Մեքենաների դետալներ
Մեքենաների դետալներ, 1․ մեքենաների, հարմարանքների և սարքերի առանձին մասեր կամ դրանց պարզագույն միացումներ։ Ընդհանուր նշանակման մեքենաների դետալների դասին են պատկանում երկատվող (հեղուսային, պտուտակային, երիթային են) և չերկատվող (գամային, եռակցումային, մամլային են) միացումները, փոխանցումները ( ատամնավոր, որդնակային, շղթայական, շփական են), լիսեռները, կցորդիչները, առանցքակալները, զսպանակները, զսպանները, խողովակաշարի տարրեր են։
2․ Մեքենաների դետալների տեսության, հաշվարկի և կառուցման մասին գիտական առարկա, որի հիմնական խնդիրը ռացիոնալ դետալների նախագծման եղանակների և նորմաների մշակումն է (տեսականորեն հիմնավորված և փորձով ստուգված)։ Մեքենաների դետալներ գիտական առարկան կապված է տեսական մեխանիկայի, մեքենաների և մեխանիզմների տեսության, նյութերի դիմադրության, մետաղագիտության, մշակման և հավաքման տեխնոլոգիայի, ինչպես նտե տեխնիկական գծագրության հետ։ Մեքենաների դետալների պատրաստման տեխնոլոգիական պրոցեսի ընտրությունը նախատեսում է ամուր, մաշակայուն դետալների ստեղծում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 502)։ |