)
- ↑ Inspection & Grading of Meat and Poultry: What Are the Differences?"
- ↑ UNECE STANDARD RETAIL MEAT CUTS
- ↑ 67:ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ>67.120:Միս, մսամթերք և այլ կենդանական մթերք>67.120.10:Միս և մսամթերք
- ↑ ГОСТ 31797-2012 Мясо. Разделка говядины на отрубы
- ↑ ГОСТ 31778-2012. Мясо. Разделка свинины на отрубы
- ↑ ГОСТ Р 54367-2011. Мясо. Разделка баранины и козлятины на отрубы