Jump to content

Մասնակցի քննարկում:Jarovnik

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Jarovnik :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ GeoØ () 11:12, 25 Նոյեմբերի 2024 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Հարգելի Jarovnik, Ձեր ստեղծած «Արեգ_Քոչինյան» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 13:15, 26 Նոյեմբերի 2024 (UTC)[reply]

Շնորհակալ եմ շատ տեղեկացնելու համար: Քանի որ նորեկ եմ չեմ կարողանում ուղղել սխալս: Հոդվածում ավելացրել եմ Ծանոթագրություններ բաժինը և նշել եմ նյութի աղբյուրները: Կխնդրեմ առավել կոնկրետ նշել, թե ինչն եմ սխալ արել և ինչը պիտի ավելացնեմ: Jarovnik (քննարկում) 15:32, 26 Նոյեմբերի 2024 (UTC)[reply]
Հարգելի Jarovnik, հոդվածը շարունակում է մնալ անաղբյուր, և խնդրում եմ պիտակն այլևս ինքնուրույն չհեռացնեք։ Քանի որ նորեկ եք և լիովին չեք տիրապետում կանոններին, թույլ տվեք պիտակը հեռացնի ավելի փարձառու մասնակից։ Բացատրեմ՝ ինչու է անաղբյուր։ 1 և 2 ծանոթագրությունները տանում են հոդվածի անձի ղեկավարած կազմակերպության կայք։ Դա համարվում է առաջնային աղբյուր և Վիքիպեդիայի կանոններով օգտագործվել չի կարող։ 3-րդը սոցցանցային հղում է․ դա ևս չի թույլատրվում։ Վերջինում էլ անձի մասին ոչ մի տեղեկություն չկա, միայն նրա անունն է և նրա հեղինակած նյութերը։ Նախքան հոդվածի վրա աշխատելը խնդրում եմ ծանոթանալ Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ էջին։ Մի դիտարկում ևս․ նույնիսկ եթե աղբյուրների հարցը լուծեք, հոդվածի նշանակալիությունը հարցականի տակ է։ Շատ հնարավոր է՝ այն ներկայացվի ջնջման։ Շնորհակալություն։ -- 23artashes (քննարկում) 19:08, 26 Նոյեմբերի 2024 (UTC)[reply]

Հարգելի Jarovnik, Ձեր ստեղծած «Անվտանգային_քաղաքականության_հետազոտական_կենտրոն» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 13:16, 26 Նոյեմբերի 2024 (UTC)[reply]

Հարգելի՛ Jarovnik, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Անվտանգային_քաղաքականության_հետազոտական_կենտրոն» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Ավետիսյան91 (քննարկում) 19:38, 26 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]

Անհարկի հղումներ

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Jarovnik, ձեր վերջին խմբագրումներում նկատում եմ, որ անհարկի ակտիվ հղումներ եք ավելացնում տարաբնույթ հոդվածներում։ Օրինակ նշված է, որ անձը հոդվածներ է գրել, հոդված բառին հղում եք տալիս կամ բոլոր թվականներն եք դարձնում ակտիվ հղում, նախորդիվ արդեն հղում ունեցող բառերը կրկին ակտիվ եք դարձնում։ Դրա անհրաժեշտություն չկա և ավելորդ է։ Խնդրում եմ նկատի ունենալ։ Ավետիսյան91 (քննարկում) 19:49, 26 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]

Այս հարցով կրկին ձեր ուշադրությունն եմ հրավիրում, քանի որ շարունակում եք անհարկի խմբագրումները։ Ավետիսյան91 (քննարկում) 10:30, 27 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]
Օրինակ՝ «1935 թվականի հունվարի 21-ին կազմկոմիտեն թողարկել է գրքույկ, որով հայտարարել է The Wilderness Society-ի ստեղծման մասին, որպեսզի կանխվի բնության անձեռնմխելի տարածք ներխուժումը` պահպանելով նրա հուզական, մտավոր, գիտական արժեքը»։ Այս հատվածում հղում եք տվել «տարածք» բառին, որն ամենևին հիմնավոր չէ ու ավելորդ աշխատանք եք ստեղծում մեր համար՝ այդքանը հետշրջելու։ Ավետիսյան91 (քննարկում) 10:34, 27 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]

Ջնջման է ներկայացվել «Արեգ_Քոչինյան» էջը

[խմբագրել կոդը]
Հարգելի՛ Jarovnik, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Արեգ_Քոչինյան» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի + գովազդ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Ավետիսյան91 (քննարկում) 19:56, 26 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]

Զգուշացում

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Jarovnik, քանի դեռ ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ քննարկումը չի ավարտվել, հոդվածներից ջնջման պիտակները հեռացնել չի կարելի։ Զգուշացնում եմ, որ այդ խախտումը կրկնելու դեպքում Դուք կարգելափակվեք։ --23artashes (քննարկում) 09:37, 27 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]