Jump to content

Մինչև ոսկորները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինչև ոսկորները
անգլ.՝ To the Bone
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
ԹեմաՋղային Անախորժակութիւն
Թվական2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարտի Նոքսոն
Սցենարի հեղինակՄարտի Նոքսոն
ԴերակատարներԼիլի Քոլինզ և Կիանու Ռիվզ
Նկարահանման վայրԼոս Անջելես
Տևողություն107 րոպե

«Մինչև ոսկորները» (անգլ.՝ To the Bone), 2017 թվականի ամերիկական դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Մարտի Նոկսոնը իր սցենարի հիման վրա[1][2]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 22-ին Սենդենս կինոփառատոնում, որտեղ այս ֆիլմը մրցույթի գլխավոր մասնակիցն էր։

Ֆիլմի գլխավոր հերոսուհին նկարչուհի Էլենն է, ով չէր կարողանում համակերպվել իր քաշի հետ և այդ էմոցիոնալ խնդիրների պատճառով որոշում է նիհարել։ Աղջիկը այնքան է նիհարում, որ հայտնվում է ծայրահեղ վիճակում և տառապում է նյարդային անորեքսիա հիվանդությամբ։ Նրան օգնության է հասնում բժիշկ Բեքհեմը, որը բուժման համար օգտագործում է ոչ ավանդական մեթոդներ։

Ֆիլմի ամբողջ ընթացքում Էլենը սկսում է իրեն ծանրաբեռնել ֆիզիկական աշխատանքով և զբաղվել սպորտով, ամեն երեկո քայլում է կալորիաներ կորցնելու համար։

Ֆիլմի վերջում աղջիկը կռվելով բոլորի հետ հասկանում է, որ ամեն ինչ կորած է, երեկոյան դուրս է գալիս տանից հերթական զբոսանքի համար, ճանապարհին ուշագնաց է լինում և զգայապատրանքների մեջ է ընկնում՝ տեսնում է սեփական անձը հին ու լավ ժամանակներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fleming Jr, Mike (2017 թ․ հունվարի 24). «Netflix Making $8 Million Deal For Lily Collins-Keanu Reeves Drama 'To The Bone'». Deadline.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  2. Heath, Paul (2017 թ․ ապրիլի 20). «Netflix confirms date for original film 'To The Bone' with Lily Collins, Keanu Reeves». The Hollywood News. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  3. ‘To the Bone’: Why Lily Collins plays a woman with anorexia after her own eating disorder
  4. McNary, Dave (2016 թ․ մարտի 29). «Carrie Preston Joins Marti Noxon's Eating Disorder Movie 'To the Bone'». Variety.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]