Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետ
Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետ | |
---|---|
Տեսակ | բալետի ընկերություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 1931 |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Հիմնադիր | Նինդետ դը Իդրիս Վալուա |
Պարգևներ | |
Կայք | roh.org.uk/about/the-royal-ballet(անգլ.) |
Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետ, բրիտանական բալետի թատերախումբ է, որը գործում է Լոնդոնի Քովենթ գարդեն թագավորական թատրոնում։ Այն իր մեջ ներառում է նաև Լոնդոնի Թագավորական բալետի դպրոցը, որը բալետի արտիստներ է պատրաստում։ Տարբեր ժամանակահատվածներում թատերախումբը ստեղծել է նաև մի քանի տարբեր մասնաճյուղեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է Նինետ դը Վալուայի բալետի դպրոցի հիման վրա, որը ստեղծվել է 1926 թվականին։ Ստեղծման պաշտոնական ամսաթիվը 1931 թվականի մայիսի 5-ն է` առաջին ներկայացման ամսաթիվը։ Թատերախումբը սկզբում գործել է «Vic-Wells Ballet» Սենդլերի թատրոնում՝ Լիլիան Բեյլիի գլխավորությամբ։ Առաջին ներկայացումներից էին «Թեթևսոլիկի արկածները» (1935) և «Շախմատ» (1937) բալետները։ Բացի այդ ծրագրում ներառված էին նաև Սերգեյ Դյագիլևի և Մարիինյան թատրոնի բեմադրությունները։ Բալետային թատերախմբի առաջին աստղերից էին Ալիսիա Մարկովան (պրիմա-պարուհի էր մինչև 1935 թվականը) և Մարգո Ֆոնտեյնը։
Թատերախումբը Սենդլերի թատրոնում մնաց մինչև 1939 թվականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա տեղակայվել է տարբեր թատրոններում, իսկ 1946 թվականի փետրվարին տեղափոխվել է Քովենթ գարդեն թագավորական թատրոն, ինչի պատվին ներկայացրել է Պյոտր Չայկովսկոււ «Քնած գեղեցկուհի» բալետը։ Բալետը առաջին անգամ ներկայացվել էր 1937 թվականին, սակայն նոր՝ լրացված տարբերակն էր, որ համաշխարհային ճանաչում բերեց նրան։ 1956 թվականին՝ 25-ամյակի կապակցությամբ թատերախումբը ստացավ իր ժամանակակից անվանումը[1]։ Թագավորական բալետը մինչև 1963 թվականը ղեկավարել է Նինետ դը Վալուան, ապա մինչև 1970 թվականը թատերախմբի ղեկավարն էր Ֆրեդերիկ Էշթոնը։ Նա և իր իրավահաջորդները էապես համալրեցին նրա խաղացանկը։ Թագավորական բալետի կատարողական ոճի գլխավոր առանձնահատկություններն են հանդիսանում զսպվածությունը, քնարերգությունը և դերասանական խաղը, իսկ խաղացանկում գերակշռում են բազմաակտ ներկայացումները։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորական բալետը ունի պարողների վեց աստիճան.
- Artist- թատերախմբի ամենացածր աստիճանն է։ Առաջատար արտիստների հետ միասին, այս աստիճանի պարողները կազմում են թատերախմբի հիմնական մասը։ Բալետի դպրոցի շրջանավարտները սովորաբար այս մակարդակում են մտնում թատերախումբ։
- First Artist- կոչում թատերախմբի ավելի ավագ անդամների համար։ Այս աստիճանի պարողները հնարավորություն ունեն կատարելու առավել առանձնահատուկ դերեր։ Առաջատար արտիստ կարող է շնորհվել նաև սկսնակ արտիստին եթե նա առանձնահատուկ օժշտված է։
- First soloist- թատերախմբում սովորաբար 15-20 պարողների կողմից զբաղեցրած կոչում, ովքեր կատարում են մենակատարի կամ երկրորդական մենակատարների դերերը, ինչպիսիք են Մերկուցիոն «Ռոմեո և Ջուլիետ» կամ փերիերից մեկը «Քնած գեղեցկուհի» բալետներում։
- Principal character artist- այս կոչումը տրվում է այն պարողներին ովքեր երկար ժամանակ աշխատել են թատերախմբում և կատարել են առաջնային մենապարողների խաղացանկը։ Նրանց մեծ մասը արդեն տարիքով արտիստներն են, ովքեր չեն կարող կատարել բարդ ֆիզիկական դերեր։
- Principal - այս աստիճանը ամենաբարձրն է թատերախմբում և շնորհվում է նրանց, ովքեր առաջատար մենապարողներ են, և, ընդհանուր առմամբ, կատարում են բալետում ամենապահանջված և նշանավոր դերապարերը։ Աշխարհի ամենահայտնի պարողներից շատերը այս կոչումն ունեն։
«Թագավորական բալետը» ունի նաև «հրավիրյալ արտիստ» և «հրավիրյալ առաջատար մենապարող» հատուկ կոչումները։ Հրավիրյալ արտիստ կոչումը շնորհվում է այն պարողին, ով դեր է խաղացել հատուկ բալետի կամ սահմանափակ սեզոնի համար։ Հրավիրյալ առաջատար մենապարող կոչումը տրվում է այն առաջատար պարողներին, ովքեր թատերախմբի հետ ելույթ են ունենում ավելի երկարաժամկետ հիմունքներով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Royal Ballet
- Royal Ballet School website
- Royal Ballet Cuba Pics
- Birmingham Royal Ballet website
- History of the Royal Ballet School
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Royal Ballet –British ballet company». Encyclopædia Britannica. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.