Jump to content

Մերի Ուիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մերի Ուիքս
Ծնվել էհունիսի 13, 1910(1910-06-13)[1][1][2]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 22, 1995(1995-10-22)[1][1][2] (85 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում[3] և Beaumont High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և դերասանուհի

Մերի Ուիքս (անգլ.` Mary Wickes, Մերի Իզաբել Վիկենհաուզեր (անգլ.՝ Mary Isabelle Wickenhauser), հունիսի 13, 1910(1910-06-13)[1][1][2], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - հոկտեմբերի 22, 1995(1995-10-22)[1][1][2], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Ուիքսը ծնվել է Սենթ Լուիս քաղաքում` գերմանական և իռլանդական արմատներ ունեցող ընտանիքում[4][5]։ 18 տարեկանում նա ավարտել է Սենթ Լուիս քաղաքի Վաշինգտոնի համալսարանը, քաղաքագիտության աստիճանով։ 1934 թվականին նա առաջին անգամ հանդես է եկել Բրոդվեյ թատրոնում Ֆենրի Ֆոնդայի հետ «Ֆերմերը կին է ընտրում» բեմադրության մեջ։ Նրա կարիերան սկսվել է 1930-ական թվականների վերջին, և Ուիքսը առաջին գլխավոր դերը խաղացել է 1942 թվականին, «Ընթրիքի եկած մարդը» ֆիլմում։ Նույն թվականին նկատելի դարձավ նրա մարմնավորած դերերը` Բեթթ Դևիսի հետ բուժքրոջ դերը «Առաջ, ճանապարհորդ» դրամայում, ինչպես նաև Էբոտի և Կոստելոի հետ «Ո՞վ արեց դա» կատակերգության մեջ։ Հաջորդ տասնամյակում Մերի Ուիքսը շարունակեց էկրանին հայտնվել երկրորդ պլանի դերերում՝ մարմնավորելով սրամիտ և զվարճալի հերոսուհիների։ 1949 թվականին նա խաղացել է «Մերի Փոփինս» գրքի հեռուստաշոուի ժամանակ։

1950-ականներին Մերի Ուիքսը տեղափոխվել է հեռուստատեսություն, որտեղ նա հետագայում հայտնվել է բազմաթիվ սերիալներում և հեռուստաշոուներում, որոնց թվում են` «Ես սիրում եմ Լյուսիին», «Դորիս Դեյի շոուն», «Դաուլինգի հոր գաղտնիքները» և շատ ուրիշներ։

Իր կինոյի կարիերայի վերջին տարիներին Մերի Ուիքսը առավելապես հայտնի էր իր դերերով`«Բացիկներն անդունդի եզրից» ֆիլմում (1990), որտեղ նա խաղում էր հերոսուհի Շիրլի Մակլեյնի մոր դերը, «Գործիր, քույրիկ» (1992) և «Գործիր քույրիկ 2» (1993) ֆիլմերում, խաղացել է միանձնուհի Մարիա Լազարի դերը։ Իր վերջին կինոնկարից մեկ տարի անց դերասանուհին առողջական լուրջ խնդիրներ ունեցավ։ Նրա մոտ ախտորոշվել են կրծքագեղձի քաղցկեղ, երիկամային անբավարարություն, ստամոքսաաղիքային արյունահոսություն, ծանր հիպոթոնիա, իշեմիկ կարդիոմիոպաթիա և սակավարյունություն, որոնք նրա մահվան պատճառը դարձան։ Նա մահացել է 1995 թվականի հոկտեմբերի 22-ին։ Դերասանուհին թաղվել է ծնողների կողքին՝ Իլինոյսի նահանգի Շիլոխ գյուղում։

Մերի Ուիքսը երբեք չի ամուսնացել, և իր ամբողջ կարողությունը՝ 2 մլն դոլլար և մեծ կալվածք կտակել է հեռուստատեսությանը, կինոյի և թատրոնի գրադարանային հիմնադրամին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. Mary Wickes : Her Life and LegacyWashington University in St. Louis.
  4. U.S. Census, 1920, State of Missouri, City of St. Louis, enumeration district 410, p. 18-B, family 470.
  5. U.S. Census, 1880, State of Missouri, City of St. Louis, enumeration district 333, p. 160-A, family 147.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ուիքս» հոդվածին։