Մարգաց
Արտաքին տեսք
Մարգացը Հայկական տոմարի տանսմեկերորդ ամիսն է, ունեցել է 30 օր, սկսվել է հունիսի 7-ին և վերջացել հուլիսի 6-ին։
Անվան սկզբունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունը կապում են մարգ բառի, այսինքն՝ խոտհնձի, խոտհարքի հետ։ Դա պատահել է այն ժամանակ, երբ մարդիկ չգիտեին, թե ինչ բան է ժամանակը։ Ըստ ասացվածքի, տարին մի անգամ երկնային հեռուներից մի հրեշ էր իջնում երկրի վրա, խժռում մարգերում ու դաշտերում եղած խոտը և խոտակեր կենդանիներին մատնում քաղցի։ Բայց շինականի որդի Մարգացը հետևում է հրեշին ու սպանում նրան իր ծանր նիզակով, և այդպիսով դյուցազնի անուն հանում Հայոց աշխարհում[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Խաչատրյան, Հայկ (2003). Հայոց Հնօրյա Զվարճախոսները. Երևան: «Ամարաս». էջ 124.
|