Jump to content

Մասնակցի քննարկում:AshotGPT/Արխիվ 2020

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։

Ոչ ազատ պատկերներ

Հարգելի՛ AshotGPT, ըստ կանոնակարգի՝ ոչ ազատ պատկերները կարելի է օգտագործել միայն հոդվածներում։ Խնդրում եմ մանսակցային էջից հանել դրանք։--Voskanyan (քննարկում) 15:29, 16 Հունվարի 2020 (UTC)

Art+Feminism

Հարգելի TheBabushka, Ձեր ստեղծած Ռիհաննայի սկավառակագրություն, Լիզզոյի սկավառակագրություն, Փինքի սկավառակագրություն, Էմի Ուայնհաուսի մահ հոդվածները դուրս են Art+Feminism արշավի շրջանակներից, ինչպես նաև հոդվածը կարող է ընդգրկվել միայն մեկ արշավի հաշվարկներում, եթե հավակնում եք մրցանակային որևէ տեղի: Խնդրում եմ նշված հոդվածների քննարկման էջերից հեռացնել Art+Feminism-ի կաղապարը, ինչպես նաև դրանք հեռացնել արդյունքներ դաշտից:
Շնորհակալություն խմբագրաթոնին Ձեր մասնակցության համար: Հարգանքով՝ --Armineaghayan (քննարկում) 14:04, 13 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն

Հարգելի՛ AshotGPT, շնորհակալություն եմ հայտնում «Կյանքի իմաստ» հոդվածը ստեղծելու համար: Ցավոք, հոդվածը վատ թարգմանություն է: Ստորև նշում եմ դրանցից մի քանիսը.

  • Փիլիսոփան մեդիտացիայում - Philosopher in Meditation (գուցե մեդիտացիա անելի՞ս)
  • Ինչի՞ համար ենք այստեղ հավաքվել - ?? What are we here for?
  • What is the reason to live? - Ո՞րն է կյանքի պատճառը
  • Գիտական ուսումնասիրությունը նպաստում է կյանքի և իրականության տարբեր ասպեկտների, ինչպիսիք են Մեծ պայթյունը, կյանքի ծագումը և էվոլյուցիան, դրանց նաև նպաստում են օբյեկտիվ գործոնների ուսումնասիրությունները, որոնք փոխկապակցված են իմաստի և երջանկության սուբյեկտիվ փորձի հետ: - անհասկանալի նախադասություն է
  • գործունեության մեջ լիարժեք ներգրավվածության[17], ավելի լիարժեք ներդրման, օգտագործելով իրենց անձնական ուժեղ կողմերը և իմաստը[18], որը հիմնված է ավելի շատ ներդրումներ կատարելու վրա, քան ինքն իրեն կատարվում է - full engagement in activities,[16] making a fuller contribution by utilizing one's personal strengths,[17] and meaning based on investing in something larger than the self
  • consistently suggested - անընդհատ ենթադրում է, challenging tasks - բարդ խնդիրները (հաջորդից եկող նախադասությունը խնդրում եմ վերաշարադրել)
  • ամբողջությամբ համաձայն չեմ «ռեժիմ» բառի հետ, երբ խոսվում է ամենօրյա հոգնեցուցիչ գործի մասին

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ազատ գիտելիքի տարածման գործում ձեր անգնահատալի աշխատանքի և ժամանակ տրամադրելու համար: Առաջարկում եմ հետևյալ երկու բառարանը, որոնք ավելի կհեշտացնեն թարգմանական գործը (1, 2): Առողջ եղեք:--TonJ (քննարկում) 05:57, 17 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի TonJ, շնորհակալ եմ այս հոդվածի վրա ձեր կողմից կատարված ոչ պակաս կարևոր և բարդ աշխատանքի վրա։ Հաշվի կառնեմ ձեր բոլոր ասածները, և հնարավորինս արագ կփորձեմ ուղղել։--TheBabushka (քննարկում) 10:55, 17 Մայիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Կյանքի_իմաստ»

Հարգելի AshotGPT, Ձեր ստեղծած «Կյանքի_իմաստ» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--TonJ (քննարկում) 20:05, 23 Մայիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Քրիստոնյաներ»

Հարգելի AshotGPT, Ձեր ստեղծած «Քրիստոնյաներ» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--TonJ (քննարկում) 20:07, 23 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի TonJ, չեմ կարողանում կոպիտ սխալներ գտնեմ, եթե դժվար չէ, կարող ե՞ք մի քանի օրինակներ բերել կամ նշել, հոդվածի որ բաժին(ներ) է առավել վատ թարգմանած։--TheBabushka (քննարկում) 23:28, 27 Մայիսի 2020 (UTC)[reply]
Խնդրում եմ սահմանել «կոպիտ սխալներ» եզրույթը: Շնորհակալություն:--TonJ (քննարկում) 03:47, 28 Մայիսի 2020 (UTC)[reply]
Իմաստափոխ սխալներ, բառերի սխալ թարգմանություն, նախադասության իմաստի սխալ փոխանցում։ Կետադրության և շարադրանքի առումով հոդվածը կվերանայեմ։ TheBabushka (քննարկում) 09:57, 28 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի AshotGPT, Ձեր ստեղծած «Տրանսգենդերների_հիշատակի_օր» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Valen1988 (քննարկում) 21:27, 27 Մայիսի 2020 (UTC)[reply]

Վերանայեցի հոդվածը, եթե դժվար չէ, կխնդրեի մեկ անգամ ևս նայել և՝ ըստ անհրաժեշտության նորից ավելացնել կաղապարը։ --TheBabushka (քննարկում) 21:59, 27 Մայիսի 2020 (UTC)[reply]
Բավականին շատ բան շարահյուսության և ոճի մեջ փոփոխության կարիք ուներ։ Այլ պարագայում, պետք է զգւշացնեի, մինչ խնդրի ուղղումը կաղապարի հեռացման անթույլատրելիության մասին։ Իսկզբանե չէի սպասում, որ այսքան խնդիր մնացած կլիներ, այլապես առանձին խմբագրումներով կանեի, յուրաքաչանչուր փոփոխություն բացատրելով։ Երբ հասկացա, որ գուցե կարիք կա, բացատրելու խնդիրները արդեն շատ բան էի ուղղել։ Եթե ուղղումներից ինչ-որ մեկը հասկանալի չէ, գրեք։ Շատ հավանական է, որ այս ժամին ինքս սխալներ արած լինեմ։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:23, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Ձեր բոլոր ուղղումները հասկանալի են։ Հոդվածի խնդիրները նկատեցի, կփորձեմ չկրկնել։ Շնորհակալություն հոդվածի վրա ուշադրության համար։ --TheBabushka (քննարկում) 00:27, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի AshotGPT, Ձեր ստեղծած «Սեռական_դաստիարակություն_(հեռուստասերիալ,_2019)» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--A.arpi.a (քննարկում) 17:39, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի A.arpi.a, սկզբից մինչև վերջ վերանայեցի հոդվածը։ Կխնդրեի մի անգամ ևս ստուգեք և՝ ըստ անհրաժեշտության հանել պիտակը։ --TheBabushka (քննարկում) 21:16, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ AshotGPT, վերանայելուց հետո իհարկե տարբերությունն ակնառու է, շնորհակալություն կառուցողական խմբագրումների համար։ Սակայն շարունակում են առկա մնալ սխալներ, որոնց համակարգեմ տարբեր խմբերով.
  • տառասխալներ՝ Ռեմի ր, Մեյբի, զուհգին, ընդհառվում,
  • գրության ոչ ընդունված ձևաչափ+անհասկանալի մեծատառ (11 Հունվարի 2019),
  • գեյ և մոդայամոլ հնդկական հարուստ ընտանիքից՝ ընտանի՞քն էր գեյ և մոդայամոլ,
  • հայերենում " չակերտ չկա,
  • Նա հաճախ փորձարկում է Օթիսի վրա իր «հոգեբանական բաները», ոչ հանրագիտարանային արտահայտություն, փորձեք գտնել առավել հարմար հոմանիշներ,
  • Ռուբիի ընկերուհի, որը նույնպես «անձեռնմխելիների» ակումբի կազմում է՝ մեկ մեծատառ, մեկ փոքրատառ (հուշում՝ ճիշտը մեծատառն է այստեղ),
  • փորձում է նրանց հանդիպումները «սեքս առանց պարտավորությունների» կարգավիճակից վերածել մշտական հարաբերությունների։՝ ոչ թե նրանց, այլ իրենց։
  • ավելորդաբանություն՝ բանավոր լեզվակռիվ,
  • Մեյվը բացահայտում է, որ հղի է, և Ջեքսոնի հետ սեքսով է զբաղվում այդ մտքերից շեղվելու համար։ Սակայն Ջեքսոնը հարաբերություններ է ցանկանում:՝ ընտրեք այնպիսի բառեր, որոնք առավել ճիշտ կբնութագրեն իրավիճակը և թյուրըմբռնման տեղիք չեն տա։

Խնդրում եմ ստուգել առավել ուշադիր։ Հարցերի դեպքում ազատորեն կարող եք դիմել։--A.arpi.a (քննարկում) 12:08, 10 Հունիսի 2020 (UTC)[reply]

Եվս մեկ անգամ վերանայեցի հոդվածը, ճիշտ է այս առումով դեռ շատ վիճաբանություններ և երկար քննարկումներ են լինելու, սակայն ևս մեկ անգամ նշեմ, որ իմ կարծիքով այս տեսքով հոդվածն արդեն պիտակման կարիք չունի, քանի որ հիմա այն «չափազանց նորմալ» վիճակում է՝ մեկ շաբաթ անց հիմնական տիրույթից ջնջվելու համար (ինչը ենթադրվում է հոդվածը պիտակելիս)։ Ինչևէ, մեկնաբանեմ ձեր կողմից արված որոշ ուղղումները․ «գրության ոչ ընդունված ձևաչափ+անհասկանալի մեծատառ (11 Հունվարի 2019)», այս մեկի առումով ասեմ, որ ինքս չեմ գրել ամսաթիվը, այլ համապատասխան կաղապար եմ դրել, և եթե կաղապարի խնդիր կա, ապա ես երևի ի վիճակի չեմ այն ուղղել, Նա հաճախ փորձարկում է Օթիսի վրա իր «հոգեբանական բաները»՝ այստեղ էլ անհրաժեշտություն չկա հանրագիտարանային ոճի, քանի որ չակերտներում բերված արտահայտությունը վերցված է ֆիլմից, և նույն ռուսերեն տարբերակում օգտագործվել է «психологические штучки» տարբերակը, որն իմ կարծիքով նույնպես հանրագիտարանային արտահայտություն չէ։ Մնացածն ուղղել եմ։ Շնորհակալություն ուշադրության համար։ --TheBabushka (քննարկում) 12:23, 10 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ AshotGPT, ցավոք սրտի, կրկին բախվում ենք այն իրողությանը, որ ctrl+f ավելի զորեղ է, քան ուշադրությունը։ Խմբագիրը 2 անգամ պնդում է, որ «սկզբից մինչև վերջ վերանայեցի հոդվածը», «Եվս մեկ անգամ վերանայեցի հոդվածը», ու երբ հորդորում եմ լինել ուշադիր, ուղղվում են միայն մատնանշվածները։ Ինչու՞ Եթերաշրջաններ վերնագրի աղյուսակում կա «Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ» կիսված տող, բայց միայն մի ամսաթիվ։ Ինչու՞ եմ կարդում «Կրկին, սա երեխաների պատմություն է, որոնք տատանվում են ինչպես ընկերական հարաբերություններում, այնպես էլ հարաբերություններում, որոնք ներթափանցված են պատանեկան ոգևորությամբ», «սոցիալական հատակ», «նրանք գրկվում են», «ինչը հանգեցնում է նրա հեռացմանը դպրոցից մինչև տարեվերջ», «նա չի սիրում նրան», «նրանց հարաբերությունները քայքայվում են» ու էլի, էլի սխալներ։ Կետադրության մասին ձայն չեմ հանում ուղղակի։ Իսկ «ռուսերեն տարբերակում օգտագործվել է «психологические штучки» տարբերակը, որն իմ կարծիքով նույնպես հանրագիտարանային արտահայտություն չէ» բնավ տեղին չէ, որովհետև նմանակումը երբևէ սկզբունք չի եղել, այլապես ունենք և կունենանք նույն սկզբունքով բազմաթիվ ոչ հայերեն շարադասությամբ ու լեզվամտածողությամբ տեքստեր, ոչ հայերեն կետադրություն, անաղբյուր հոդվածներ և այլն։ Սա Հայերեն Վիքիպեդիան է։ Կարճ ասած՝ «ռուսերենում այդպես է»-ն հիմք չի։ Իսկ ՎԹ պիտակի հանել-չհանելը խնդիր չէ, գոնե ինձ համար, ինձ համար խնդիր է «անորակ հանրագիտարան» պիտակը։--A.arpi.a (քննարկում) 15:40, 10 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի A.arpi.a, կարո՞ղ ենք հանել պիտակը։ Եթե ուղղումները բավարար չեն, հոդվածը պետք է ներկայացնել արագ ջնջման, որովհետև պիտակումից հետո յոթ օրն անցել է։--Voskanyan (քննարկում) 08:58, 17 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի A.arpi.a, կարո՞ղ եմ հանել պիտակը։ -- TheBabushka (քննարկում) 11:11, 18 Հունիսի 2020 (UTC)[reply]
Այո՛, հարգելի TheBabushka ։--A.arpi.a (քննարկում) 12:41, 18 Հունիսի 2020 (UTC)[reply]

Շաբաթվա հոդվածի չընտրված թեկնածու՝ «Հումանիտար գիտություններ»

Հարգելի՛ AshotGPT, Ձեր առաջադրած «Հումանիտար գիտություններ» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար՝ նշված թերությունը մեկ շաբաթից ավել անարձագանք թողնելու համար: Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով շաբաթվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը: --Նուբեռելլա 💬 09:34, 18 Հունիսի 2020 (UTC)[reply]

Շաբաթվա հոդվածի չընտրված թեկնածու՝ «Ջորջ Ֆլոյդի մահ»

Հարգելի՛ AshotGPT, Ձեր առաջադրած «Ջորջ Ֆլոյդի մահ» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար՝ նշված թերությունը մեկ շաբաթից ավել անարձագանք թողնելու համար: Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով շաբաթվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը: Խնդրում եմ հետաքրքրաշարժ հոդվածներ ունենալու դեպքում շարունակել դրանց առաջադրումը։ Շնորհակալ եմ ^^ --Նուբեռելլա 💬 09:34, 18 Հունիսի 2020 (UTC)[reply]

«Բիլլի Այլիշ»՝ Շաբաթվա հոդված

Հարգելի՛ AshotGPT, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Բիլլի Այլիշ» հոդվածն ընտրվել է 2020 թվականի 28-րդ շաբաթում Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Նուբեռելլա 💬 18:30, 5 Հուլիսի 2020 (UTC)[reply]

1 հոդված՝ 2 նախագիծ

Հարգելի՛ AshotGPT, 1 հոդվածը կարող է գրվել և մասնակցել 1 մրցույթի կամ նախագծի: Այստեղ արդեն տեղադրված «Վիքիթիմ 3+1» կաղապարի տակից ավելացրել եք «Շաբաթը մեկ հոդված» կաղապարը: Խնդրում եմ բոլոր նմանատիպ քննարկման էջերում թողնել 1 նախագծի կամ մրցույթի կաղապար:--∑ίγμα (քնն.) 21:43, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Բարև, հարգելի ∑ίγμα, շնորհակալություն ուշադրության համար։ Լրիվ մոռացել էի այս կանոնի մասին, ոնց որ թե՝ Արված է --TheBabushka 🐙 21:58, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի AshotGPT, Ձեր ստեղծած «Blur_խմբի_ձայնագրած_երգերի_ցանկ» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 20:56, 16 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ուղղված է --TheBabushka 🐙 21:03, 16 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված. «Աշոտ»

Հարգելի AshotGPT, Ձեր ստեղծած «Աշոտ» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 11:31, 18 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Արված է --TheBabushka 🐙 12:56, 18 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի AshotGPT, Ձեր ստեղծած «Ձայնագրման_լեյբլների_ցանկ» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 16:42, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Արված է --TheBabushka 🐙 22:39, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Շաբաթվա հոդվածի չընտրված թեկնածու՝ «Դեպի Եվրատեսիլ»

Հարգելի՛ AshotGPT, Ձեր առաջադրած «Դեպի Եվրատեսիլ» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար՝ անավարտ, չունի անհրաժեշտ ծավալ: Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով շաբաթվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը: Խնդրում եմ դեպքում շարունակել հետաքրքրաշարժ և որակյալ հոդվածների առաջադրումը։ Շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 16:32, 26 Հուլիսի 2020 (UTC)[reply]

@Nooberella, ծավալը համապատասխանում էր, ադմիններից մեկը քննարկման մեջ նշել էր։ --TheBabushka 🐙 17:02, 26 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ո՞վ է ասել, TheBabushka ջան, Սիգման այստեղ ցույց է տվել հոդվածի ծավալը, կարող ես նայել։--Նուբեռելլա 💬 17:06, 26 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Սեքսի_փիլիսոփայություն»

Հարգելի AshotGPT, այլ լեզվից թարգմանած «Սեքսի_փիլիսոփայություն» հոդվածի Ձեր տարբերակը թարգմանության բարելավման կարիք ունի: Անհրաժեշտ է հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում բարելավվել, հակառակ պարագայում այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք:
Գործե՛ք վստահ և ունեցե՛ք բարի մտադրություններ:
Զգուշացումն անտեսող, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծող մասնակիցները ենթակա են արգելափակման:--TonJ (քննարկում) 08:30, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Խնդրում եմ նայել քննարկման էջը:--TonJ (քննարկում) 08:31, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Շաբաթվա հոդվածի չընտրված թեկնածու՝ «Լուկաս Հեջես»

Հարգելի՛ AshotGPT, Ձեր առաջադրած «Լուկաս Հեջես» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար՝ Վիքիպեդիայի որակական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով շաբաթվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը: --∑ίγμα (քնն.) 20:34, 18 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Շքանշան քե՜զ համար

15 հոդված ամսում
Հարգելի՛ AshotGPT, այս շքանշանը Ձեզ՝ մեկ ամսվա ընթացքում 15-ից ավել հոդվածներ ստեղծելու համար: Սիրով՝ --Գևորգ💬 19:34, 19 Նոյեմբերի 2020 (UTC)[reply]