Մասնակցի քննարկում:Hayk.arabaget/Հայոց պատմության աշխատասեղան
Սա էլ ընդհանուր աշխատասեղան, Գարդմանահայ: Ես կդնեմ նախ կարևորագույն, հիմնական հարցերի վերնագիրները, որոնք պետք է լրացվեն, դրանք ավարտելուց հետո կանցնենք ավելի մասնավոր թեմաների--Հայկ (արաբագետ) 07:10, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Սրանք էլ օգտակար հղումներ՝ Հայոց պատմության դպրոցական դասագրքերի նյութեր, Հայոց պատմություն, ԵՊՀ, Արամ Տեր-Ղևոնդյանի աշխատություն --Հայկ (արաբագետ) 08:37, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)
Հա էլի, բա ո՞նց է չեմ նկատել։ Ոնց ասես։--Գարդմանահայ (քննարկում) 21:44, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)
Պատկերներ
[խմբագրել կոդը]Հայկ ջան, այս տեսքով որ նայում եմ առանց կարդալու, միանգամից աչքի է ընկնում այն, որ հոդվածում առկա են միայն լեռների, գետերի, լճերի նկարներ։ Իմ նեղ անձնական կարծիքով հոդվածում նաև պետք է լինեն նաև այս լեռնաշխարհում այսպես ասած գրված պատմական որոշ փաստերի ակնարկ (միգուցե կա, ես չեմ նկատել), հետևաբար նաև համապատասխան պատկերներ։ Նաև հոդվածը կզարգացնեն ասենք լեռնաշխարհի բնակավայրերի նկարներ ու այսպես շարունակ։ Դեռևս ավել բան չեմ կարող ասել, չեմ կարդացել հոդվածը։ Բավականին ծավալուն և լուրջ հոդված է, ժամ անակ է պետք։--Գարդմանահայ (քննարկում) 18:45, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ճիշտ ես նկատել, բայց դեռ չեմ ավարտել: Բնակչության ու պատմության մասը դեռ չկա: Այ այնտեղ էլ կդրվի քո ասածը:--Հայկ (արաբագետ) 19:04, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան: Հիմա նայի, քիչ ա մնացել, որ պրծնեմ: Ուզում եմ պատկերասրահով նկարներ դնեմ: ՀՀ և Արցախ մասում՝ 6 ամենամեծ հայկական քաղաքները, Ադրբեջան և Վրաստան՝ 3 հատ էն մասից, 3 հատ մյուս, ու սենց: Բայց հարմար նկարներ չեմ գտնում: Կօգնես? Ու եթե դժվար չի, ես արդեն էլ չեմ կարում էս հոդվածի վրա աշխատեմ, կուզենաս թուրքական, վրացական ու ադրբեջանական մասը դու անես? (ՀՀ, Արցախ, Իրան՝ արված է, էտ չափերով, ամեն երկրին 2-3 պարբերությամբ, շատ չլինի, որ չծանրանա)...--Հայկ (արաբագետ) 16:52, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Հայկ ջան, անպայման կանեմ Ադրբեջան, Թուրքիա և Վրաստան հատվածը կանեմ։ Նկարներ կընտրեմ ու քեզ կառաջարկեմ։ Վերջում էլ մի հատ ընդհանուր վրայով կանցնեմ ու կարելի է առաջարկել լավ հոդվածի թեկնածու։ Հրաշալի գործ ես կատարել։--Գարդմանահայ (քննարկում) 17:03, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Շատ շնորհակալ եմ: Ուղղակի էլ ուժ չկա: Որ լսում եմ անունը, արդեն էլ չգիտեմ ինչ... Ուզում եմ անցնեմ մյուսներին: Ի դեպ, նկատեցիր? Հայկական մշակույթը էս ցուցակից, արեցի 2 օր առաջ:--Հայկ (արաբագետ) 17:24, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Տեսել եմ Հայկական մշակույթը, բայց դեռ չեմ կարդացել․ այնքան արագ ես հոդվածներ գրում մարդ չի հասցնում նայի։ Հայկ ջան մի քիչ առաաջ եմ տուն մտել, քիչ հետո Հայկական լեռնաշխարհ հոդվածի վրա կաշխատեմ։ Մտածում եմ, որ այսպես գնաց, հայկական թեմայի կարևորագույն հոդվածները կդառնան լավ հոդվածներ կարգավիճակով, ինչը, իհարկե, շատ լավ է։--Գարդմանահայ (քննարկում) 17:31, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Այն 23 հոդվածները, որոնց դիմաց գրված է՝ Արված է, բոլորն էլ այդ վիճակում են՝ մեծ չափերով ու նկարներով, մշակած--Հայկ (արաբագետ) 17:37, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Տեսել եմ Հայկական մշակույթը, բայց դեռ չեմ կարդացել․ այնքան արագ ես հոդվածներ գրում մարդ չի հասցնում նայի։ Հայկ ջան մի քիչ առաաջ եմ տուն մտել, քիչ հետո Հայկական լեռնաշխարհ հոդվածի վրա կաշխատեմ։ Մտածում եմ, որ այսպես գնաց, հայկական թեմայի կարևորագույն հոդվածները կդառնան լավ հոդվածներ կարգավիճակով, ինչը, իհարկե, շատ լավ է։--Գարդմանահայ (քննարկում) 17:31, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Շատ շնորհակալ եմ: Ուղղակի էլ ուժ չկա: Որ լսում եմ անունը, արդեն էլ չգիտեմ ինչ... Ուզում եմ անցնեմ մյուսներին: Ի դեպ, նկատեցիր? Հայկական մշակույթը էս ցուցակից, արեցի 2 օր առաջ:--Հայկ (արաբագետ) 17:24, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Հայկ ջան, անպայման կանեմ Ադրբեջան, Թուրքիա և Վրաստան հատվածը կանեմ։ Նկարներ կընտրեմ ու քեզ կառաջարկեմ։ Վերջում էլ մի հատ ընդհանուր վրայով կանցնեմ ու կարելի է առաջարկել լավ հոդվածի թեկնածու։ Հրաշալի գործ ես կատարել։--Գարդմանահայ (քննարկում) 17:03, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան: Հիմա նայի, քիչ ա մնացել, որ պրծնեմ: Ուզում եմ պատկերասրահով նկարներ դնեմ: ՀՀ և Արցախ մասում՝ 6 ամենամեծ հայկական քաղաքները, Ադրբեջան և Վրաստան՝ 3 հատ էն մասից, 3 հատ մյուս, ու սենց: Բայց հարմար նկարներ չեմ գտնում: Կօգնես? Ու եթե դժվար չի, ես արդեն էլ չեմ կարում էս հոդվածի վրա աշխատեմ, կուզենաս թուրքական, վրացական ու ադրբեջանական մասը դու անես? (ՀՀ, Արցախ, Իրան՝ արված է, էտ չափերով, ամեն երկրին 2-3 պարբերությամբ, շատ չլինի, որ չծանրանա)...--Հայկ (արաբագետ) 16:52, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)
Լեռնաշխարհի սահմաններ և Արարատ լեռ
[խմբագրել կոդը]Հայկ ջան, մի հարց է առաջացել լեռնաշխարհի սահմանների հ��տ։ Տես այստեղ։ Նաև ուզում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ երբ ասում ենք Արարատ լեռ, ապա պետք է հասկանանք Մեծ և Փոքր (Սիս) Մասիսները, իսկ եթե խոսում ենք լեռնաշխարհի ամենաբարձր գագաթի մասին, ապա պետք է գրենք Մեծ Մասիս։ Այդպես չէ՞։--Գարդմանահայ (քննարկում) 09:56, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Եթե այդպես է, ուրեմն պետք է Մեծ Մասիս հոդվածից հեռացնել Արարատ լեռ տանող վերահղումը։ Չէ՞։--Գարդմանահայ (քննարկում) 09:58, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Իսկ Մեծ Մասիս տերմինի աղբյուր կա, որքանով ես եմ տեղյակ, կա Մասիսի ու Սիս կամ ՄԵծ ու Փոքր Արարատ, այդպես չէ? Փոքր Մասիս, որ չեմ լսել...--6AND5 (քննարկում) 10:17, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Արարատ կամ Մասիս անունները նույնական են, բայց Մասիսը հիմնականում հայկական աղբյուրներում ու գործածության մեջ, Արարատը՝ օտար (ոնց որ Արմենիա և Հայաստան): Խոսքը 2 սարերն իրար հետ, դրա մասին է: Այն, որ Մասիսն է հայկական անունը, հանդիպում ենք ամենուրեք, նույնիսկ՝ հայկական հնադարյան ավանդական երգերում՝ Ազատն ի վեր, ի Մասիս: Իսկ Արարատը հիմնականում օտար անուն է, վերջերս սկսել է գործածվել նաև հայ իրականության մեջ, սակայն դուրս չի մղել Մասիսին: Մեծի ու փոքրի հարցում, 2 սարերին ասում են՝ մեծին՝ Մեծ Արարատ, Մեծ Մասիս, Արարատ կամ Մասիս (ստացվում է, որ Արարատը և Մասիսը և՛ 2 սարերի անուններն են, և՛ միայն մեծ սարը), փոքրինը՝ Փոքր Արարատ, Փոքր Մասիս կամ Սիս: Սահմանների համար արդեն պատասխանել եմ: Ու մի հատ էլ հավելում՝ Կղարջքը, որ ջնջել ես, Գուգարքի արևմուտքն է՝ Մեսխեթի ու Թրիալեթի լեռները, որ մտնում է լեռնաշխարհի մեջ: Ջավախքը՝ արևելքը, Լոռին՝ հարավը: Կախեթը և Քվեմո-Քարթլին չեն մտնում լեռնաշխարհի սահմանների մեջ, ավելի ճիշտ՝ Քվեմո-Քարթլին՝ մասամբ մտնում է, Կախեթը՝ ոչ: Փոխարենը, դրանք մտնում են պատմական Հայաստանի մեջ: Պատմական Հայաստանն ու լեռնաշխարհը տարբեր են. լեռնաշխարհի սահմանների մեջ չի մտնում Կիլիկիան, Ուտիքի մեծ մասը, Փայտակարանը, Փոքր Հայքի մեծ մասը, Գամիրք-Կապադովկիան:--Հայկ (արաբագետ) 11:29, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Հայկական լեռնաշխարհի մասով ուղղումներ կանեմ։ Միայն ինձ համար անհասկանալի է, թե Կղարջքը ինչո՞ւ ես ընդգրկել Վրաստանի մեջ։ Բացում եմ Կղարջք հոդվածը ու կարդում հետևյալը՝ «․․․այժմ համապատասխանում է Թուրքիայի Հանրապետության Արդվին նահանգին:․․․»։ Արարատի մասով․ այսինքն Արարատ հոդվածին պետք է վերահղում տալ Մասիս հոդվածը, Մեծ Մասիս հոդվածին՝ Մեծ Արարատը, Փոքր Մասիսին՝ Փոքր Արարատը և Սիսը։ Առաջինի դեպքում հոդվածի գլխավոր վերնագիր պետք է լինի Արարատը, երկրորդի դեպքում՝ Մեծ Մասիսը, երրորդի դեպքում՝ Սիսը։ Այո՞։ Հայկ ջան մի փոքր անհամաձայնություն – իմ կարծիքով Արարատը ոչ թե օտարների կողմից տրված անուն է, այլ պարզապես այսպես ասած միջազգային դարձած ան��ւն։ Չէ՞ որ «Ար»–ով սկսվող բազմաթիվ աշխարհագրական օբյեկտներ և բնակավայրեր ունենք։ Եվ ինձ թվում է Արարատը բացառություն չէ։--Գարդմանահայ (քննարկում) 20:08, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Արարատ կամ Մասիս անունները նույնական են, բայց Մասիսը հիմնականում հայկական աղբյուրներում ու գործածության մեջ, Արարատը՝ օտար (ոնց որ Արմենիա և Հայաստան): Խոսքը 2 սարերն իրար հետ, դրա մասին է: Այն, որ Մասիսն է հայկական անունը, հանդիպում ենք ամենուրեք, նույնիսկ՝ հայկական հնադարյան ավանդական երգերում՝ Ազատն ի վեր, ի Մասիս: Իսկ Արարատը հիմնականում օտար անուն է, վերջերս սկսել է գործածվել նաև հայ իրականության մեջ, սակայն դուրս չի մղել Մասիսին: Մեծի ու փոքրի հարցում, 2 սարերին ասում են՝ մեծին՝ Մեծ Արարատ, Մեծ Մասիս, Արարատ կամ Մասիս (ստացվում է, որ Արարատը և Մասիսը և՛ 2 սարերի անուններն են, և՛ միայն մեծ սարը), փոքրինը՝ Փոքր Արարատ, Փոքր Մասիս կամ Սիս: Սահմանների համար արդեն պատասխանել եմ: Ու մի հատ էլ հավելում՝ Կղարջքը, որ ջնջել ես, Գուգարքի արևմուտքն է՝ Մեսխեթի ու Թրիալեթի լեռները, որ մտնում է լեռնաշխարհի մեջ: Ջավախքը՝ արևելքը, Լոռին՝ հարավը: Կախեթը և Քվեմո-Քարթլին չեն մտնում լեռնաշխարհի սահմանների մեջ, ավելի ճիշտ՝ Քվեմո-Քարթլին՝ մասամբ մտնում է, Կախեթը՝ ոչ: Փոխարենը, դրանք մտնում են պատմական Հայաստանի մեջ: Պատմական Հայաստանն ու լեռնաշխարհը տարբեր են. լեռնաշխարհի սահմանների մեջ չի մտնում Կիլիկիան, Ուտիքի մեծ մասը, Փայտակարանը, Փոքր Հայքի մեծ մասը, Գամիրք-Կապադովկիան:--Հայկ (արաբագետ) 11:29, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Իսկ Մեծ Մասիս տերմինի աղբյուր կա, որքանով ես եմ տեղյակ, կա Մասիսի ու Սիս կամ ՄԵծ ու Փոքր Արարատ, այդպես չէ? Փոքր Մասիս, որ չեմ լսել...--6AND5 (քննարկում) 10:17, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Լեռների մասին հոդվածների հիմնական վերնագրերը որոշելիս պետք է առաջնորդվել աշխարհագրական աշխատություններով, այլ ոչ թե հայագիատական կամ պատմական, քանի որ լեռները, լճերը և այլն, դրանք աշխարհագրական օբյեկտ են--6AND5 (քննարկում) 20:53, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Այո, Կղարջքը Թուրքիայում է, բայց մասամբ, մյուս մասը Վրաստանում է: Արարատի պահով շատ ճիշտ ենք հասկացել իրար: Ինչ վերաբերում է միջազգայնանալուն: Չգիտեմ: Չեմ կարող ասել:Այո, Ար-ով ունենք, բայց Արմենիան էլ Ար-ով է: Ես գտնում եմ, որ հայկական չէ: Առաջին անգամ, համենայն դեպս, Աստվածաշնչում է առաջին անգամ հանդիպում, իսկ Մասիսը ամեն տեղ կա: Չեմ կարող ասել հաստատ--Հայկ (արաբագետ) 21:33, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)
Անվանում
[խմբագրել կոդը]Բարև Հայկ ջան։ Այստեղ և շատ այլ աղբյուրներում գրված է, որ Ուրարտուն դա նույն Վանի թագավորությունն է, պարզապես այլ երկրի (Ասորեստանի) կողմից տրված։ Այս դեպքում որքանով է ճիշտ հոդվածի վերնագիրը թողնել Ուրարտու կամ հակառակը՝ վերանվանել Վանի թագավորություն։ --Գարդմանահայ (քննարկում) 17:14, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Միանգամայն համաձայն եմ, որ անունը կոչվի Վանի թագավորություն: Գրել վերնագիրը Ուրարտու, նույնն է, ինչ Հայաստանը գրենք Արմենիա, կամ՝ Վրաստանը՝ Գռուզիա: Պետության անունը Բ��այնիլի էր, որից ծագում է Վան անունը, և պետությունը հայերեն կոչվել է Վանի թագավորություն (երբեմն գրելու եմ մանրամասն, թեև լավ գիտեմ, որ այս ամեն ինչը շատ լավ տիրապետում ես, ուղղակի այլ ընթերցողներ էլ կարող է լինեն): Միանշանակ, պետք է անունը փոխենք Վանի թագավորություն: Այդպես է գրված նաև դպրոցական ու բուհական դասագրքերում: Եթե դեմ չես, դրա բարելավմամբ զբաղվիր դու, իսկ Հայկական լեռնաշխարհի բարելավմամբ՝ ես, հետո կանցնենք առաջ: Բուհական ամենահեղինակավոր դասագրքից արդեն գրել եմ իմ սևագրում ամբողջ ինֆորմացիան, հարստացնում եմ, դնեմ վիքի՝ մաս առ մաս: --Հայկ (արաբագետ) 17:22, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Համաձայն եմ։ Լիլիթ ջան, խնդրում եմ Ուրարտու հոդվածը վերանվանես Վանի թագավորություն վերևում գրվածի համաձայն։ Եթե դեմ ես, գրի այստեղ, որպեսզի խնդիրը ներկայացնեմ Անվանափոխման ենթակա հոդվածների էջում։ --Գարդմանահայ (քննարկում) 17:31, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Խնդրում եմ այս քննարկումը տեղափոխել հոդվածի քննարկման էջ։ Աշխատասեղանում արված քննարկման հիման վրա չեմ կարող վերանվանել։ --Լիլիթ (քննարկում) 18:44, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Համաձայն եմ։ Լիլիթ ջան, խնդրում եմ Ուրարտու հոդվածը վերանվանես Վանի թագավորություն վերևում գրվածի համաձայն։ Եթե դեմ ես, գրի այստեղ, որպեսզի խնդիրը ներկայացնեմ Անվանափոխման ենթակա հոդվածների էջում։ --Գարդմանահայ (քննարկում) 17:31, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
Քարտեզ
[խմբագրել կոդը]Հայկ, ուզում եմ Վանի թագավորության քարտեզ ստեղծել։ Այս քարտեզը որպես հիմք կարող եմ վերցնել, թե կառաջարկես մեկ այլ տարբերակ։--Գարդմանահայ (քննարկում) 18:21, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Կարմիր գծով բայց: Մնացածը Վանի թագավորություն չէ: Եթե ուշադիր նայես, կտեսնես, որ մնացածը ուղղակի արշավանքներ են, որ արել է այս կամ այն արքան: Կարմիր գծից ներս բուն թագավորությունից դուրս էր: Եթե ամբողջովին անկեղծանանք, ապա պետք է նշել նաև, որ եղել են նաև ասորեստանյան արշավանքներ, որի ժամանակ ուրարտական քարտեզը նույնպես կարելի է փոքրացնել: Իսկ որպես հիմնական սահման՝ կարմիր գիծը բավականին մոտ է ստույգ լինելուն: Մնացածը ժամանակավոր են:--Հայկ (արաբագետ) 18:30, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
Հայկական լինելը
[խմբագրել կոդը]Արի համահայկական լինելը հանենք: Այո, եթե նայենք, Արտակ Մովսիսյանը ասում է, որ հայկական է եղել: Բանն այն է, որ ԵՊՀ-ում այդ շրջանով զբաղվել են Բաբկեն Հարությունյանը, մի մեծագույն հայագետ, և նա: Պրոֆեսորի մահից հետո, բնականաբար, որպես միակ մասնագետ, նա կարող է միայն հաստատել դա: Բայց դա շատ վիճելի հարց է: Այնպիսի փայլուն արևելագիտության ու պատմագրության փորձ ունեցող երկիր, ինչպիսին Գերմանիան է, դեռ հարցականի տակ է դնում նաև Հայասայի հայկական լինելը: Դա ոչ միայն Գերմանիան: Մեր ուսանողներից մեկն այժմ այնտեղ է, սովորում է: Նրան հարցրին միանգամայն անկեղծ ու առանց որևէ հեգնանքի, կարող է ապացուցել Հայասայի հայկական լինելը: Նա չկարողացավ: Անշուշտ, որպեսզի վերջնական պատկերացում կազմես, ասեմ 2 բան: Նախ՝ գերմանացի գիտնականները դա արել էին այն նպատակով, որ Հայասայի հարցը դեռ ուսումնասիրման փուլում է, և դեռ հստակ բան չկա, հետևաբար՝ նրան չեն էլ ասել՝ հայկական չի այլ, ենթադրենք, խեթական է: Եվ երկրորդ բանը գերմանացի գիտնականների մասին կարող եմ ասել, երևի գիտես, հայկական ճյուղի փա��տումը: Մինչ հեղինակավոր զանազան հայագետներ, այդ թվում՝ հայ, ասում էին, որ հայերենը իրանական լեզու է՝ հնդեվրոպական ընտանիքի իրանական ճյուղի մաս, Հյուբշմանը ապացուցեց հակառակը, որ հայերենը առանձին ճյուղ է: Այսօր նրա անունով է կոչվում Բեռլինի պետական համալսարանը: Արտակ Մովսիսյանը շատ բաներ է հայկական ներկայացնում: Բայց որ չեզոքությունը պահպանենք, առաջարկում եմ հանենք համահայկական բառը առաջին նախադասությունից, իսկ հետո՝ անմիջապես երկրորդ ու երրորդ նախադասություններում գրել, որ կա այս տեսակետը, կա այն տեսակետը:--Հայկ (արաբագետ) 18:41, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Եղավ, հիմա կուղղեմ։--Գարդմանահայ (քննարկում) 19:06, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
Համաձայն արդեն կատարված անվանափոխության՝ այս հոդվածը ևս պետք է վերանվանվի։ Ճի՞շտ է։ --Գարդմանահայ (քննարկում) 20:16, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Բնականաբար այո, ուղղակի վերևի խնդրանքս ոնց որ չես արել... բացի այդ՝ առաջին հազարամյակի առաջին քառորդդի տեղը գրի 8-րդ դար պրծի էլի--Հայկ (արաբագետ) 20:18, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Հայկ ջան, ինչպե՞ս թե չեմ արել։ Համահայկականը ասեցիր ջնջի, ես էլ ջնջեցի։ Ասեցիր կարելի է երկու տեսակետներն էլ դրանից հետո գրել, ես էլ գրելու եմ։ Պարզապես հիմա այսպես ասած տեխնիկական հարցերն եմ կարգավորում։ Եթե սխալ եմ հասկացել, ասա։--Գարդմանահայ (քննարկում) 20:33, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ես ասեցի համահայկականը ջնջենք, այսինքն՝ վանի թագ., պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 9-րդ դարից մ.թ.ա. 6-րդ դարը։ Այն առաջին պետությունն էր լեռնաշխարհի տարածքում: Ուսումնասիրողների մի մասի համաձայն հայկական էր/հղումներ/: Գիտնականների մեկ այլ խումբ գտնում է, որ այն հայաբնակ էր, բայց հայկական չէր/հղումներ/: Դե, սա մոտավոր, վերջնականը սիրուն ձևավորած կարելի է գրել: համ էլ՝ ուղղումներին զուգահեռ հարստացնլու էլ ես, չէ? այն գրքերից, որ վերևում դրել եմ--Հայկ (արաբագետ) 20:41, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Այո, իհաարկե։ Բա ես հո դպրոցի ուսուսիչ չեմ, որ կարմիր գրիչը ձեռքս վերցնեմ ու սկսեմ սխալների ուղղում անեմ :)))--Գարդմանահայ (քննարկում) 20:47, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ես ասեցի համահայկականը ջնջենք, այսինքն՝ վանի թագ., պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 9-րդ դարից մ.թ.ա. 6-րդ դարը։ Այն առաջին պետությունն էր լեռնաշխարհի տարածքում: Ուսումնասիրողների մի մասի համաձայն հայկական էր/հղումներ/: Գիտնականների մեկ այլ խումբ գտնում է, որ այն հայաբնակ էր, բայց հայկական չէր/հղումներ/: Դե, սա մոտավոր, վերջնականը սիրուն ձևավորած կարելի է գրել: համ էլ՝ ուղղումներին զուգահեռ հարստացնլու էլ ես, չէ? այն գրքերից, որ վերևում դրել եմ--Հայկ (արաբագետ) 20:41, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Հայկ ջան, ինչպե՞ս թե չեմ արել։ Համահայկականը ասեցիր ջնջի, ես էլ ջնջեցի։ Ասեցիր կարելի է երկու տեսակետներն էլ դրանից հետո գրել, ես էլ գրելու եմ։ Պարզապես հիմա այսպես ասած տեխնիկական հարցերն եմ կարգավորում։ Եթե սխալ եմ հասկացել, ասա։--Գարդմանահայ (քննարկում) 20:33, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)
Վանի թագավորությանը առնչվող հոդվածներ
[խմբագրել կոդը]Հայկ ջան, ես նմանատիպ հոդվածներ բարելավելիս տանը տետրի մեջ կատարում եմ նշումներ, համառոտագրեր, այնուհետև տեղափոխում Վիքիպեդիա։ Այնպես որ չմտածես, թե ականջի ետև եմ գցել։ Սա իմիջայլոց։ Իսկ հիմա անցնենք բուն թեմային։
- Ես էլ Հայկական լեռնաշխարհն եմ դզմզում: Ինչ կասես?--Հայկ (արաբագետ) 18:34, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Դեռ չեմ կարդացել, կաշխատեմ այս երկու օրը կարդալ ու իմ կարծիքները ներկայացնել քեզ այս էջում՝ ստեղծելով համապատասխան բաժին։--Գարդմանահայ (քննարկում) 18:41, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ես էլ Հայկական լեռնաշխարհն եմ դզմզում: Ինչ կասես?--Հայկ (արաբագետ) 18:34, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
Հայկ ջան, որքան մտածում եմ, այս հոդվածը պետք է ջնջել, քանի որ նախ այն շարադրված է ոչ հանրագիտարանային ոճով, երկրորդ՝ հոդվածի բովանդակությունը կարելի է բաժանել երկու մասի և տեղափոխել թագավորության տնտեսություն և «թագավորության կրոն» բաժիններ։ Վերանագիրն էլ բավականին անհաջող է ընտրված։ Մի տեսակ անիմաստ հոդված է։ Ի՞նչ կասես։--Գարդմանահայ (քննարկում) 18:13, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
Էս կարգի հոդվածները գրվել էին ճամբարում: Հին ու բարի ՀՍՀ-ն ավարտին էր մոտենում, ու երեխեքը օրական 400-500 հատ գրում էին: Դրա համար էլ ստեղծվեցին էս հոդվածները: Առաջ պատմության բոլոր հոդվածները ստուգում էի, նոր էին դրվում, բայց վերջին օրերին TOEFL քննությունն էր մոտս, դրա համար ուշադիր չէի: Արդյունքում՝ այ սենց հոդվածներ: Մի քանիսը արդեն ջնջվել են, սրաաք էլ անպայման կամ պետք ա ջնջվեն, կամ մտցվեն ավելի մեծ հդվածների մեջ:--Հայկ (արաբագետ) 18:26, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Հասկանալի է, ուրեմն կկատարեմ համապատասխան քայլեր։--Գարդմանահայ (քննարկում) 18:31, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
Հայկ ջան, այս հոդվածը կարելի է և՛ թողնել որպես առանձին հոդված, և՛ միացնել Վանի թագավորության ճարտարապետություն հոդվածին, որը դեռ չի ստեղծվել։ Ուզում եմ լսել քո կարծիքը։--Գարդմանահայ (քննարկում) 18:19, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)
Խնդրանք
[խմբագրել կոդը]Ողջո՜ւյն, տղաներ։ Կարո՞ղ եմ ձեզ խնդրել Հայ ժողովրդի էթնոգենեզ հոդվածն էլ ավելացնեք ձեր ցանկում։ Ահավոր վիճակում է Ցանկը նայեցի, կարծես թե ընդգրկված չէ այնտեղ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 11:47, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ցավում եմ, բայց ոչ: Համենայն դեպս՝ ես: Նախ՝ աղբյուրներ չունեմ, երկրորդ՝ շատ պրոբլեմատիկ թեմա է, պետք է կոնկրետ մասնագետը գրի: Երրորդ՝ այս թեմայով երբևէ չեմ առնչվել, ու միայն ինչ-որ մշուշոտ պատկերացումներ ունեմ--Հայկ (արաբագետ) 12:14, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Եղավ, շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 12:25, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ողջույն, [[|Մասնակից:Gardmanahay/Ուշադիր հետևել|Այստեղ]] ընդգրկված է։ Ես բավականին վիճահարույց և սխալ տեղեկատվություն եմ հեռացրել՝ բնականաբար նորերը կամ ճշգրիտ ձևակերպումով տեղեկատվություն ավելացնելու միտումով։--Գարդմանահայ (քննարկում) 12:48, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Շնորհակալ եմ, Գարդմանահայ ջան։ --Լիլիթ (քննարկում) 13:08, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)
Колодец в Ереване
[խմբագրել կոդը]Այս երգի մասին դուք տեղյակ եք?[1]--6AND5 (քննարկում) 13:07, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Առաջին անգամ եմ լսում: Արդեն իրանց 70 տարի տևած խանական իշխանությունը դարձրել են մատի փաթաթան: Բռնես ու ասես՝ Վրաստան, Աղվանքը ու Դաղստանի հարավը 250 տարի՝ 640-885, եղել են Արմինիա, հետո էլ 150 տարի՝ 885-1045 Բագրատունյաց Հայաստան:--Հայկ (արաբագետ) 18:35, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)
«Լավ» էլ երգ է, ի՞նչ է եղել որ։ Նայի։ Ի՞նչ խնդիր կա, ինչո՛վ օգտակար լինեմ։--Գարդմանահայ (քննարկում) 20:04, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Աղբյուրների մեծ մասը 2011-2013 թվականների ստեղծված են, այսինքն վերջին տարիներին են սկսել այս երգը առաջ մղել (փիար ակցիա), ենթադրում եմ, որ այս երգի պատմությունը վերաձևակերպված է, դրա համար հարցրի, մտածեցի կարող է ուրիշ աղբյուրներ իմանաք--6AND5 (քննարկում) 20:38, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ու սա էլ կոչվում ա երաժշտություն կամ երգ... միջնադարյան աշուղների ականջը խուլ: Ինձ թվում ա՝ եթե իրոք լիներ տենց երգ, գոնե մեզանից մեկը ինչ-որ մշուշոտ պատկերացում կունենար:--Հայկ (արաբագետ) 20:43, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Աղբյուրների մեծ մասը 2011-2013 թվականների ստեղծված են, այսինքն վերջին տարիներին են սկսել այս երգը առաջ մղել (փիար ակցիա), ենթադրում եմ, որ այս երգի պատմությունը վերաձևակերպված է, դրա համար հարցրի, մտածեցի կարող է ուրիշ աղբյուրներ իմանաք--6AND5 (քննարկում) 20:38, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)
Հայաստանի Հանրապետության քարտեզ
[խմբագրել կոդը]Հայկ ջան բարև։ Անցած երկու օրը խիստ զբաղված էի և չկարողացա ակտիվ լինեմ այստեղ։ Մի դժվարին հարց եմ ուզում բարձրաձայնել, ու կարելի է ասել վստահ եմ, որ շատ բանավիճողներ կլինեն՝ հիմնականում դեմ։ Նախ ուզում եմ մի քանի ճշտող հարց տամ։ Ի՞նչ ես հասկանում Հայաստանի Հանրապետություն ասելով։ Ո՞ր պետական կամ վարչական միավորի իրավահաջորդն է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։ --Գարդմանահայ (քննարկում) 19:21, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ինչքան էլ ցավալի է մեր համար, բայց ՀԽՍՀ-ի: Ինչքան էլ չենք ուզում, բայց դա այդպես է: ԼՂՀ-ն առանձին պետություն է և ՀՀ կազմի մեջ չի մտնում:--Հայկ (արաբագետ) 01:07, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
- (Հայկ ջան, այս հարցերը ես ուզում եմ խորհրդարանում բարձրաձայնել, բայց ճիշտ համարեցի նախքան այդ քեզ հետ քննարկել։ Եթե չես ուզում այս քննարկումը շարունակենք, ասա, և միանգամից այն խորհրդարան կտեղափոխեմ։) Հարցը հետևյալն է․ ունենք մերօրյա Հայաստանի Հանրապետություն, որը իր անկախությունը հռչակել է 1990թ.-ի օգոստոսի 23-ին։ Այդ հռչակագրում պարզ չէ, թե այսօրվա ՀՀ–ն որ պետական կամ վարչական միավորի իրավահաջորդն է։ Պետական և վարչական բառերը պատահական չեմ նշել, քանի որ 1918թ․–ի ՀՀ–ն դա միջազգայնորեն ճանաչված պետական միավոր էր (հանրապետություն), ուներ իր միջազգայնորեն ճանաչված սահմանները և այլն, իսկ ՀԽՍՀ–ն դա պետական միավոր չէր, այլ միայն վարչական։ Այն չէր բավարարում միջազգային իրավական նորմերով պետություն (հանրապետություն) հասկացության ընդունված պահանջներին, այն է՝ չուներ բնակչություն (ՀԽՍՀ–ում բնակվողները ԽՍՀՄ քաղաքացիներ էին), չուներ տարածք (այդ տարածքը ԽՍՀՄ–ի տարածք էր համարվում) և այլն։ Անկախության հռչակագրի ներածությունում գրված է «․․․ զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, ․․․»։ Այստեղ պարզ չէ, թե ներկայիս ՀՀ–ն 1918թ․–ի ՀՀ–ի իրավահաջորդն է կամ ոչ։ Չնայած կարելի է ընդունել, որ այո, իրավահաջորդն է, քանի որ պարտավորվում է շարունակել այն ժամանակավա ՀՀ–ի ժողովրդավարական ավանդույթները, այսինքն՝ ստանձնում է 1918թ․–ի ՀՀ–ի պարտավորությունները։ Չնայած շատերը կարող են վիճել այս հարցի շուրջ։ Առաջին կետում էլ սա է գրված՝ «Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան:․․․ »։ Պարզ գրված է, որ այսօրվա ՀՀ–ն ոչ թե շարունակությունն է ՀԽՍՀ–ի, այլ պարզապես ՀԽՍՀ–ն վերանվանվում է ՀՀ–ը։ Չնայած այստեղ ավելի շատ անհասկանալի ենթատեքստեր կարելի է գտնել, քան թե հստակություն։ Այնուհետև հաջորդ կետերում նշվում է, որ ՀՀ–ն ունի ԽՍՀՄ–ի հարստության (ոսկու պաշարներ, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժին և այլն), ինչպես նաև ԽՍՀՄ սպառազինության իր բաժինը։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ այսպես ասած այսօրվա ՀՀ–ն հանդիսանում է ՀԽՍՀ–ի ժառանգորդը, բայց ոչ իրավահաջորդը։ 11–րդ կետում նշում է Հայոց Ցեղասպանության հետ կապված հարցեր՝ «․․․1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում․․․»։ Հետաքրքիր է, թե ի՛նչ են նկատի ունեցել հռչակագրի պատրաստողներն ու ընդունողները «Արևմտյան Հայաստան» ասելով։ Եթե պատմական Հայաստանի, ասենք թե Մեծ Հայքի արևմտյան մասը, ապա դա սխալ է, իսկ եթե ինչ–որ պետության արևմտյան մասը, ապա իրերը ընկնում են իրենց տեղը։ Այդ ինչ–որ պետությունը, ինչպես երևում է, Հայաստանն է, այսինքն՝ 1918 թ․–ի Հայաստանի Հանրապետությունը, որի արևմտյան հատվածը այսօր գտնվում է Թուրքիայի Հանրապետության վերահսկողության ներքո։ Այսօրվա ՀՀ Սահմանադրությունում իրավահաջորդության մասին որևէ նախադասություն չկա։ Նաև ուզում եմ մի նրբության վրա էլ ուշադրություն դարձնել։ Ոչ մի միջազգային փաստաթղթում չկա գրված, որ ենթադրենք ՀՀ–ն անդամակցել է այսինչ կառույցին 1991թ․–ից առաջ, մինչդեռ կարելի է հանդիպել, որ ՌԴ–ն ենթադրենք ՄԱԿ–ին անդամակցում է 1945թ․–ից։ Բա ինչի՞ այդպես որ։ Որովհետև ՌԴ–ն հանդիսանում է ԽՍՀՄ–ի իրավահաջորդը, իսկ ԽՍՀՄ–ն ՄԱԿ–ին է անդամակցել հենց 1945 թվականին։ Հիմա կասենք, բա ՀՀ–ն էլ ՀԽՍՀ–ի իրավահաջորդն է։ Բայց ՀԽՍՀ–ն դա միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, հետևաբար այն չի կարող լինել ՀՀ–ի նախորդը։ Հիմա ինչի՞ եմ այսքան երկար–բարակ գրում։ Որովհետև ունենք մի շատ կարևոր հոդված՝ Հայաստանի Հանրապետություն, որի մեջ կարելի է վե��ը նշված հարցերի պահով լիքը սխալ կամ թերություն գտնել։ Օրինակ քարտեզի մասով։ Ո՛չ ՀՀ Սահմանադրությունում և ո՛չ էլ մեկ այլ տեղ ես չգտա, որ ՀՀ–ի սահմանները ասենք այ այսինչ գծով է անցնում։ Չկա կամ գրեթե չկա ոչ մի հստակ սահմանային գծի պայմանավորվածություն հարևան երկրների հետ։ Հիմա կարող է ասես, Թուրքիան ճանաչել է այսօրվա ՀՀ–ի անկախությունը, բայց դա չի նշանակում, որ ճանաչել է մեր ներկայիս փաստացի սահմանները կամ էլ մեկ այլ սահման։ Նույնը կարելի է ասել մյուս հարևանների մասին։ Անգամ Վրաստանի հետ վերջնականապես չունենք սահմանային հստակ լուծում։ Եթե այսօրվա ՀՀ–ն նախկին դարասկզբի ՀՀ–ի իրավահաջորդն է, ապա «Հայաստանի Հանրապետություն» հոդվածում պետք է քարտեզը փոխենք։ Ճիշտ է, մի տեսակ խորթ է հնչում, բայց այդպես է։ Հիմա որ մեկը մտնի ու պահանջի փաստեր, որ ՀՀ–ի քարտեզը հենց այն է, ինչ հոդվածում է ներկայացված, ինչ պետք է անենք, որտեղի՞ց աղբյուրներ ներկայացնենք։--Գարդմանահայ (քննարկում) 10:19, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Հարգելի Գարդմանահայ, խորհրդարան տեղափոխելու դեռ կարիք չկա, որովեհետև իրավահաջորդի հարցը քննարկումով չպիտի որոշվի: Այլ ստույգ պատասխան իմանալու համար հարկավոր է ՀՀ կառավարություն կամ ենթադրում եմ ԱԳՆ հարցում ուղարկել և պարզաբանում խնդրել այս հարցիչ շուրջ: Դա նաև Կառավարություն դեպքում կարելի է էլեկտրոնային տարբերակով կատարել: Իսկ պատասխանը հրապարակել այստեղ:--6AND5 (քննարկում) 16:20, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ամեն դեպքում ես գտնում եմ, որ ՀՀ-ն այն 29 740 քառ.կմ-ն է: Իսկ մնացածը ՀՀ չէ: Եթե 1918-20 թթ. նայենք, ապա մայիսի 28-ի հռչակագրում նշել էին հայոց գավառներ՝ էլի անհստակ: Մինչև 1918 նոյեմբերի վերջ՝ Մուդրոսի զինադադար, ՀՀ տարածքը 11 400 քառ. կմ էր՝ Բաթումի պայմանագրով: Իսկ հետո դարձավ 60.000՝ Կարսի ու Զանգեզուր-Նախիջևանի հետ: Անգլիական զորքերը Նախիջևանի հարցում հարցում հայերին էին պաշտպանում: Նրանք հայերին սատարում էին նաև Արևմտահայաստանի հարցում, նույնիսկ՝ ելք դեպի Միջերկրական ծով: Իսկ այ Սյունիքն ու Ղարաբաղը... Նախ՝ Սյունիք է ուղարկվում Նժդեհը, Արցախ՝ Անդրանիկը: Անգլիացիները դա չեն հավանում: Նույն ժամանակ ՀՀ կառավարությունը հետ է կանչում Անդրանիկին, ով վիրավորվում է դրանից ու լքում է Հայաստանը: Նժդեհը ուշադրություն չի դարձնում ոչ մի կանչի՝ ոչ մի կառավարության կողմից, ու պայքարում է Սյունիքի համար: Արդյունքը տեսնում ես: 19120 թվականի ամռանը կարմիր բանակը գրավեց Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը: Ու, եթե ճիշտն ասենք, ոնց ասում են՝ մեր մեջ ասած, Արցախը 1918-20 թվերի Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ՝ 1919 թվականի ընթացքում, երբ ՀՀ-ն ամենաընդարձակն էր, նրա մեջ չէր մտնում... բայց դե սա, իհարկե, չի գրվի խորհրդարանում ու չի բարձրաձայնվի, ուղղակի իմացի դա: Արցախում ոչ պատերազմ-ոչ խաղաղություն, ոչ-իշխանություն վիճակ էր, այնտեղ և ՀՀ ներկայացուցիչն էր նստում, և Ադրբեջանի: Նույնիսկ՝ նրանցից Խոսրով բեկ Սուլթանովը 1920 մայիսին Շուշիում սպանեց 35 000 հայի (այդ ժամանակվա Երևանի ամբողջ բնակչության չափ): Բայց նույն ձև կարող ես իմանալ, հարյուր տոկոսանոց փաստաթուղթ, որ երբ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Իջևանի բարեսիրտ աշխատավորները Հայաստանում սոցիալիստական փառավոր հեղափոխություն իրականացրին (իրականում պարզապես Կարմիր բանակը մտավ Հայաստան), Ադրբեջանի ԽՍՀ ղեկավար (չեմ հիշում՝ վարչապետ, երևի) Նարիման Նարիմանովը հայտարարեց, որ այդ 3 մարզերը այլևս վիճելի չեն, Հայաստանը նույնքան բարեկամական եղբայրական խորհրդային երկիր է, ինչքան Ադրբեջանը, և այդ 3 մարզերը Խորհրդային Հայաստանի սեփականությունն են: Այս նամակը նա ուղարկել էր Լենինին ու Սարգիս Կասյանին, ով Հայաստանի ռազմհեղկոմի նախագահն էր: Այդ կառույցը ստեղծվել էր Ադրբեջանում և հենց Սարգիս Կասյանն էր, որ Կարմիր բանակին ուղեկցեց Հայաստան: --Հայկ (արաբագետ) 18:02, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ես էլ կարծում, որ ներկայիս հանրապետությունը 29.8 հզ. կմ քառակուսին է, երբ մեր հանրապետությունը հայտ ներկայացնի Արևմտյան Հայաստանի կամ Գարդմանքի հանդեպ, ապա կարելի է քարտեզները փոփոխել: Ինչ վերաբերում է Անդրանիկին, ապա վերջինիս ոչ մեկ ոչ մի տեղ չի ուղարկել:Երբ ինքը գտնվում էր Զանգեզուրում, նրանից օգնություն են խնդրում Արցախից, սակայն Շուշի չհասած (40 կմ) անգլիացիները համոզում և կարելի է ասել ինչ-որ չափով ստիպում են, որ Անդրանիկը հետ վերադառնա, ու Անդրանիկը ստիպված է լինում հավատալ նրանց տրված սուտ խոստումներին, հետո, երբ Զանգեզուրից հեռանում է, այդ ժամ նոր Նժդեհը հրամանատարությունը իր ձեռք է վերցնում (մինչ այդ գործուղվելով Զանգեզուր): Ես բավականին ուսումնասիրել եմ նրա թեման տարբեր մատչելի աղբյուրներով, այդ թվում Չէլեպյանի համանուն գիրքը, այս հոդվածը վերաշարադրելու համար[2]--6AND5 (քննարկում) 20:28, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Դե, ուրեմն ես այդ պահը լավ չէի հիշում: Ամեն դեպքում շնորհակալություն: Մեկ էլ նայիր իմ նոր գրված հոդվածը, նրա քննարկման էջում ժամանակին բան ես գրել:--Հայկ (արաբագետ) 20:31, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Տեսա, շնորհակալություն հոդվածի ստեղծման համար, ուղղակի հին գրվածը մնացել էր, քանի որ Ալեքսեյը հոդվածը ջնջելով չի ջնջել քննարկումը, բայց նմանատիպ դեպքերում ջնջելու փոխարեն հարկավոր է ուղղակի Լիոնի խմբագրումները հետ շրջել՝ ամբողջովին: Դրա մասին նաև նրա էջում եմ գրել:--6AND5 (քննարկում) 20:43, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
Կատեգորիաներ
[խմբագրել կոդը]Բարև, Գարդմանահայ ջան: Ես ակտիվ չէի մեր նախագծում այս 2 օրը, անում էի մի շատ կարևոր գործ: Նախ՝ հավաքեցի բոլոր հայկական ազնվական տոհմերին, որոնք հնարավոր էր գտնել, առանձնացրի ազնվականների մեջ նախարարներին ու թագավորներին, իսկ դրա քույր կատեգորիան՝ հայ հոգևորականների տոհմերը, նույնպես բացվեց: Ապա՝ դասավորեցի Հայաստանի միապետերին: Այս մեկը դեռ շատ թերի է բայց: Հիմնական կատեգորիան, որտեղ ամեն ինչ մաքրված է ու ստույգ շարած, հայկական տոհմերն է՝ ազնվական ու հոգևորական ճյուղերով: Բոլոր հոդվածները այստեղ կան: Եթե ազնվականներ գիտես, որ չեմ ներառել, գրիր: Կանցնեմ արդեն հերթական հոդվածին՝ Երվանդունիների թագավորությանը:--Հայկ (արաբագետ) 01:07, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Չեղավ է, Գարդմանահայ: Ոչ պատասխանում ես, ոչ հոդված գրում... Ես էլ արդեն երեք հատ նոր հոված գրեցի, մի հատն էլ օտիդօ: Չես ուզում Վանի թթագավորությունը պրծնես? --Հայկ (արաբագետ) 19:34, 19 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Հայկ ջան, էս երկու օրը այնքան խառն եմ, մի երկու անգամ Հայաստանից դուրս եմ եկել, նաև մարզերում գործեր կային։ Որոշել եմ վաղը կամ մյուս օրը գնամ Ազգային գրադարան, լիքը գրքեր պատվիրեմ ու տեղում հոդվածը գրեմ։ Կատեգորիաների մասով լավ գործ ես արել։ Դժվար թե ես նոր բան ավելացնեմ։ Հայկական լեռնաշխարհ հոդվածն էլ եմ ուզում ազգային գրադարանից գրել, ավելի ճիշտ իմ հույսին մնացած հատվածը գրել, գրքեր կպատվիրեմ ու կգրեմ։--Գարդմանահայ (քննարկում) 06:56, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Գարդմանահայ ջան, այս հղումը կարող է օգնել քեզ, Ազգային գրադարանի կայքից է։ --Լիլիթ (քննարկում) 07:15, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Լիլիթ ջան էս ինչ լավ բան էր... մի անգամ ամառը ցույց էիր տվել, մոռացել էի: Եղավ Գարդմանահայ ջան, ուղղակի՝ ես ասեցի՝ արդեն վերջ:--Հայկ (արաբագետ) 07:32, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)
- Ապրես Լիլիթ ջան, կօգտվեմ, շատ լավ բան է։ Հայկ ջան, դեռ նոր ենք սկսել, ի՞նչ վերջ։--Գարդմանահայ (քննարկում) 07:52, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)
- 2 էջ հեռացրի, 2-ն էլ ավելացրի ցուցակ: Հեռացված էջերը բարելավելու կարիք չունեին, մի տեղեկաքարտ էր պակասում, ամբողջ հնարավոր ինֆոն գրված էր--Հայկ (արաբագետ) 09:49, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)