Միջնադարյան ժայռափոր դամբարան (Օհանավան)
Միջնադարյան ժայռափոր դամբարան | |
---|---|
Տեսակ | դամբարան |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Օհանավան, Արագածոտնի մարզ |
Միջնադարյան ժայռափոր դամբարան, նորահայտ պատմամշակութային հուշարձան Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տարածքում, Քասախի կիրճում[1][2]։ Հայտնաբերվել է 2024 թվականի փետրվարին բնակիչներից մեկի կողմից սեփական տարածքում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան ժայռափոր դամբարանը հայտնաբերվել է բնակիչներից մեկի կողմից սեփական տարածքում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ[1][2]։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության կողմից դեպքն արձանագրվել և հողային աշխատանքները դադարեցվել են[1][2]։ Քննարկվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու և հրատապ հնագիտական պեղումների անհրաժեշտությունը[1][2]։ Առաջիկայում նոր հայտնաբերված հուշարձանը կվկայագրվի և կստանա նաև նորահայտ հուշարձանի կարգավիճակ[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան». escs.am. 2024 թ․ փետրվարի 15. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԺԱՅՌԱՓՈՐ ԴԱՄԲԱՐԱՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ՕՀԱՆԱՎԱՆՈՒՄ». hushardzan.am. 2024 թ․ փետրվարի 15. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.