Մարինա Պեստովա
Մարինա Պեստովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Марина Николаевна Пестова |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 20, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր՝ | Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մարինա Պեստովա (ռուս.՝ Марина Николаевна Пестова, դեկտեմբերի 20, 1964, Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահքում։ Ստանիսլավ Լեոնովիչի հետ՝ ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982)[1]:
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահել սկսել է Բանակի սպորտային ակումբում (Սվերդլովսկ), իսկ 1977 թվականից Ստանիսլավ Լեոնովիչի հետ մարզվել է Իգոր Քսենոֆոնտովի ղեկավարությամբ՝ ներկայացնելով «Աշխատանք» ակումբը[2], ինչպես նաև՝ Նինել Դրոնովայի ղեկավարությամբ[3]։ 1977 թվականին դարձել է սպորտի վարպետ։ 1977-1978 թթ. մրցաշրջանում զույգի մարզիչն է դառնում Ստանիսլավ Ժուկը։ Արդեն 1977 թվականի դեկտեմբերին նրանք «Московские новости» թերթի մրցանակների համար կազմակերպված մրցաշարում զբաղեցնում են երրորդ տեղը։ Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների 4-րդ ձմեռային սպարտակիադայում զույգը զբաղեցրեց 2-րդ տեղը։ Այս հաջողությունների շնորհիվ նրանք ընդգրկվեցին ԽՍՀՄ ազգային հավաքական։ Իրենց առաջին աշխարհի առաջնությունում զույգը կատարեց ամենադժվար պահումը մեկ ձեռքով, երկու թեքումով` եռակի լուց և եռակի ֆլիպ։ 1980 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում առաջին անգամ մեդալ են նվաճում՝ բրոնզե։ Ս. Ա. Ժուկը ազատ ծրագրում ընդգրկում է չորս պտույտով երկու պահում (դրանցից մեկը կատարվել է մեկ ձեռքով)։ 1981 թվականին ԽՍՀՄ առաջնությունում անհաջող ելույթից հետո զույգը դուրս մնաց ազգային հավաքական ընդգրկվելու հնարավորությունից և բաց թողեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները։
Այնուամենայնիվ, հաջորդ տարվա սկզբում նրանք ունենում են իրենց ամենահաջողակ մրցաշրջանը. հաղթում են ԽՍՀՄ առաջնությունում ու եվրոպական և աշխարհի առաջնություններում (1982) զբաղեցնում են 2-րդ տեղը։ Շատ դեպքերում դա հնարավոր եղավ ծրագրի բարդության շնորհիվ, որը ներառում էր բարդ պտույտ-ակսելը երեք ու կես պտույտով։ ԽՍՀՄ առաջնությունում երկրորդ հաղթանակից հետո 1983 թվականի Աշխարհի առաջնությունում Պեստովա-Լեոնովիչ զույգը անհաջող հանդես եկավ (զուգընկերուհին եռակի սալխ թռիչքի և կրկնակի ակսելի ժամանակ վայրէջք կատարեց զույգ ոտքերի վրա, ինչն էլ չհաշվեցին)։ Սրանից հետո զույգն ավարտեց իր սիրողական կարիերան։
Բարեկազմ, փխրուն, ոչ այնքան էլ բարձրահասակ Մարինա Պեստովան և, ընդհակառակը, բարձրահասակ, աթլետիկ Ստանիսլավ Լեոնովիչը որպես զույգ զարմանալիորեն ներդաշնակորեն էին դիտվում սառույցի վրա և համապատասխանաբար, նրանք հենվում էին զույգով կատարված էլեմենտների վրա՝ բարդ տարբեր պահումների (1977/1978 թթ. ազատ ծրագրում կատարվել են յոթ պահումներ), պտույտների, տոդեսների և այլն։
Պատմություն է մտել երկու զույգերի ցուցադրական ելույթ՝ Չերկասովա/Շախրայ և Պեստովա/Լեոնովիչ (իսկ հետո նույնիսկ երեք զույգ, այդ թվում` Պերշինա/Աքբարով)՝ սահելով սառույցի վրա և կատարելով էլեմենտները սինխրոմ (Ա. Զացեպինի «Արջուկների մասին» երգի երաժշտության հիման վրա)։
Սիրողական կարիերայի ավարտից հետո Պեստովան հանդես է եկել բազմաթիվ շոուներում, իսկ հետո Տատյանա Տարասովայի «Բոլոր աստղերը» սառույցի վրա թատրոնի առաջատար դերասանուհին էր։
1997 թվականից` «Disney on ICE» ��առույցի վրա բալետի մենապարուհի։ Ներկա պահին ամուսնու՝ Մ. Աքբարովի հետ համատեղ որպես մարզիչ աշխատում է «Rockville Ice Arena»-ում (Ռոքվիլլ, Մերիլենդ, ԱՄՆ)Մերիլենդ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է խորհրդային գեղասահորդ Մարատ Աքբարովի հետ։ 1986 թվականին ծնվել է նրանց աղջիկը՝ Անժելան։
Սպորտային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցումներ/մրցաշրջան | 1977—1978 | 1978—1979 | 1979—1980 | 1980—1981 | 1981—1982 | 1982—1983 |
---|---|---|---|---|---|---|
Ձմեռայն օլիմպիական խաղեր | 4 | |||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 7 | 5 | 3 | 2 | 6 | |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 7 | 4 | 3 | 2 | ||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 2 | 1 | 4 | 1 | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Профиль М. Пестовой на сайте о И. Ксенофонтове(չաշխատող հղում)
- ↑ «Кира Иванова. Extras. Зимняя Спартакиада народов СССР 1978». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Спорт на Урале - Дронова Нинель Карловна» (ռուսերեն). sportufo.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.