Մորբի
Քաղաք | ||
---|---|---|
Մորբի | ||
անգլ.՝ Morvi հինդի՝ मोरबी գուջարաթի՝ મોરબી | ||
Երկիր | Հնդկաստան | |
Նահանգ | Գուջարաթ | |
Շրջան | Ռաջկոտ | |
Համայնք | Morbi Taluka? | |
ԲԾՄ | 54 մ | |
Բնակչություն | 246,008 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 2822 | |
Փոստային դասիչ | 363641 | |
| ||
Մորբի (նաև՝ Մորվի, անգլ.՝ Morvi, հինդի՝ मोरबी, գուջարաթի՝ મોરબી), քաղաք Հնդկաստանի արևմտյան մասում՝ Գուջարաթ նահանգի Ռաջկոտ շրջանի տարածքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում քաղաքը եղել է համանուն տեղային իշխանության մայրաքաղաքը[1], որը հիմնադրվել էր 1698 թվականին։ 1807-1947 թվականներին Մորբին գտնվել է բրիտանական պրոտեկտորատի ենթակայության տակ։ 1948 թվականին իշխանությունը մտում է անկախ Հնդկաստանի Սաուրաշտրա միացյալ նահանգի կազմ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Կաթիավար թերակղզու հյուսիս-արևմտյան մասում, Մաչչհու գետի ափին, ծովի մակարդակից 54 մետր բարձրության վրա[2]։ Մորբին գտնվում է նահանգի մայրաքաղաք Գանդինագարից մոտավորապես 187 կմ դեպի արևմուտք-հարավ-արևմուտք, իսկ երկրի մայրաքաղաք Նյու Դելիից 890 կմ հարավ-արևմուտք։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր 246,008 մարդ, որից համապատասխանաբար 52,1%-ը տղամարդիկ և 47,9%-ը՝ կանայք։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 73,8%[3]։ Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների[4].
1991 | 2001 | 2011 |
---|---|---|
90 357 | 145 719 | 246 008 |
Տնտեսություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքային հիմնական արտահանումները գյուղատնտեսական արտադրանքներն են, բամբակե արտադրանքը և կերամիկական արտադրանքը[5]։ Մորվիի հաղորդակցությունը Հնդկաստանի այլ քաղաքների հետ իրականացվում է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ Մոտակա քաղաքացիական օդանավակայանը գտնվում է Ռաջկոտ քաղաքում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Princely States of India K-Z» (անգլերեն). World Statesmen. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 2,0 2,1 «Morbi, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF) (անգլերեն). Provisional Population Totals, Census of India 2011. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Morvi» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Morvi» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.