Մոտկան (հնավայր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բնակատեղի (այլ կիրառումներ)
Մոտկան, Մոտկանբերդ | |
---|---|
Դիրք | Ուջան գյուղի մոտ, նրա հյուսիսային կողմում, Արագածոտնի մարզ, Հայաստան |
Մոտակա քաղաք | Աշտարակ |
Ձևավորվել է | մ.թ.ա. 3-րդ հազարամյակ - մ․թ․ 15-րդ դար |
Հիմնադրվել է | մ.թ.ա. 3-րդ հազարամյակ |
Մոտկան (նաև՝ Մոտկանբերդ), հնավայր, քաղաքատեղի[1] Հայաստանի Արագածոտնի մարզում, Ուջան գյուղի մոտ, նրա հյուսիսային կողմում։ Քաղաքատեղիի ամրոցը ներառված է՝ Ուջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքատեղին թվագրվում է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակով։ Այն փռված է երեք բլուրների վրա։ Կենտրոնական բլուրը, որը միառժամանակ եղել է միջնաբերդ շրջապատված է եղել մի քանի շարք բազալտե խոշոր քարերով շարված պարիսպներով, որոնք տեղ-տեղ ունեցել են 6 մետր բարձրություն[1]։ Միջնաբերդում նկատելի են մոնումենտալ ճարտարապետական շինությունների ավերակներ, ճանապարհների առանձին հատվածներ։ Ուշադրության արժանի է հատկապես միջնաբերդի հոյսւսիային մուտքի համար բազալտի ժայռի մեջ փորված մոտ 150 մ երկարությամբ, 4 մ լայնությամբ ու 3 մ խորությամբ ճանապարհահատվածը[1]։ Հնավայրը զբաղեցնում է ավելի քան 50 հեկտար տարածություն, իսկ մեկ այլ տեղեկությամբ՝ 100 հեկտար տարածություն[1][4]։ Քաղաքատեղին կազմված է՝ մ․թ․ա․ 3-րդ հազարամյակով թվագրվող «Մոտկան բերդ» ամրոցով ու նրանից հյուսիս և հյուսիս-արևելք գտնվող դամբարանադաշտով[2][3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքատեղիի պարիսպները
-
Հատված քաղաքատեղիից
-
Տեսարան միջնաբերդից․ առաջին պլանում Ուջան գյուղն է
-
Պարսպաշարերի խոշոր քարերը
-
Քաղաքատեղին միջնաբերդից
-
Կոթողի պատվանդան
-
Քաղաքատեղիի միջնաբերդը՝ Մոտկան բերդ
-
Հատված քաղաքատեղիից
-
Ուշ շրջանի խաչքար
-
Ուշ շրջանի խաչքարաբեկոր
-
հարակից դամբարանադաշտը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «ԵՊՀ-ի հայագիտական հետազոտությունների պրոբլեմային լաբորատորիայի 1975թ․ կատարած հնագիտական աշխատանքները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի կառավարության N 628 որոշում 29 մայիսի 2002 թվականի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 3 — 992 էջ։
- ↑ «Հայաստանը ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում (Ք.ա. 1500-800 թթ.)», Հակոբ Սիմոնյան