Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ ռուս.՝ Бой с тенью 2: Реванш | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | մարտաֆիլմ, դրամա և բոքսի մասին ֆիլմ |
Թվական | 2007 |
Պրեմիերա | 18.10.2007 |
Լեզու | Ռուսերեն |
Ռեժիսոր | Անտոն Մեգերդիչև |
Պրոդյուսեր | Ռուբեն Դիշդիշյան Ալեքսեյ Սիդրով |
Սցենարի հեղինակ | Ալեքսեյ Սիդրովլ Ալեքսանդր Դորբինյան |
Դերակատարներ | Դենիս Նիկիֆորով Ելենա Պանովա Անդրեյ Պանին Իվան Մակարևիչ |
Օպերատոր | Անտոն Անտոնով |
Երաժշտություն | Ալեքսեյ Շելգին |
Կինոընկերություն | Շաման-Պիքչերս |
Տևողություն | 131 րոպե |
Բյուջե | 6,000,000 $ |
Շահույթ | 12, 859, 418 $ |
Նախորդ | Մարտ ստվերի հետ |
Հաջորդ | Մարտ ստվերի հետ։ Վերջին ռաունդ |
Պաշտոնական կայքէջ |
«Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ» (ռուս.՝ «Бой с тенью 2: Реванш»), 2007 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ։ «Մարտ ստվերի հետ» ֆիլմի շարունակությունը։ Ռիժիսոր՝ Անտոն Մեգերդիչև։ Գլխավոր դերերում՝ Դենիս Նիկիֆորով (Արտյոմ Կոլչին), Ելենա Պանովա (Վիկա), Անդրեյ Պանին (Վագիտ Վալիև)
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցել է հինգ տարի, որից չորսը Արտյոմ Կոլչինն անցկացրել է բանտում։ Ամերիկյան բռնցքամարտի մենեջեր Մայքլը հերթական անգամ առաջարկում է Արտյոմին ընդունել ռևանշը և կրկին ռինգ դուրս գալ աշխարհի չեմպիոն Լարրի Պալմերի հետ։ Այս մարտը հաղթելու դեպքում Կոլչինը կդառնա իրական աշխարհի չեմպիոն։ Կոլչինը բոլորի համար անսպասելիերեն համաձայնում է։ Նա մեկնում է ԱՄՆ և սկսում մարզվել, շուտով նրան է միանում նաև Վիկան։
Կոլչինը հաղթում է մի քանի բարդ մարտեր և դանդաղ մոտենում այդքան սպասված տիտղոսին։ Լարրի Պալմերի հետ մարտի օրը արդեն հայտնի է, բայց այդ ժամանակ տեղի է ունենում դժբախտություն։ Ցեզարը՝ բռնցքամարտիկ, ով մարզվում էր Կոլչինի հետ նույն ակումբում, դեռ սկզբից չէր համակրում Արտյոմին։ Նա Արտյոմին հրահրում է, վերջինս չհաղթհարելով զայրույթը՝ նոկաուդի է ենթարկում Ցեզարին։ Տղան դուրս չի գալիս կոմայից և մահանում է։ Պարզվում է Ցեզարի հայրը՝ Ֆելիքս Մենդեսը, հայտնի թմրավաճառ է։ Նա երդվում է ապանել Արտյոմին և Վիկային։ Մենդեսի մարդիկ հարձակվում են Արտյոմի տան վրա։ Հենց նույն գիշերը Արտյոմը որոշում է Վիկային հետ ուղարկել Մոսկվա, սակայն աղջկան օդանավակայանում առևանգում են Մենդեսի հրամանո��։ Արտյոմին տրվում է երեք օր Վիկային ազատելու և Մենդեսին հանձնվոլու համար։
Իրավաբան Ջուլյան, որը աշխատում էր Մայքլի հետ, կարողանում է գտնել Մեդեսի կենսագրությաունը, որից Արտյոմը պարզում է, որ Մենդեսը և Վագիտ Վալիևը նախկին գործընկերներ են, որոնգ ժամանակին վիճվել են։ Վալիևը փակի տակ է և չի կարող օգնել Արտյոմին։ Արտյոմը շտապում է Ռուսաստան Նեչաևին խնդրելու ազատ արձակել Վալիևին, որն իր հերթին կօգնի ոչնչացնել Մենդեսին։ Փախուստի ժամանակ Վալիևը սպանում է Նիչաևի մարդկանցից երկուսին։ Կոլչինը և Վալիևը ԱՄՆ են մեկնում այլ անուներով։
Վալիևը խոստանում է Արտյոմին ոչնչացնել Մենդեսին։ Իրականում՝ Վալիևը հանձնում է Արտյոմին Մենդեսին, նրան տանում են նույն խուցը, որտեղ պահում էին Վիկային։ Վալիևին հեռախոսին գալիս է լուսնար, որում նրա տղան է առևանգված։ Արտյոմին և Վիկային բաց են թողնում։ Արտյոմը հասցնում է ներկայանալ հանդիպմանը։ Նա ծեծված էր, և բժիշկները խորհուրդ չեն տալիս դուրս գալ ռինգ։
Հաջորդ օրը Կոլչինը մենամարտում է Լարրի Պալմերի հետ և հաղթում՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ Կոլչինը հասկանում է, որ Մենդեսին այլևս ոչինչ չի խանգարի սպանել նրան, և վերադառնում է տուն, սպսելով իր մահվանը։ Մենդեսը այդ գիշերը գալիս է Կոլչինի Նյու-Յուրքի տուն՝ սպանելու տղային, սակայն Մենդեսին սպանում է իր օգնականը։ Պարզվում է, որ Մենդեսին սպանել են Վալիևի պատվերով։ Արտյոմը վերադառնում է Մոսկվա և առաջարկություն անում Վիկային։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար |
---|---|
Դենիս Նիկիֆորով | Արտյոմ Կոլչին |
Ելենա Պանովա | Վիկա Երմակովա |
Անդրեյ Պանին | Վագիտ Վալիև |
Պավել Դերևյանկո | Տիմոխա |
Իվան Մակարևիչ | Կոստյա Երմակով |
Գաս Ռեդվուդ | Լարրի Պալմեր |
Դմիտրիյ Շևչենկո | Նիչաև |
Մաքսիմ Լիտովչենկո | Շլիկով |
Միխաիլ Գորևոյ | Մայքլ |
Եկատերինա Մալիկովա | Ջուլյա |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Ալեքսեյ Սիդրով, Ալեքսանդր Դորբինյան։
- Ռեսիսոր՝ Անտոն Մեգերդիչև։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտության մեծ մասսը գրել է Ալեքսեյ Շալգինը։ Էքշեն-տեսարանների համար երաժշտությունը ստեղծվել է «Newtone»-ի կողմից։ Ֆիլմում հնչում է «М2» խմբի չորս երգեր՝ «Run», «Contabele», «Marrakesh Slam» և «Roadway»: Ֆիլմում հնչում է նաև CENTR, «Банд`Эрос», Իվան Սմիրնով, Brooks Bufford, Underbiz, «Слот».
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմում կա կամեյո հատված (Կոլչինի և Պալմերի մարտի ժամանակ)։ Ֆիլմում հայտնւմ հայտնի բռնցքամարտիկ Բատու Խասիկովը։ Նա նկարահանվել է ֆիլմի երրորդ մասում («Մարտ ստվերի հետ։ Վերջին ռաունդ»), որպես Կոլչինի հակառակորդ։
- Հարցազրույցներից մեկում, երբ Դենիս Նիկիֆորովին (Արտյոմ Կոլչին) հարցրել են, թե արդյոք նա և Ելենա Պանովան (Վիկա) իրականում միասին են, Դենսինը կոնկրետ պատասխան չի տվել, սակայն խոստովանել է, որ սիրահարված է եղել Լենային ուսանողական տարիներին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի թրեյլերը
- Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ(չաշխատող հղում)
|