Մելամաղձություն (արձան, Երևան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելամաղձություն (այլ կիրառումներ)
Մելամաղձություն | |
---|---|
«Մելամաղձություն» արձան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 1959 |
Գտնվում է | Փավստոս Բուզանդի փողոց, ՆՓԱԿ-ի դիմաց |
Բարձրություն | 6,24 մ |
Քանդակագործ(ներ) | Երվանդ Քոչար |
Ճարտարապետ(ներ) | Աշոտ Կարապետյան |
Նյութ | բրոնզ, գրանիտ |
Շինարարության ավարտ | 2003, սեպտեմբերի 23 |
Ներկա վիճակ | կանգուն
|
«Մելամաղձություն» արձան, գտնվում է Երևանում, Փավստոս Բուզանդի փողոցում` ՆՓԱԿ-ի դիմաց, տեղադրվել է 2003-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարն այս արձանարձանի գիպսե տարբերակը կերտել էր 1957 թվականին։ Բնօրինակը պահվում է Երևանի Երվանդ Քոչարի թանգարանում։ 6,24 մետր բարձրությամբ (պատվանդանով) բրոնզե այս քանդակը գիպսե այդ քանդակի քառապատիկ ձուլածոն է։Նախագիծը հովանավորել է ճարտարապետ, գրող Ռուբեն Հովհաննիսյանը (գրչանունը՝ Ռ. Բէն)։
«Մելամաղձություն» արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Փավստոս Բուզանդի փողոցում գտնվող Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) առջև։ Արձանի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, բարերար Ռուբեն Հովհաննիսյանը և Երևանի գլխավոր Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը միասնաբար քողազերծեցին արձանը։ Նախագիծը նախաձեռնել է ՆՓԱԿ-ը[1]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 4,6 մետր է։