Մուլտան
Բնակավայր | ||
---|---|---|
Մուլտան | ||
Երկիր | Պակիստան | |
Համայնք | Multan District? | |
Մակերես | 286 կմ² | |
ԲԾՄ | 122±1 մետր | |
Բնակչություն | ▼1 871 843 մարդ (2017)[1] | |
Ժամային գոտի | PKT? | |
Հեռախոսային կոդ | 061 | |
Փոստային դասիչ | 60000 | |
Պաշտոնական կայք | multan.gov.pk | |
| ||
Մուլտան (ուրդու՝ ملتان, անգլ.՝ Multan, ա.-փենջ.՝ ملتان), քաղաք Պակիստանի Փանջաբ պրովինցիայում։ Քաղաքը հայտնի է իր բազմաթիվ մզկիթների և դամբարանների փիրուզագույն գմբեթներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չի բացառվում, որ հնագույն Մուլտանը ընկած է եղել Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի ճանապարհին։ Մ․ թ. ա․ 712 թվականին՝ արաբների կողմից գրավվելուց հետո, 3 հարյուրամյակ այն դարձել է իսլամի գլխավոր հենարանը Հնդկաստանի տարածքում։ 9-րդ դարում եղել է կարմատների շարժման արևելյան կենտրոնը։ 1005 թվականին նվաճվել է Մահմուդ Գազնևի կողմից։
Միջնադարում Մուլտանի համար կատաղի պայքար է ընթացել, քանի որ հենց այստեղից է սկսվել դեպի Հնդկաստան տանող Մեծ անվային ճանապարհը։ Քաղաքը մտել է Դելիի սուլթանության և Մողոլների կայսրության կազմի մեջ։ 1779 թվականին գրավել են աֆղանցիները, իսկ 1818 թվականին՝ սիկհամները, 1849 թվականին՝ անգլիացիները։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կենտրոնը գտնվում է ծովի մակարդակից 124 մետր բարձրության վրա[2]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 28.3 (82.9) |
32.0 (89.6) |
39.0 (102.2) |
45.0 (113) |
48.9 (120) |
52.0 (125.6) |
52.2 (126) |
45.0 (113) |
42.5 (108.5) |
40.6 (105.1) |
36.0 (96.8) |
29.0 (84.2) |
52.2 (126) |
Միջին բարձր °C (°F) | 21.0 (69.8) |
23.2 (73.8) |
28.5 (83.3) |
35.5 (95.9) |
40.4 (104.7) |
42.3 (108.1) |
39.2 (102.6) |
38.0 (100.4) |
37.2 (99) |
34.6 (94.3) |
28.5 (83.3) |
22.7 (72.9) |
32.59 (90.68) |
Միջին օրական °C (°F) | 12.7 (54.9) |
15.4 (59.7) |
21.0 (69.8) |
27.5 (81.5) |
32.4 (90.3) |
35.5 (95.9) |
33.9 (93) |
33.0 (91.4) |
31.0 (87.8) |
26.4 (79.5) |
19.7 (67.5) |
14.1 (57.4) |
25.22 (77.39) |
Միջին ցածր °C (°F) | 4.5 (40.1) |
7.6 (45.7) |
13.5 (56.3) |
19.5 (67.1) |
24.4 (75.9) |
28.6 (83.5) |
28.7 (83.7) |
28.0 (82.4) |
24.9 (76.8) |
18.2 (64.8) |
10.9 (51.6) |
5.5 (41.9) |
17.86 (64.15) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −2.2 (28) |
−1 (30) |
3.3 (37.9) |
9.4 (48.9) |
13.5 (56.3) |
20.0 (68) |
21.1 (70) |
21.1 (70) |
16.7 (62.1) |
8.9 (48) |
0.6 (33.1) |
−1.1 (30) |
−2.2 (28) |
Տեղումներ մմ (դյույմ) | 7.2 (0.283) |
9.5 (0.374) |
19.5 (0.768) |
12.9 (0.508) |
9.8 (0.386) |
12.3 (0.484) |
61.3 (2.413) |
32.6 (1.283) |
10.8 (0.425) |
1.7 (0.067) |
2.3 (0.091) |
6.9 (0.272) |
186.8 (7.354) |
Միջին ամսական արևային ժամ | 222.3 | 211.6 | 250.8 | 273.3 | 293.5 | 266.8 | 265.0 | 277.6 | 277.6 | 274.9 | 255.0 | 229.2 | 3097,6 |
աղբյուր: NOAA (1961–1990)[3] |
Էկոնոմիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը Պակիստանի կարևոր արդյունաբերական և առևտրային կենտրոնն է, որը այլ արդյունաբերական քաղաքների հետ կապված է երկաթուղային և օդային հաղորդակցությամբ, ինչպիսիք են՝ Լահորը, Կարաչին, Գուջրանվալան և Կվետտան։ Արդյունաբերությունը ներառում է պարարտանյութերի, կոսմետիկայի, տեքստիլ և գյուղատնտեսական հումքի մշակման արտադրությունները։
Քաղաքը հայտնի է նաև իր արհեստներով (գորգեր և կերամիկա) և արհեստագործական արտադրությամբ, որի արդյունքում հնարավոր է օգտագործել մանկական աշխատանքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության մեծ մասը մուսուլմաններ են, բայց քաղաքում գտնվում է Լահոր մետրոպոլիտի թեմի ամբիոնը[4]։
Բնակչության 42 % խոսում են սարայկերեն, 42 %-ը՝ փանջաբերեն, մնացած 23 %-ը ուրդու լեզվով[5]։
1961 | 1972 | 1981 | 1998 | 2012 |
---|---|---|---|---|
358 201 | 538 949 | 732 070 | 1 197 384 | 1 550 046 |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում Մուլտանը հնդկական ենթամայրցամաքում սուֆիզմի զարգացման կենտրոնն է եղել։ Այն ուխտատեղի է եղել երկու հարգված սրբերի հայտնի դամբարանների շնորհիվ, Սուխրավարդիյայի եղբայրության սուֆիացի շեյխեր՝ Բահաուդին Զակարիյ Մուլտան (1182—1262) և նրա թոռ Ռուկնուդին Աբուլ Ֆատխ (1335), հայտնի է որպես «Ռուկն-ի-ալամ» անվամբ։ Մուլտանում ձևավորվում է մուսուլմանական դամբարանի բնորոշ ոճը՝ երկհարկանի շինություն, որը բաղկացած է տարբեր չափերի երկու ութանկյուններից։ Ռուկն-ի-Ալամ դամբարանի վերականգնումն արժանացել է Ագա-Խան ճարտարապետության մրցանակին։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիա Հռոմ[7]
- Թուրքիա Կոնիա[8]
- Իրան Ռա��թ[9]
- Ինդոնեզիա Բանտեն (պրովինցիա) (2011 թվականի հուլիսի 11-ից սկսած)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pakistan’s 10 most populous cities revealed — SAMAA TV, 2017.
- ↑ «Multan, Pakistan Page» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Multan Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Dioecesis Multanensis». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 1998 tehsils data at the Demobase
- ↑ «Multān» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ The-News-International-Latest-News-Breaking-Pakistan-News(չաշխատող հղում)
- ↑ Ministry of Foreign Affairs
- ↑ «Gilani visits land of his forefathers — Thaindian News». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուլտան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 74)։ |