Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվե
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվե | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միացյալ Թագավորությանը հարկավո՞ր է մնալ Եվրոպական միության անդամ:[1][2] անգլ.՝ Should the United Kingdom remain a member of the European Union? | ||||||||||||||||
Վայր | Միացյալ Թագավորություն | |||||||||||||||
Ամսաթիվ | հունիսի 23, 2016[3] | |||||||||||||||
Ընտրական համակարգ | Պատասխանի ընտրություն | |||||||||||||||
| ||||||||||||||||
| ||||||||||||||||
Մնալ Եվրոպական միության անդամ[1][2][4][5][6][7][8] (անգլ.՝ Remain) Լքել Եվրոպական միությունը[1][2][4][5][6][7][8] (անգլ.՝ Leave) |
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվե, Մեծ Բրիտանիայի ներսում հայտնի որպես հանրաքվե ԵՄ-ի մասին (անգլ.՝ EU referendum), հանրաքվե Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում (ԵՄ) անդամակցության մասին[9][10][11], որը կայացել է Մեծ Բրիտանիայում և Ջիբրալթարում 2016 թվականի հունիսի 23-ին[12][13]։
Հանրաքվեում կարողացել են մասնակցություն ունենալ Բրիտանիայի, Իռլանդիայի և Ազգերի բրիտանական համագործակցության քաղաքացիները, որոնք օրինականորեն գտնվում են թագավորության տարածքում, ինչպես նաև այն բրիտանացի քաղաքացիները, որոնք բնակվում են արտասահմանում ոչ ավել, քան 15 տարին։
Ի տարբերություն համընդհանուր ընտրությունների՝ քվեարկությանը մասնակցել են նաև լորդերի պալատի անդամները, ինչպես այն Ազգերի բրիտանական համագործակցության այն քաղաքացիները, որոնք բնակվում են Ջիբրալթարում։
Հունիսի 24-ին Լոնդոնի ժամանակով առավոտյան մոտավորապես 4:30-ին ԵՄ կողմնակիցների հաղթանակը մաթեմատիկորեն անհավանական դարձավ[14]։ Արդյունքում, բոլոր ձայները հաշվարկելուց հետո տեղական ժամանակով առավոտյան 7:30-ին հանրաքվեի մասնակիցների 51,89 %-ը քվեարկել է Եվրամիության կազմից դուրս գալու օգտին, իսկ 48,11 %-ը՝ դեմ են քվեարկել։ Այդկերպ, հանրաքվեում հաղթել են Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու կողմնակիցները (Brexit)։ Հանրաքվեի նման արդյունքների հրապարակումից հետո վարչապետ Դևիդ Քեմերոնը (որն ի սկզբանե դեմ էր Brexit-ին) հայտարարեց, որ մինչև աշուն կհեռանա իր վարած պաշտոնից[15]։
Հանրաքվեի հարցը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես Եվրոպական միության հարցով հանրաքվեի վերաբերյալ ակտում, որը ներկայացվել է Բրիտանիայի խորհրդարանում, առաջադրվում էր հետևյալ հարցը. «Միացյալ Թագավորությանը հարկավո՞ր է մնալ Եվրոպական միության անդամ:»[1][2] (անգլ.՝ «Should the United Kingdom remain a member of the European Union?)։ Հնարավոր պատասխաններն էին. «Այո» (անգլ.՝ Yes) և «Ոչ» (անգլ.՝ No)[1][2][4][5][6][16]: Հետագայում ընտրական հանձնաժողովը առաջադրեց մեկ այլ ձևակերպում, որը ընդունվեց կառավարության կողմից 2015 թվականի սեպտեմբերին մինչև խորհրդարանում ակտի երրորդ ընթերցումը[17][18]։
Միացյալ Թագավորությանը հարկավո՞ր է մնալ Եվրոպական միության կազմում կամ լքել Եվրոպական միությունը։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Should the United Kingdom remain a member of the European Union or leave the European Union?
Բնօրինակ տեքստ (վալլ.)A ddylai’r Deyrnas Unedig aros yn aelod o’r Undeb Ewropeaidd neu adael yr Undeb Ewropeaidd?
Եվ հնարավոր պատասխանները.
Մնալ Եվրոպական միության անդամ
Լքել Եվրոպական միությունըԲնօրինակ տեքստ (անգլ.)Remain a member of the European Union
Leave the European UnionԲնօրինակ տեքստ (վալլ.)Aros yn aelod o’r Undeb Ewropeaidd
Gadael yr Undeb Ewropeaidd
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական միությանը անդամակցությունը վիճելի հարց էր Մեծ Բրիտանիայում՝ սկսած այն պահից, երբ երկիրը միացավ Եվրոպական տնտեսական միությանը 1973 թվականին։ 1975 թվականի հունիսի 5-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացվեց Եվորապական տնտեսական համագործակցությանը միանալու մասին, որի հարցաթերթիկներում նշված էր միայն մեկ հարց. «Ի՞նչ եք կարծում, Մեծ Բրիտանիան պե՞տք է մնա Եվրոպական միությունում (Ընդհանուր շուկայում)։» (անգլ.՝ Do you think that the United Kingdom should stay in the European Community (the Common Market)?)։ Մասնակցել է ընտողների 64,5%-ը, նրանցից «այո» ընտրել է 67,2%-ը[19]։
2013 թվականի հունվարին Դևիդ Քեմերոնը հայտարարեց, որ, եթե պահպանողականները հաղթեն 2015 թվականի խորհրդարանական ընտրությւոններում, Մեծ Բրիտանիայի կառավարությունը բանակցություններ կանցկացնի ԵՄ-ում բրիտանական անդամակցության առավել շահավետ պայմանների վերաբերյալ, իսկ հետո կանցնացնի Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվե, որտեղ կառավարության դիրքորոշումը անդամակցության հարցի վերաբերյալ կախված կլինի ԵՄ-ի հետ անցկացրած բանակցությունների արդյունքներից[20]։ 2015 թվականի մայիսին ընտրություններում տարած հաղթանակից հետո Դևիդ Քեմերոնը հաստատեց բանակցությունների նացկացման և դրա հետևանքով անցկացվող հանրաքվեի մասին որոշումը։ Հանրաքվեի մասին հարցը ընդգրկվեց 2015 թվականի մայիսի 27-ին խորհրդարանի նոր կազմի բացման արարողության ժամանակ թագուհու խոսքի մեջ։ 2015 թվականի մայիսի 28-ին հանրաքվե անցկացնելու մասին առաջարկությունը Համայնքների պալատի օրակարգում ներառվեց[21][22]։
Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշումներին՝ կապված հանրաքվեի անցկացման հետ, ապա «Բրիտանիայի լեյբորիստական կուսակցություն»-ը՝ Էդ Միլիբենդի գլխավորությամբ (2010-2015) դեմ էր հանդես գալիս հանրաքվեի անցկացմանը մինչ այն ժամանակը, երբ տեղի չունենար Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ին նոր լիազորությունների փոխանցումը[23]։ «Ազատական ժողովրդավարները» պահանջում էին հանրաքվե անցկացնել բացառապես ԵՄ համաձայնագրերում նոր փոփոխություններ կատարելու ընդունման դեպքում[24]։ «Բրիտանիայի անկախության կուսակցություն»-ը, «Բրիտանական ազգային կուսակցություն»-ը, «Անգլիայի և Ուելսի կանաչ կուսակցություն»-ը[25], «Ժողովրդավարական յունոնիստական կուսակցություն»-ը և«Respect» կուսակցությունը[26] ևս կողմ էին հանրաքվեի անցկացմանը։
Հասարակական կարծիքի հարցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազում սոցիոլոգիական գործակալություններ անդադար մոնիթորինգի հատուկ էջեր ունեն.
- Polls of polls-ը NatCen-ի կողմից ցույց է տալիս ժամանակի որոշակի ընթացքում հասանելի հարցումների արտադրյալի ուղով ստացված բոլոր հարցումների կումուլյատիվ արդյունքը
- ICM մոնիթորինգի էջը
Ստորև ներկայացված են վերջին հարցումները։ Ամենաարդիական տեղեկատվությունը բոլոր սոցիոլոգիական գործակալությունների հարցումների վերաբերյալ հասանելի է NatCen-ի արխիվում
Հարցումի ամսաթիվ | Մնալ | Հեռանալ | Չեն կողմնորոշվել | Հարցվածների թիվը | Ով է անցկացրել | Մեկնաբանություն |
---|---|---|---|---|---|---|
3 մայիսի | 41 % | 42 % | 13 %-ը չգիտեն, 4 %-ը չեն քվեարկելու | NatCen[27] | ||
29 ապրիլի - 3 մայիսի | 44 % | 45 % | 11 % | 2029 | ICM[28] | |
27-29 ապրիլի | 43 % | 46 % | 11 % | 2029 | ICM | |
26-29 ապրիլի | 42 % | 41 % | 14 % | 2005 | Opinium[29] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Глава британского МИДа назвал способ удержать Великобританию в ЕС». РБК. 2015 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Глава МИД Великобритании: мы готовы остаться в ЕС в случае реформ». Коммерсантъ. 2015 թ․ մարտի 10. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ EU referendum to take place on 23 June, David Cameron confirms — 2016. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ 4,0 4,1 4,2 «Референдум о членстве Британии в ЕС в вопросах и ответах». Русская служба Би-би-си. 2016 թ․ փետրվարի 18. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Великобритания переформулирует вопрос референдума о членстве в ЕС». Lenta.ru. 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Евгений Сергеевич Пудовкин – журналист-международник (2015 թ․ նոյեմբերի 2). «Ультиматум Кэмерона». Независимая газета. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ 7,0 7,1 «Лондон хочет остаться Великобритания решилась на проведение референдума о выходе из ЕС. Что это значит?». Meduza. 2016 թ․ փետրվարի 20. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ 8,0 8,1 ТАСС (2016 թ․ հունվարի 26). «Референдум о членстве Великобритании в ЕС может состояться в июне – глава МИД». Euronews. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Кэмерон: референдум о членстве Британии в ЕС пройдет 23 июня». Русская служба Би-би-си. 2016 թ․ փետրվարի 20. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Референдум о членстве Великобритании в ЕС пройдет 23 июня». ТВ-Центр. 2016 թ․ փետրվարի 20. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Кэмерон назвал дату референдума о членстве Великобритании в ЕС». Forbes. 2016 թ․ փետրվարի 20. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «European Union Referendum Bill (HC Bill 2)». Publications.parliament.uk. 2015 թ․ մայիսի 28. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.(անգլ.)
- ↑ «June date set for Britain's historic EU referendum». AFP. 2016 թ․ փետրվարի 20. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.(անգլ.)
- ↑ https://www.youtube.com/watch?v=i6JcUr13jsE
- ↑ Дэвид Кэмерон объявил о решении уйти в отставку // РБК
- ↑ Виталий Хлапковский (2016 թ․ հունվարի 14). «Здравствуй, Brexit! Что нужно знать о возможном выходе Великобритании из ЕС». DELFI. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Referendum on membership of the European Union: Assessment of the Electoral Commission on the proposed referendum question» (PDF). Electoral Commission (United Kingdom. сентябрь 2015. Վերցված է 23 февраля 2016-ին.
- ↑ Watt, Nicholas; Syal, Rajeev (1 сентября 2015). «EU referendum: Cameron accepts advice to change wording of question». The Guardian. Վերցված է 23 февраля 2016-ին.
- ↑ S.F. Goodman (1990). European Community. էջեր 46–47. ISBN 9780312048822.
- ↑ «David Cameron Pledges EU Referendum if Conservatives Win Next Election». Raidió Teilifís Éireann. 2013 թ․ հունվարի 24. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Queen's Speech 2015: EU referendum, tax freeze and right-to-buy». BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «European Union Referendum Bill 2015-16». parliament.uk. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Miliband: EU poll is 'clear and present danger' to jobs». BBC News. Վերցված է 23 февраля 2016-ին.
- ↑ «Liberal Democrats Hint Cameron's EU Referendum Plan Negotiable». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 23 февраля 2016-ին.
- ↑ «Yes to an EU Referendum: Green MP Calls for Chance to Build a Better Europe» Արխիվացված 2014-04-26 archive.today. сайт «Зелёной партии»
- ↑ «The EU» Արխիվացված 2016-01-30 Wayback Machine, Сайт партии «Respect»
- ↑ «EU referendum: 50:50 split in latest poll of polls». The Week UK. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Опрос ICM 3 մայիսի» (PDF).
- ↑ Toby Helm (2016 թ․ ապրիլի 30). «Poll boost for Remain campaign». the Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Electoral Commission Արխիվացված 2016-03-12 Wayback Machine (անգլ.)
- Open Europe (անգլ.)
- Conservatives for Reform In Europe Արխիվացված 2016-02-02 Wayback Machine (անգլ.)
- Բրիտանիայի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեն հարցերում ու պատասխաններում // Բի-բի-սիի ռուսական ծառայություն
- Ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը հանրաքվեի մասին Արխիվացված 2016-06-24 Wayback Machine (անգլ.)