Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1921/1922 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը երեսունչորսերորդն էր։ Միանձնյա հաղթող դարձավ Շոտլանդիայի հավաքականը, որի համար այս հաղթանակը մաս կազմեց 1920-ականներին տարած հաղթանակների շարքի։ Անգլիայի և Ուելսի հավաքականները բաժանեցին երկրորդ-երրորդ տեղերը։
Մրցաշարը մեկնարկեց 1921 թ. հոկտեմբերին Իռլանդիա- Անգլիա խաղով, որում կողմերը փոխանակեցին մեկական գնդակ։ Ուելսցիները հաղթանակներ տարան գործող չեմպիոն շոտլանդացիների նկատմամբ և դարձան առաջատար։ Սակայն դա երկար չտևեց, քանի որ հաջորդ խաղերում շոտլանդացիներն առավելության հասան իռլանդացիների, իսկ անգլիացիները՝ ուելսցիների նկատմամբ։ Վերջին խպաղցերից առաջ բոլոր թիմերը պահպանում էին հաղթանակի հնարավորությունները, սակայն Ուելս- Իռլանդիա խաղում արձանագրված ոչ-ոքին նշանակում էր, որ մրցաշարի ելքը ավանդաբար կվճռվի Անգլիա- Շոտլանդիա մրցավեճում։ Շոտլանդացիներին բավարարում էր միայն հաղթանակը, որը և նրանք հյուրընկալվելիս տարան նվազագույն հաշվով՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով չեմպիոնի կոչումը։
Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.
Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։
Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1921/1922
|
Շոտլանդիա
|
|
---|
| Մրցող հավաքականներ | |
---|
| Մրցաշրջաններ | |
---|
|