Jump to content

Մարտիրոս Անանիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտիրոս Անանիկյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1875(1875-12-25)[1][2]
ԾննդավայրՍեբաստիա[1]
Մահացել էօգոստոսի 4, 1924(1924-08-04)[1][2] (48 տարեկան)
Մահվան վայրԴամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ[1][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր, հրապարակախոս և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՌԱԿ[1]

Մարտիրոս Հարությունի Անանիկյան (դեկտեմբերի 25, 1875(1875-12-25)[1][2], Սեբաստիա[1] - օգոստոսի 4, 1924(1924-08-04)[1][2], Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ[1][2]), ամերիկահայ բանասեր, հրապարակախոս, ռամկավար կուսակցության գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դեկտեմբերի 25-ին, Սեբաստիայում։ Ավարտել է Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը (1895) և Հարթֆորդի (ԱՄՆ) Աստվածաբանական ճեմարանը (1901)։ Անանիկյանը զբաղվել է հնդեվրոպական և սեմական հին ու նոր լեզուների (հայերեն, պարսկերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, գերմաներեն, եբրայերեն, արաբերեն), նաև արևելյան հին ու նոր կրոնների, մասնավորաբար իսլամական աստվածաբանության ուսումնասիրությամբ։

Անանիկյանի «Հայոց հին կրոնը» հոդվածը լույս է տեսել «Hastig's Encyclopaedia of Religions and Ethics», իսկ «Հայոց դիցաբանությունը»՝ «Encycloanedia of Mytholoh of Races»՝ հանրագիտարանների առաջին հատորներում։ Անանիկյանն աշխատակցել է «Հայաստանի կոչնակ»–ին, որտեղ հրատարակվել են նրա «Մեծն Ներսես Պարթև», «Հայ ազգին ծագումը», «Քննական պատմություն հայոց», «Նարեկացին և Նարեկը» և այլ գործեր։ Մահացել է օգոստոսի 4-ին, Դամասկոսում։

  • Վարդանանց պատերազմը, Նյու Յորք, 1918
  • Քննական ուսումնասիրություններ, Նյու Յորք, 1932

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 364