Մինորու Մորի
Մինորու Մորի ճապ.՝ 森 稔 | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1934 |
Ծննդավայր | Կիոտո, Ճապոնիա |
Մահացել է | մարտի 8, 2012[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Տոկիո, Ճապոնիա |
Գերեզման | Տոկիո |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Կրթություն | Տոկիոյի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և անշարժ գույքի դեվելոփեր |
Ծնողներ | հայր՝ Taikichiro Mori? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ |
Մինորու Մորի (ճապ.՝ 森 稔 Mori Minoru), օգոստոսի 24, 1934, Կիոտո, Ճապոնիա - մարտի 8, 2012[1], Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի մագնատ, ով համարվել է շինարարության բնագավառում ամենահզոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը Ճապոնիայում[2]։ Տոկիոյի համալսարանն ավարտելուց հետո հոր՝ Տակիհիրո Մորիի հետ գործարարությամբ է զբաղվել անշարժ գույքի բնագավառում, դարձել նախագահն ու գործադիր տնօրենը Mori Building շինարարական ընկերության, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում էին իր և ավագ եղբոր՝ համալսարանի պրոֆեսոր Քեյի ընտանիքներին։ Նրան էր պատկանում նաև Sunwood Corporation-ի բաժնետոմսերի 12.74%-ը[3]։
«Մորի» ազգանունը հիշատակվում է Ճապոնիայի ժամանակակից բազմաթիվ նշանավոր կառույցների շինարարության առնչությամբ։ Forbes ամսագիրը Մինորուին ու նրա Ակիրա եղբորը ներառել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։ Մինորու Մորիի խոշորագույն նախագիծը Տոկիոյում վեր խոյացած Roppongi Hills համալիրն էր, որը շահագործման է հանձնվել 2003 թվականին։ Հիշատակության արժանի է նաև Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոնի շենքը, որը շարք է մտել 2008 թվականին և մի ժամանակ ամենաբարձր շինությունն էր Չինաստանում[4]։ Մորին ընդունում էր Լը Կորբյուզեի ազդեցիկությունը, սակայն գտնում էր, որ ինքը քաղաքաշինական նախագծերով գերազանցել է շվեյցարացի անվանի ճարտարապետին՝ մասնավորապես նկատի առնելով Roppongi Hills-ը։ Ի դեպ, այդ համալիրի բաղկացուցիչ մասը հանդիսացող աշտարակում նա բացել է գեղարվեստի թանգարան՝ (森美術館, Mori Bijutsukan), որտեղ ցուցադրվում են ասիացի ժամանակակից նշանավոր նկարիչների ու քանդակագործների լավագույն ստեղծագործությունները։
Մորիի կառուցած վերջին համալիրը Հարաջուկու կայարանի մոտ վեր խոյացող Omotesando Hills-ն է, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2006 թվականին[5]։
2008 թվականին Fortune ամսագիրը Մինորու Մորիին հռչակել է «Ասիայի տարվա բիզնեսմեն»[6]։
2009 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը նրան պարգևատրել է Բրիտանական կայսրության շքանշանով և շնորհել պատվավոր ��սպետի տիտղոս[7]։
Մինորու Մորին մահացել է 77 տարեկան հասակում՝ 2012 թվականին, սրտային անբավարարությունից[8]։
Հիշարժան համալիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն
- Roppongi Hills
- Մորիի աշտարակ
- Ark Hills
- Atago Green Hills
- Holland Hills
- Omotesando Hills
- Roppongi-ի առաջին շինություն
- Բնակելի շենքեր
- Akasaka Tameike Tower
- Ark Towers
- Wangdu Towers
- Ark Forest Terrace
- Roppongi First Plaza Արխիվացված 2012-02-16 Wayback Machine
- Nishi-Azabu Forest Plaza
- Moto-Azabu Hills
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Minoru Mori dead (яп.)
- ↑ Sposato, William. «Minoru Mori, Japanese Real Estate Magnate, Dies - WSJ.com». Online.wsj.com. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Sunwood Corp. shareholder structure». 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
- ↑ |tytuł = Shanghai World Financial Center |data dostępu = 2020-07-28 |praca = Mori Building Co., Ltd. |opublikowany = www.mori.co.jp |url = https://www.mori.co.jp/en/projects/swfc/ |język = en}}
- ↑ |tytuł = About OMOTESANDO HILLS |data dostępu = 2020-07-28 |praca = Mori Building Co., Ltd. |opublikowany = www.omotesandohills.com |url = https://www.omotesandohills.com/en/information/about/(չաշխատող հղում) |język = en}}
- ↑ Chandler, Clay (2008). «Fortune Article - Asia Businessman of the Year». CNN. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ |tytuł = Minoru Mori, Chairman and CEO, Mori Building Company, passes away |data = 2012-03-12 |data dostępu = 2020-07-28 |praca = Mori Building Co., Ltd. |opublikowany = www.mori.co.jp |url = https://www.mori.co.jp/en/company/press/release/2012/03/20120312173000002383.html |język = en}}
- ↑ Minoru Mori, Builder Who Changed the Face of Modern Tokyo, Dies at 77, New York Times, 14 March 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- TIMEasia Magazine: The Families that Own Asia – Mori Արխիվացված 2008-12-20 Wayback Machine (englisch)
|