Մասնակից:Kristina Kutuzyan/Ավազարկղ 5
Բնակավայր | |
---|---|
Kristina Kutuzyan/Ավազարկղ 5 | |
Սոսան (կորեերեն՝ 서산시,կորեերեն՝ 瑞山市) քաղաք Թեան թերակղզում, Հարավային Կորեայի Չունգչոնգնամ քաղաքի հյուսիս-արևմտյան մասում։ Արևելքից սահմանակից է Դանգջին քաղաքին և Եսան շրջանին, արևմուտքում՝ Թեան շրջանին, հարավում՝ Հոնգսոնգ շրջանին և հյուսիսում՝ Դեղին ծովին։ Քանի որ բացվեց Արևմտյան ափի արագընթաց մայրուղին (կորեերեն՝ 서해안고속도로, անգլ.՝ West Coast Expressway), և առևտուրը Չինաստանի հետ դարձավ ավելի ակտիվ, Արևմտյան ափը, ներառյալ Դեսան առափնյա արդյունաբերական գոտին, դարձան Չունգչոնգնամ նահանգի Նեփո մշակութային շրջանի կենտրոն: Տեղական տնտեսությունը աշխուժացավ Դեսան նավթաքիմիական համալիրի (կորեերեն՝ 대산석유화학단지, անգլ.՝ Daesan Petrochemical Complex) և Սոսան տեխնոլոգիական հովտի (կորեերեն՝ 서산테크노밸리, անգլ.՝ Seosan Techno Valley) կառուցմամբ և այնպիսի խոշոր կազմակերպությունների գլխամասային գրասենյակների ստեղծմամբ, ինչպիսիք են HD Hyundai Oilbank-ը, Hanwha Total Energy-ն և Hyundai Transys-ը: Ռիաս առափնյա գիծը բավականին երկար է։ Բուսոկմյոն տարածքում Գանվոլ լիճը և Բունամ լիճը ստեղծվել են Չոնսու ծովածոցի վերականգնման ծրագրի շրջանակներում: Այն նշանակվել է որպես Seosan Bio Wellbeing (կորեերեն՝ 서산바이오웰빙특구) Հատուկ գոտի: Սոսանի գյուղատնտեսական արտադրանքը ներառում է՝ վերամշակված բրինձ, սխտոր, ձկան ոստրեներ, կոճապղպեղ։ Ինչպես նաև կա առատ ծովամթերք։ Մշակութային կոթողներից են ժայռափոր «Բուդդայի եռյակ»-ը և Հեմիըպսոնգ ամրոցը (կորեերեն՝ 해미읍성): Քաղաքապետարանը գտնվում է Ըմնեդոնգում, իսկ արչական շրջանը բաղկացած է 1 քաղաքից և 9 ավանից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքը գտնվում է պատմամշակութային վայրում դեռևս նախնադարյան ժամանակներից, և այստեղ կարելի է գտնել Հեմի Հյուամնի, Դեսանըփ Դերորի և այլ մարդկանց բնակության վայրերի ավերակներ[1]։ Հետագայում շատ մարդիկ ապրել են նեոլիթ և բրոնզի դարերում, իսկ բրոնզի դարում այն եղել է Մահանի վասալ պետություններից և կոչվել է Չիրի գուկ-գուկ[1]։ Երեք թագավորությունների ժամանակաշրջանում այն պատկանում էր Բեկջեին և ծովային ռազմավարական կետ էր Չինաստանի, Ճապոնիայի և Հարավարևելյան Ասիայի միջև, երբ Բեկջեն գործնականում գերիշխում էր Ասիայի տարբեր շրջաններում[2]: Մասնավորապես, վարչական առումով այն եղել է հիմնական կոմսություն։ Սկզբնական շրջանում ձևավորվում է նոր մշակույթ, որը տանում էր դեպի բուդդայական մշակույթ, ներառյալ ժայռափոր Բուդդայի եռյակը և Բովոնսա տաճարը[1]:
Շիլլայի ժամանակաշրջանում այն ստացել է Բուսոնգ քաղաք անունը (չինարեն՝ 富城郡), իսկ Գորյոյի Ինջոնգ թագավորի գահակալման 21-րդ տարում (1143 թվական) հաստատվեց վարչաշրջանի կանոնադրությունը։ Այնուհետև Չունգնյոլ թագավորի գահակալության 10-րդ տարում (1284 թվական) առաջարկվեց այն վերանվանել Սոսան քաղաք անունով։ Չունգնյոլ թագավորի կառավարման 34-րդ տարում (1308 թվական) նրան առաջարկվեց տեղական կառավարիչի պաշտոն Սոջումոգ (կորեերեն՝ 서주목) վարչական շրջանում։ Չունգսոն թագավորի գահակալության երկրորդ տարում (1310) վարկանիշի անկմամբ այն վերանվանվել է Սորյոնգբու (կորեերեն՝ 서령부), իսկ ավելի ուշ՝ Ջիսոջուսա (կորեերեն՝ 지서주사)։ Թեջոնգ թագավորի կառավարման 13-րդ տարում (1413 թվական) Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանում, այն դարձել է Սոսան քաղաք և պատկանել է Հոնգջումոգին։
- 1895 թվական Հունիսի 23 (Լուսնային օրացույցի մայիսի 1) Հոնգջուբու Սոսան, Թեան, Հեմի վարչական շրջաններ[3]։
- 1896 թվական Օգոստոսի 4 Չունգչոնգ նամդո Սոսան, Թեան, Հեմի վարչական շրջաններ[4]։
- 1914 թվական Ապրիլի 1 Սոսան, Թեան և Հեմի վարչական շրջանները միավորվեցին Սոսան վարչական շրջանի մեջ[5]։ (18 ավան)
- 1917 թվական Հոկտեմբերի 1 Սորյոնգմյոնը (կորեերեն՝ 서령면) վերանվանվել է Սոսանմյոն, իսկ Ջիսոնգմյոնը (կորեերեն՝ 지성면) վերանվանվել է Հեմիմյոն անուններով[6]։
- 1942 թվական Հոկտեմբերի 1 Սոսանմյոնը դարձել է Սոսան քաղաք[7]։ (1 քաղաք 19 ավան)
- 1957 թվական Նոյեմբերի 6 Դեհոջիմյոնը և Ջոնգմիմյոնը ներառվել են Դանգջինգունի մեջ[8]։ (1 քաղաք 17 ավան)
- 1973 թվական Հուլիսի 1 Թեանմյոնը դարձել է Թեանըբ[9]։
- 1980 թվական Դեկտեմբերի 1 Անմյոնա դարձել է Անմյոնըբ[10]։ (3 քաղաք 15 ավան)
- 1983 թվական Փետրվարի 15 Բոեյոնգգուն, Օչոնմյոն, Սաբշիդորին, Նեփասուդոն, Վեփասուդոն, Վեդոն ներառվել են Անմյոնըբի մեջ, իսկ Դեսարին, Գոբուգմյոնը, Սոսանգունը ներառվել են Գալսանմյոնի, Հոնգսւնգգունի մեջ[11]։
- 1986 թվական Գոնամի հատվածը դարձել է Գոնամմյոն։ (3 քաղաք 16 ավան)
- 1987 թվական Հունվարի 1 Իբուգմյոնը վերանվանվել է Իվոնմյոն։
- 1989 թվական Հունվարի 1 Սոսան քաղաքն առանձնացվել և ստեղծվել է Սոսանըբը ողջ տարածքի իրավազորությամբ։ Թեանգունը առանձնացվել է և հաստատվել են Թեանըբ, Անմյոնըբ, Գոնամմյոն, Նամմյոն, Գնհընգմյոն, Սովոնմյոն, Վոնբուգմյոն և Իվոնմյոն տարածքները[12]։ (10 ավան)
- 1991 թվական Դեկտեմբերի 1 Դեսանմյոնը դարձել է Դեսանըբ։ (1 քաղաք 9 ավան)
- 1995 թվական Հունվարի 1 Ստեղծվել է Սեոսան քաղաքա-գյուղական համալիր՝ Սեոսան քաղաքի և Սեոսանգունի իրավասությամբ[13]։
- 2011 թվական Հուլիսի 4 Դեսանըբ Դոկոտնին վերանվավել է Դոկոտնի[14]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն գտնվում է Թեան թերակղզու արևելյան կողմում՝ Չունգչոնգնամդոյի հյուսիս-արևմտյան մասում, արևելքում սահմանակից է Դանգջին քաղաքին և Եսանգունին, արևմուտքում՝ Թեանգունին, հարավում՝ Հոնգսունգունին և հյուսիսում՝ Դեղին ծովին: Երկրաբանական առանձնահատկություններից է բյուրեղային ժայռափորերը։ Դա ճյուղավորված թերակղզի է՝ ցածր լեռնոտ լեռնաշղթաներով, ինչպես նաև Գայա և Պալբոնգ սարերով, որոնք ձևավորվել են, Գվանգջու լեռնաշղթաների մասնատումից: Արևելյան Գայա լեռները (հիմնական գագաթը 678 մ) սահման են կազմում Եսանի և Հոնգսյոնգի հետ՝ ձևավորելով թերակղզին գրեթե ամբողջությամբ կտրելով այն ցամաքային տարածքից։ Այսպիսով այն կազմում է Ռիաս ծովափը։
Տեղագրություն և երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքը տարածվում է 126°4′-126°7′ արևելյան երկայնության և 36,5°-37° հյուսիսային լայնության վրա և գտնվում է Սեուլից 164,5 կմ հարավ, իսկ Դեջոնից 142,4 կմ հյուսիս-արևմուտք: Այն խաչմերուկ է որտեղ հատվում են ազգային քսանինը և երեսուներկու մայրուղիները[15]։ Արևելքում են գտնվում Յեսան, Հոնգսան լեռները և Սոսանի տարածքի ամենաբարձր գագաթը՝ Գայասանը (678 մ)։ Ցածր լեռնային տարածքը տարածվում է Թեան թերակղզու միջով և ձգվում մինչև Դեղին ծով[16]: Ծովի մակարդակից 100 մետր բարձրության վրա հարթավայրերն ու բլուրները զբաղեցնում են ընդհանուր տարածքի 60%-ը։ Հյուսիսում Գարոլիմ ծովածոցն է, իսկ հարավում՝ Գանվոլ և Բունամ լճերը։
Սոսան քաղաքի երկրաբանությունը պատկանում է Գյոնգիի Օկչոնի գոտուն։ Երկրաբանական տարբեր դարաշրջանների ժայռերը, ինչպիսիք են պալեոզոյան և մեզոզոյան դարաշրջանը, ընկած են նախաքեմբրյան ժամանակաշրջանում ձևավորված հին հիմնաքարերից: Նախաքեմբրյան ժամանակաշրջանի մետամորֆային ապարները բաժանվում են Արքեյան դարաշրջանի Սոսանի շերտային խմբի և պալեոզոյան դարաշրջանի Գյոնգի մետամորֆային համալիրի։ Վերջերս պարզվեց, որ Սոսան շերտային խմբի մի մասը ձևավորվել է պալեոզոյան դարաշրջանում: Սոսանի շերտային խմբի երկրաբանական տարիքը կարելի է ենթադրել ավելի հին ժամանակաշրջանից՝ Արքեյան դարաշրջանից մինչև Ստորին Պրոտերոզոյական դարաշրջան, քանի որ այս խմբի մեջ ներխուժած գրանիտային ապարի բացարձակ տարիքը գնահատվում է մոտ 23 մլն. տարիներ[17]։ Սոսան քաղաքի տեղագրությունը ներկայացուցչական հին լանդշաֆտ է, որը ձևավորվել է երկար ժամանակի ընթացքում շատ հին շերտերի վրա եղանակային ազդեցությունից[15]:
Այն հին տեղանք է՝ կազմված բլուրներից, որի շնորհիվ գետը ցույց է տալիս S-աձև ազատ սահման: Գետի դանդաղ հոսքի արդյունքում գետի հունը զարգացել է և ձևավորել ընդարձակ ալյուվիալ հարթավայր[16]։ Սաբգյոչոնը միակ հստակ զարգացած անկախ ջրային համակարգն է։ Կան արհեստական լճեր, ինչպիսիք են Սաբգյո գետը (կորեերեն՝ 삽교호), Գանվոլ գետը (կորեերեն՝ 간월호) և Բունամ գետը (կորեերեն՝ 부남호), որոնք ստեղծվել են Սաբյոչոնի ջրերը պատնեշելով։ Դրանք օգտագործվում են ջրային ռեսուրսների օգտագործման համար:
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքը գտնվում է ափամերձ շրջանում և ունի ծովային կլիմա, ծովի ազդեցության տակ: Տարեկան միջին ջերմաստիճանը 12,1℃ է, մի փոքր ցածր, քան Դեջոնում, որը գտնվում է ցամաքում: Օգոստոսի միջին ամսական ջերմաստիճանը, որը ամենաբարձր ջերմաստիճանն է՝ 25,3℃ է, իսկ հունվարի միջին ջերմաստիճանը, որը ամենացածր ջերմաստիճանն է՝ -1,6℃ է։ Միջին տարեկան տեղումների քանակը 1253,9 մմ են, ինչը նման է կենտրոնական շրջանի միջին տարեկան տեղումներին, բայց ավելի քիչ, քան Դեջոնում, որը ներքին շրջան է, իսկ ամառային տեղումները կազմում են 707,7 մմ, ինչը միջին տարեկան տեղումների 55%-ն է: Քամու միջին տարեկան արագությունը 2,4 մ/վ է, ինչը որոշ չափով ավելի ուժեղ է, քան ներքին շրջաններում[18]։
Սոսանում աղի տնտեսությունը զարգացած է, քանի որ ափամերձ շրջանն ունի ավելի բարձր հարաբերական խոնավություն, արևի ճառագայթում և գոլորշիացում, քան ներքին շրջանը: Այնուամենայնիվ, ձմռանը հյուսիս-արևմտյան մուսոնային քամիները ավելի ուժեղ են և դրանք էլ ձևավորում են ափամերձ սակրեր և ավազաթմբեր և դառնում ձյան պատճառ[19]:
Էկոհամակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքը ծովափնյա հարթավայր է, որը գտնվում է կենտրոնական շրջանի հարավում և դասակարգվում է որպես բուսաբանական շրջան Կորեական թերակղզու կենտրոնական ենթագոտում: Ըստ խմբային դասակարգման՝ գտնվում է կենտրոնական ցուրտ բարեխառն գոտում։ Դա բամբուկի, մոչի ծառի և դաֆնիֆիլում (անգլ.՝ Daphniphyllum) ծառի հյուսիսային սահմանն է։ Մշակումը և վառելափայտի հավաքումը տեղի է ունեցել շատ վաղուց, ուստի բնական անտառներ շատ չեն մնացել։ Անտառի ընդհանուր տարածքի 28%-ը պլանտացիա է, իսկ երկրորդական անտառը, որը բնականաբար վերականգնվում է նոսրացումից կամ հրդեհից վնասվելուց հետո, կազմում է մոտ 7%-ը, իսկ Պալբոնգսանի տարածքը լավ վիճակում է գտնվում։ Գերիշխող տեսակը սոճու ցեղատեսակին պատկանող փշատերև ծառերն են, օրինակ՝ սոճին, սակայն լայնատերև ծառերի աճը խաթարվում է ծովային քամիների ազդեցության պատճառով։ Կորեական սոճին ավելի լավ է աճում, քան մյուս ծառերը և անտառ է կազմում լայնատերև ծառերի հետ միասին, ինչպիսիք են կաղնին և նոճի: Քաղաքի մոտ տնկվել է սոճու անտառ, ռիգիդա սոճու տեսակից։ Բացի այդ, քաղաքի կողմից կառավարվող անտառածածկ տարածքը ներառում է թեյի, ճապոնական խեժփիճի, սպիտակ ակացիայի և արծաթյա կաղամախի գաղութներ[20]։
Սոսանի շուրջ հարյուր ծառ նշանակված է և համարվում է որպես պահպանվող ծառ[21]:
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքում ապրում են երկկենցաղների 7 տեսակ, այդ թվում՝ 2 կարգ և 4 ընտանի, սալամանդեր, դոդոշ, ծառի գորտ, կորեական գորտ, հյուսիսային գորտ և ամերիկյան ցլագորտ։ Կորեական գորտերը նկատվում են ամբողջ Սոսան քաղաքում, իսկ ցլագորտերը ինվազիվ տեսակ են, որոնք խանգարում են էկոհամակարգին։ Գոյություն ունեն 1 կարգի, 3 ընտանիք և 5 տեսակի սողուններ, այդ թվում՝ ամուրենսիս երկարապոչիկը (լատին․՝ Takydromus amurensis) պիթոնը, տափաստանային առնետի օձը, վագրային օձը և ուսսուրի բամբակաբերանը (լատին․՝ Gloydius ussuriensis)[22]։ 2012 թվականին Հեմիմյոնում դեղին օձ է հայտնաբերվել[23]։
Սոսանում ապրում են ընդհանուր առմամբ 13 տեսակի կաթնասուններ, այդ թվում՝ ջրային եղջերու, կատու, ջրարջ, սկյուռ, խլուրդ, գծավոր առնետ, վայրի վարազ, լուսան, ջրասամույր, այծ, աքիս, ընտանի մկներ և կարմիր սկյուռ։ Ջրասամույրը 1-ին դասի, իսկ ընձառյուծը՝ 2-րդ դասի անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիներ են[24]:
Ընդհանուր առմամբ Սոսան քաղաքում հայտնաբերված թռչունների 73 տեսակներ բաժանված են ենթատեսակների, այդ թվում՝ անհետացող 2-րդ դասի կապույտ սագը և արտույտաբազեն, ինչպես նաև հնդկական կկուն, օրիոլան, կեռնեխը, ճուռակը, երկնագույն ալկիոն, հիմալայան կկուն, կկուն, խայտաբղետ փայտփորը: Դիտվել են պաշտպանված տեսակներ, ինչպիսիք են մոխրագույն փայտփորիկը, մանդարինկան և սովորական հողմավար բազեն[25]: Չոնսու ծովածոցը, որտեղ միանում են Բունամ լիճը և Սոսան քաղաքի Գանվոլ լիճը, չվող թռչունների հիմնական ուղղություններից մեկն է[26]:
Սոսանի տարածքում հայտնաբերված է ցամաքային միջատների ընդհանուր 291 տեսակ են՝ 12 կարգ և 79 ընտանիքներից, որոնցից 24 ընտանիքի 124 տեսակ ցամաքային միջատներ են, որն էլ կազմում է մեծամասնությունը։ Գոյություն ունի Կորեական թերակղզու էնդեմիկ երկու տեսակ՝ պալգոնգսան մորեխը և խաչաձև թրթուրը[27]:
Վարչական շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքի վարչական շրջանը բաղկացած է 1 քաղաքից (1 ըբ), (կորեերեն՝ 1읍), 9 ավանից (9 մյոն), (կորեերեն՝ 9면) և 5 օրինական շրջաններից (5 դոնգ), (կորեերեն՝ 5동)։ Սոսան քաղաքի տարածքը կազմում է 741,28 կմ², իսկ բնակչությունը՝ կազմում է 179,448 մարդ 2020 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ։ Քաղաքի դոնգ շրջանում բնակվում է 95,586 մարդ, իսկ ըբ և մյոն (կորեերեն՝ 읍면) տարածքներում՝ 83,852 մարդ[28]։ Սոսան քաղաքի բնակչությունը բավականաչափ մեծ է, որպեսզի ինքնուրույն ձևավորի Ազգային ժողովի ընտրատարածք, բայց հարևան Թեանգունը չի կարող իր ընտրատարածքը կազմել։ Այդ իսկ պատճառով այն կիսում է ընտրատարածքը Թեանգունի հետ:
Անվանում | Չինարեն | Տարածք | Ընտանիք | Բնակչություն |
---|---|---|---|---|
Դեսանըբ | 大山邑 | 105.67 | 6,975 | 13,865 |
仁旨面 | 35.47 | 3,341 | 7,402 | |
Բուսոկմյոն | 浮石面 | 123.94 | 2,802 | 5,384 |
Փալբոնգմյոն | 八峰面 | 51.34 | 1,797 | 3,363 |
Ջիգոգմյոն | 地谷面 | 57.90 | 3,924 | 8,125 |
Սոնգյոնմյոն | 聖淵面 | 43.93 | 5,952 | 14,875 |
Ըմամմյոն | 音岩面 | 43.94 | 4,389 | 9,531 |
Ունսանմյոն | 雲山面 | 82.65 | 2,697 | 5,155 |
海美面 | 68.24 | 3,931 | 7,457 | |
Գոբուգմյոն | 高北面 | 71.75 | 2,945 | 6,437 |
Բուչունդոնգ | 富春洞 | 9.43 | 8,781 | 19,565 |
Դոնգմուն1դոնգ | 東門一洞 | 7.39 | 7,785 | 19,187 |
Դոնգմուն2դոնգ | 東門二洞 | 1.37 | 4,396 | 9,024 |
Սուսոգդոնգ | 壽石洞 | 6.04 | 7,190 | 16,333 |
石南洞 | 37.82 | 11,705 | 29,569 | |
Սոսան քաղաք | 瑞山市 | 741.21 | 78,448 | 175,275 |
Քաղաքապետարան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներկայումս Սոսանի քաղաքապետարանը գտնվում է Բուչունդոնգում, Սոսան քաղաքում և Չունգչոնգնամդոյում:
Սոսան քաղաքի խորհրդանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բայկալյան բադերը, որոնք ստեղծում են գեղեցիկ խմբակային պարեր, խորհրդանշում են «Սոսանի քաղաքացիների ներդաշնակությունն ու միասնությունը», իսկ ոտնացուպիկների հետ միասին խորհրդանշում են «անարատ և էկոլոգիապես մաքուր Սոսան»։ Բացի այդ, դա չվող թռչուն է, որը ձմռանը և ամռանը հերթափոխով այցելում է Սոսան և խորհրդանշում է Սոսան քաղաքի ապագա պատկերը, որը նպատակ ունի դառնալ «Հյուսիսարևելյան Ասիայի լոգիստիկ կենտրոն քաղաք»:
- Սոճին ամուր է չոր և ցածր ջերմաստիճանի գոտի ունեցող վայրերում և դիմացկուն է ցրտի նկատմամբ։ Սա ցույց է տալիս խիզախ քաղաքացիների անսասան ոգին:
- Քրիզանթեմը Արևելքում մշակվող դեկորատիվ բույսերի մեջ ամենահին պատմություն ունեցող ծաղիկն է և գնահատվել է որպես «Չորս ծաղիկներից» (կորեերեն՝ 사군자) մեկը: Այն խորհրդանշում է Սոսանի քաղաքացիների սրտացավ լինելն ու անմեղությունը:
Դրոշմանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերի նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սա բրենդային նշան է, որը մարմնավորում է Սոսանի դինամիկ և պայծառ ապագան՝ խորհրդանշելով ցամաքը, ծովը և օդը՝ ծագող արևի, մաքուր ծովի և լեռների միջոցով:
- Պատկերը, որը ներկայացնում է և՛ Սեոսանը, և՛ մարդուն «ㅅ»-ը (人), արտահայտում է քաղաքացիակենտրոն Սոսանը, որտեղ քաղաքացիները երջանիկ են:
- Ծագող արևի պատկերը պատկերված էր առաջացող ալիքների տեսքով՝ արտահայտելու Սոոսանը, որը բացում է ջրային ուղիները և վերածվում լոգիստիկ հանգույցի արևմտյան ափում:
- Ծագող խորհրդանիշը (∧) ներկայացնում է Սոսան քաղաքը, որտեղ արևը ծագում է և վերածվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերական քաղաքի:
- Յոթ միավորից կազմված քանդակը խորհրդանշում է Սոսանը, որը լցված է բարեկեցությամբ:
- Անգլերեն «S» տառը կենտրոնում ներկայացնում է գլոբալ Սեսանը, որը տարածվում է ամբողջ աշխարհում:
- 「CA: Creative & Active」,անգլերեն արտահայտությունը, ցույց է տալիսնդինամիկ Սոսանը, որը գործի է դնում ստեղծագործ մտքերը:
Գույների նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիրը խորհրդանշում է չնայած դժվարություններին՝ առաջադեմ Սոսանը, մանուշակագույնը խորհրդանշում է ժամանակակից արդյունաբերությունը, իսկ կանաչն ու կապույտը խորհրդանշում են հարուստ բնական միջավայրը:
- Ութ գույները, որոնք արտահայտված են որպես աստիճանավորում, ներկայացնում են Սոսան քաղաքը, որը փոխվում է անդադար և շարունակում է աճել, ինչպես պիտտա թռչունը (ռուս.՝ Питта-нимфа):
Կերպար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիջոյի կերպարը «Մենք և Դուրին»
- Ուրին և Դուրին մարմնավորեցին քաղաքային թռչուններին՝ Բայկալյան բադիկին և ոտնացուպիկին, որոնք անձնավորված էին համապատասխանաբար որպես տղամարդ և կին։ Բայկալյան բադիկն և ոտնացուպիկը ներկայացնում են ձմեռային և ամառային չվող թռչուններին, որոնք գալիս են Սոսան քաղաք: Այն ներկայացնում է անարատ և էկոլոգիապես մաքուր Սոսանը որպես չվող թռչունների համաշխարհային բնակավայր։ Ինչպես նաև չվող թռչունների այս երկու տեսակները, որոնք գալիս ու գնում են, խորհրդանշում են Սոսան քաղաքի Հյուսիսարևելյան Ասիայի լոգիստիկ կենտրոն համարվելու փաստը:
- Բրենդային կերպարներ «Հենուրին և Հենարին»
- Դա կերպար է, որը ասոցացնում է «Արևաշող Սոսան» CI մոտիվի հետ։ Ապագան լուսավորող արևի և ծովի դինամիկ ալիքների պատկերներով կերպարի գլուխը խորհրդանշում է Սոսանի վառ և կենսունակ ապագան:Սրամիտ և ընկերական կերպարն ընդգծվում էր լայն բաց ձեռքերով և պայծառ ժպիտով՝ արտահայտելով գրկաբացությունը և ջերմությունը առ քաղաքացիներ։ Արևաշող Սոսանի հերոսներին անվանել են Հենուրի և Հենարի՝ խորհրդանշելու այն քաղաքացիներին, ովքեր վայելում են պայծառ շողացող արևը և կիսում են Սոսանի երջանկությունն ու հույսը քաղաքացիների հետ:
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքի ընդհանուր տարածաշրջանային արտադրանքը 2012 թվականին կազմել է 51,5396 տրիլիոն վոն, որը կազմում է Հարավային Չունգչոնգ նահանգի ընդհանուր տարածաշրջանային արտադրանքի 17,6%-ը: Դրանցից գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնաբուծությունը (առաջնային արդյունաբերությունը) կազմում են 1,2%-ը՝ 615,8 մլրդ վոն, իսկ հանքարդյունաբերությունը և արտադրական արդյունաբերությունը (երկրորդային արդյունաբերությունը)՝ 87,7%-ը՝ 45,2012 տրիլիոն վոն: Առևտրային և սպասարկման արդյունաբերությունը (երրորդական արդյունաբերությունը) կազմում է 11,1%, կամ 5,7226 տրիլիոն վոն: Երրորդական արդյունաբերության ոլորտում մեծ բաժին են կազմում շինարարությունը (3,17%), տրանսպորտը (1,92%), էլեկտրաէներգիան, գազը, ջուրը (0,88%), մեծածախ և մանրածախ արդյունաբերությունը (0,82%)[29]:
Աշխատողների կարգավիճակն ըստ արդյունաբերության
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Սոսան քաղաքում արդյունաբերության աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 59,675, ինչը կազմում է Հարավային Չունգչոնգ նահանգի աշխատողների ընդհանուր թվի 7,3%-ը: Դրանցից գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը և ձկնաբուծությունը (առաջնային արդյունաբերությունը) կազմում են 0,4%-ը՝ 260 մարդ, ինչը ցածր ցուցանիշ է։ Հանքարդյունաբերությունը և արտադրական արդյունաբերությունը (երկրորդային արդյունաբերությունը) կազմում են 30,1%՝ 17,977 մարդ, իսկ առևտրային և սպասարկման արդյունաբերությունը (երրորդական արդյունաբերություն)՝ 69,3%-ը՝ 41,365 մարդ։ Երկրորդային արդյունաբերությունն ավելի ցածր է, քան Չունգչոնգ նահանգի ընդհանուր համամասնությունը (32,8%), իսկ երրորդական արդյունաբերությունը ավելի բարձր է, քան Չունգչոնգ նահանգի ընդհանուր համամասնությունը (66,7%): Երրորդական արդյունաբերության ոլորտում մշակութային և այլ ծառայությունները (6,7%), մեծածախ և մանրածախ արդյունաբերությունը (13%), բնակեցման և սննդի ծառայությունները (11,1%), կրթական ծառայությունները (7%), առողջապահության և սոցիալական ապահովության ծառայությունների ոլորտը (6,3%) մեծ մասն է կազմում[30]:
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում են հիմնականում բրնձի մշակությամբ։ Աճեցվում են լոբի, բրինձ, քունջութ, կարտոֆիլ, կոճապղպեղ և այլն։ Մեծ քանակությամբ արտադրվում է հատկապես սխտոր։ Անասնաբուծության համար լայնորեն աճեցվում են կորեական տավարի միս, խոզ,հավ։
Անասնաբուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքի անասնաբուծության հիմնական անասնաբուծական տեսակներն են կորեական տավարի միսը, կաթնատու կովերը, խոզերը և հավերը (ածան հավեր), որոնք փոքրածավալ բարդ գյուղատնտեսությունից վերածվում են լայնածավալ և մասնագիտացված գյուղատնտեսության: Սոսան քաղաքը ստեղծել է անասնաբուծական ենթակառուցվածք, ներառյալ կորեական տավարի մսի բարելավման գրասենյակը, Հյունդաի Սոսան ֆերման, անասունների աճուրդի շուկանշ, կաթի հավաքման բակը և վերամշակված հողերը (կերերի արտադրության տարածք):
- Կորեայի տավարի մսի բարելավման կոմբինատ
- Սոսանն առափնյա քաղաք է, ուստի կլիման ամռանը զով է, իսկ ձմռանը տաք է, ինչն այն դարձնում է անասնաբուծության զարգացման համար համեմատաբար բարենպաստ պայմաններ ունեցող տարածաշրջան։ Այս պայմանների պատճառով Սոսանի շրջանում կառավարության իրավասության տակ գտնվող ռանչոներ կային նույնիսկ Չոսոն դինաստիայի օրոք: Գոյություն ունեին ագարակներ Դեսանում, Հընգջուում և Թեանում, որոնցից Դեսանի ագարակը ամենամեծն էր։
- Անասնաբուծության աճուրդային շուկա
- Այն էլեկտրոնային աճուրդային շուկա է, որը գտնվում է Սոսան քաղաքի Ըմամ նահանգի Սանգհոնգնիում և բացվել է 2015 թվականի սեպտեմբերին: Այն անցկացվում է ամիսը մեկ անգամ՝ ամսվա երկրորդ հինգշաբթի օրը, աճուրդին մասնակցում է միջինը 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Անասնաբուծության աճուրդի շուկան ունի 6944 մ² (2100 փյոնգ) հողատարածք և 1736 մ² շինություն (525 փյոնգ), և բաղկացած է աճուրդի նստատեղերից (48 նստատեղ), գնման մեքենաներից ( 45 միավոր), և ձուլակտոր մեքենաներից (2 հատ)։
- Սոսանի կորեական տավարի միս
- Սոսան քաղաքը սկսեց անցկացնել «Seosan Korean Beef Luxury Promotion Council»-ը 2009 թվականի ապրիլին, և հոկտեմբերին կազմակերպեց ճեպազրույց «Seosan Korean Beef» ապրանքանիշի զարգացման նախագծի վերաբերյալ: Այստեղ թիվ 452 ֆերմերները մտադրություն են հայտնել մասնակցել բրենդային բիզնեսին։ 2010 թվականի հունվարին Սոսան քաղաքի և «Korean Beef Improvement Office»-ի միջև ստորագրվեց բիզնես համաձայնագիր, իսկ մարտին գործարկվեց «Seosan Korean Beef Business Group»-ը: Նույն թվականի մայիսին ավարտվեց «Seosan Woori Korean Beef» ապրանքանիշի զարգացումը, իսկ դեկտեմբերին բացվեց «Seosan Woori Hanwoo Plaza»-ի առաջին մասնաճյուղը։
- Ջամիվոն Սոսանի մեղր
- 2015 թվականի օգոստոսին «Ջամիվոն Սոսանի մեղր» ապրանքանիշը մշակվել և գրանցվել է Կորեայի մտավոր սեփականության գրասենյակում: Սոսան քաղաքում գործում է 153 մեղվաբուծական տնտեսություն, իսկ տարեկան արտադրությունը կազմում է մոտ 128 տոննա։ Ջամիվոնի ստուգաբանությունը նշանակում է միմիայն լավագույն վայրը:
Ձկնորսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձկնաբուծության արդյունաբերության կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոոսան քաղաքի հյուսիսային և հարավային սահմանային մասերը սահմանակից են ծովին: Ափամերձ գիծը ունի 148,99 կմ երկարություն, իսկ մակընթացային հարթ տարածքը կազմում է 67,2 կմ², ինչը դարձնում է այն շատ հարուստ ռեկուլտիվացիոն ռեսուրսներով և մակընթացությունների մեծ տիրույթով շրջան: Ափի երկայնքով տարածված է ոստրեների, կակղամորթերի և սև ձկների բուծումը, իսկ փոքր ձկնորսական նավակների միջոցով շատ են որսում ժայռաձկներ, ութոտնուկներ, թրթուրներ և կապույտ խեցգետիններ: Չորս քաղաքներ և գյուղեր սահմանակից են ափին, ինճպես նաև կա մեկ շրջանի հատուկ ձկնորսական կոոպերատիվ և 20 ձկնորսական գյուղերի միավորումներ:
- Ձկնորսության թույլտվություն, ինչպիսիք են ձկնորսական նավով ձկնորսությունը և այլն:
- 2017 թվականի դրությամբ Սոսան քաղաքում գրանցված է 502 ձկնորսական նավ՝ 1211 տոննա տարողությամբ։ Գոյություն ունի 211 առափնյա համալիր ձկնորսության թույլտվություն՝ ութոտնուկ և օձաձուկ որսալու համար, հիմնականում՝ 10 տոննայից փոքր ձկնորսական նավակներով, և 188 ափամերձ ցանցով ձկնորսության թույլտվություն՝ քարաձուկ, դեղին պոչ և կապույտ խեցգետիններ որսալու համար, ընդհանուր 474 ձկնորսական նավով ձկնորսության թույլտվություն։ Արձանագրվել է ձկնորսության 4959 դեպք, հիմնականում արձանագրվել է ութոտնուկի, կակղամորթի և այլ ձկնորսության դեպքեր։
- Ձկնաբուծություն
- Սոսան քաղաքը զարգացրել է խեցեմորթների բուծման արդյունաբերությունը, ինչպիսիք են ոստրեներն ու կակղամորթերը, հիմնականում օգտագործելով ջրասույզ ակվակուլտուրայի պարզ օբյեկտներ՝ օգտվելով 67,2 կմ² մակընթացային հարթություններից և մակընթացային տարբերություններից հյուսիսում՝ Գարորիմ ծովից իսկ հարավում՝ Չեոնսու ծովածոցից: Բացի այդ, կան ծովային ձկնորսության 164 լիցենզիաներ, այդ թվում՝ փշոտ կապտաձուկ, ժայռաձուկ և մուլետ որսալու համար։ Ինչպես նաև հիմնական գործունեությունն է ցամաքային ծովային ջրային ակվակուլտուրային և սերմնաբուծության ձկնորսությունը։
- Աղի արդյունաբերություն
- 2017 թվականի դրությամբ Սոսան քաղաքում կա 10 աղի տնտեսություն՝ 81,94 հա մակերեսով, որից 9-ը՝ Դաեսանըբում, 1-ը՝ Ջիգոկմյոնում։ Տարեկան արտադրությունը 2005 տոննա է ըստ 2016 թվականի տվյալների։
Ձկնորսական նավահանգիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքում կա մեկ ազգային ձկնորսական նավահանգիստ՝ Սամգիլպո նավահանգիստը՝ նշանակված օվկիանոսների և ձկնորսության նախարարի կողմից, երեք տեղական ձկնորսական նավահանգիստներ, Գանվոլդո նավահանգիստը, Գուդո նավահանգիստը և Չանգնի նավահանգիստը՝ նշանակված Հարավային Չունգչոնգ նահանգի նահանգապետի կողմից։ Ընդհանուր առմամբ կան 9 նշանակված ձկնորսական նավահանգիստներ, ներառյալ 5 ձկնորսական գյուղական բնակավայրերի ձկնորսական նավահանգիստները, որոնք նշանակվել են Սեոսանի քաղաքապետի կողմից՝ Ունգդո նավահանգիստը, Հորի նավահանգիստը, Դոսոնգ նավահանգիստը, Գոպա կղզու նավահանգիստը և Ուդո նավահանգիստը: Բացի այդ, կան վեց ոչ նշանակված ձկնորսական նավահանգիստներ:
Ընդհանուր | Նշանակված ձկնորսական նավահանգիստ
|
Ոչ նշանակված ձկնորսական նավահանգիստ | |||
---|---|---|---|---|---|
Ենթագումար | ազգային ձկնորսական նավահանգիստ | տեղական ձկնորսական նավահանգիստ | գյուղական ձկնորսական նավահանգիստ | ||
15 տեղ | 9 տեղ | 1 (Սամգիլպո) | 3 (Գանվոլդո, Գուդո, Չանգնի) | 5 (Ուդո, Հորի, Գոփադո, Դոսոնգ, Ունգդո) | 6 նավահանգիստ |
Նավահանգիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսանի Դեսան նավահանգիստը առևտրային նավահանգիստ է, որը գտնվում է Դսանըբի Դաջուկնի քաղաքում։ Քանի որ այն նշանակվել է որպես առևտրային նավահանգիստ 1991 թվականի հոկտեմբերի 14-ին, այն գործել է հիմնականում որպես նավահանգիստ նավթաքիմիական ընկերությունների համար։ 2006 թվականի դեկտեմբերին Չունգչոնգ շրջանում բացվեց առաջին հանրային նավահանգիստը։ Ազգային նավամատույցի ավարտից հետո 3 լրացուցիչ նավամատույցներ (2 տարբեր ապրանքների նավամատույց և 1 կոնտեյներային նավամատույց) ավարտվեցին 2011 թվականի օգոստոսին: Ներկայումս գործում են ընդհանուր առմամբ 31 նավամատույց (4 ազգային նավամատույց, 27 մասնավոր նավամատույց)։ Ինչպես նաև «Daesan Port International Passenger Terminal»-ի կառուցմամբ, որը նախատեսված է կանոնավոր մարդատար նավերի շահագործմամբ Չինաստանի Շանդուն նահանգի Վեյհայ քաղաքում գտնվող Ռոնչենգ քաղաքի հետ, այն վերածվել է մի նավահանգստի, որտեղ ուղևորներն ու լոգիստիկան գոյակցում են[31]:
Արտադրական արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի դրությամբ Սոսան քաղաքն ունի 358 գրանցված գործարան, և այդ գործարաններում աշխատում է 18,493 մարդ: Խոշոր արդյունաբերական համալիրները ներառում են «Daejuk Resource Reserve Industrial Complex»-ը, ազգային արդյունաբերական համալիրը, 11 տեղական արդյունաբերական համալիրները և 4 գյուղատնտեսական և արդյունաբերական համալիրները:
Սոսանի արդյունաբերական բնութագրերը ներառում են նավթաքիմիական համալիրը, որը կառուցվել է Դեսանըբի Դոկոտնի և Դեջուկնի տարածքներում: «Daesan Petrochemical Complex»-ը մոտ 6,408,000 մ² մակերեսով գործարանային տարածք է, որը ստեղծվել է մոտ 50 նավթավերամշակող ընկերությունների կողմից, այդ թվում՝ HD Hyundai Oilbank, Hanwha Total Energy, LG Chemical, Lotte Chemical, KCC և Kolon Industries: 2019 թվականի տվյալներով այս վեց խոշոր ընկերությունների տարեկան վաճառքը կազմում է մոտավորապես 81 տրլն վոն:
Առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ շուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքում գործում են երկու խոշոր սուպերմարկետներ՝ «Lotte Mart Seosan Branch»-ը և «E-Mart Seosan Branch»-ը: Բացի խոշոր մարկետներից, տարածաշրջանային SSM-ը և Hanaro Mart-ը բաշխման գործառույթներ են իրականացնում՝ տեղական բնակիչներին ամենօրյա անհրաժեշտության և արդյունաբերական ապրանքներ մատակարարելու համար:
Ավանդական շուկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան ընդհանուր առմամբ չորս ավանդական շուկաներ գրանցված և ճանաչված որպես ավանդական շուկաներ Սոսան քաղաքում՝ Դոնգբու ավանդական շուկա, Դեսան ընդհանուր շուկա, Հեմի ընդհանուր շուկա և Հեմի շուկա:
- Դոնգբու ավանդական շուկա
- Դոնգբու ավանդական շուկան ներկայացուցչական ավանդական շուկա է Սոսան քաղաքում և Չունգչոնգ շրջանում: Սա հանրային շուկա է, որը բացվել է 1954 թվականի հուլիսի 18-ին և բաղկացած է մոտ 250 խանութներից և փողոցային կրպակներից: Հիմնական բիզնեսը իրականացվում է Հարավային Չունգչոնգ նահանգի հյուսիս-արևմտյան մասում, որը ամռանը համարվում բանուկ զբոսաշրջային կենտրոն: Ինչպես նաև այստեղ կա ծովախեցգետնի, ութոտնուկի և աղած ձկան ոստրեների շուկա, որն ամենաակտիվն է:
- Դեսան ընդհանուր շուկա
- Արդիականացման ծրագրի շրջանակներում Դեսան ընդհանուր շուկան բացվել է 2000 թվականի հունվարի 13-ին: Առևտրային շուկա է մոտ 50 խանութներով և որպես օժանդակ հարմարություն կա նաև ավտոկայանատեղի։ Արդյունաբերության հիմնական ճյուղերը ներառում են հագուստ, տարբեր ապրանքներ և ընդհանուր սնունդ:
- Հեմի ընդհանուր շուկա
- Հեմի ընդհանուր շուկան բացվել է 1997 թվականի հուլիսի 8-ին վաճառականների նվիրատվություններով։ Որպես օժանդակ հարմարություններ կան մոտ 50 խանութներ և ավտոկայանատեղեր։ Հիմնական արդյունաբերությունները առևտրային շուկաներն են, որոնք զբաղվում են արդյունաբերական արտադրանքներով, ռեստորաններով և սպասարկման ոլորտներով:
- Հեմի շուկա
- Հեմի շուկան բացվել է 1924 թվականի սեպտեմբերի 8-ին: Այն բաղկացած է մոտ 20 խանո��թներից և փողոցային տաղավարներից։ Հիմնական ապրանքները ներառում են ծովային արտադրանք, գյուղատնտեսական արտադրանք, վերանորոգում, արդյունաբերական արտադրանք և անասնաբուծական արտադրանք:
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսանի հայտնի ինը սննդատեսակ
- 1 սննդատեսակ: Սխտոր
- 2 սննդատեսակ: Կոճապղպեղ
- 3 սննդատեսակ: Շոգեխաշած բրինձ
- 4 սննդատեսակ: Սոսանի հարթ ութոտնուկ
- 5 սննդատեսակ: Սոսանի վեց տարեկան ժենշեն
- 6 սննդատեսակ: Կանաչի սոխ
- 7 սննդատեսակ: Կարմիր բողկ
- 8 սննդատեսակ: Փալբոնգսանի կարտոֆիլ
- 9 սննդատեսակ: Լոտոսի թելեր
-
Սխտոր
-
Կոճապղպեղ
-
Կոճապղպեղ
-
հարթ ութոտնուկ
-
6 տարեկան ժենշեն
-
Կարմիր բողկ
-
Փալբոնգսանի կարտոֆիլ
Ուտեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսանի հայտնի ինը ուտեստները
- 1 ուտեստ: Խեցգետնի մածուկ
- 2 ուտեստ: Սոսանի աղացած ձկան ոստրե
- 3 ուտեստ: Խեցգետնի ապուր
- 4 ուտեստ: Ցորենով ութոտնուկի ապուր
- 5 ուտեստ: Սոսանի կորեական տավարի միս
- 6 ուտեստ: Աղացած քարաձկան ապուր
- 7 ուտեստ: Կոճապղպեղի հանգվա
- 8 ուտեստ: Սխտոր գաքշի
- 9 ուտեստ: Բրնձով ոստրե
-
Խեցգետնի մածուկ
-
Աղացած քարաձկան ապուր
-
Խեցգետնի ապուր
-
Ցորենով ութոտնուկի ապուր
-
Սոսանի կորեական տավարի միս
-
Սոսանի աղացած ձկան ոստրե
-
Կոճապղպեղի հանգվա
-
Սխտոր գաքշի
-
Բրնձով ոստրե
Մշակույթ/Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքի կողմից ընտրված Սոոսանի 9 գեղատեսիլ տեսարանների շարքում դասվում են՝ Հեմիըբսոնգ ամրոցը, ժայռափոր Բուդդայի եռյակը Յոնհյոննիում, Գանվոլամ տաճարը։ 4-րդ գեղատեսիլ վայրը Գեշիմսա տաճարն է, 5-րդը Պալբոնգսան լեռը, 6-րդ գեղատեսիլ վայրը Գայասան լեռն է, 7-րդ գեղատեսիլ Հվանգգըմսան լեռը, 8-րդ գեղատեսիլ կետը կան Սոսան կորեական ագարակը և Սամգիլպո նավահանգիստը:
Յոնգհյոննիում Սոսան Յոնգհյոննի ժայռափոր Բուդդայի եռյակը, ազգային գանձերից է, փորագրված «Շինգիլբավի» կոչվող մեծ ժայռի վրա, իսկ Յոնգհյոննիում, Ունսանի շրջանում գտնվում է Բովոնսա տաճարը, որը հիմնադրվել է Գորյոյի դինաստիայի վաղ շրջանում: Կան բազմաթիվ նշանակված մշակութային արժեքներ, ինչպիսիք են քարե քանդակը (Գանձ թիվ 102), հինգ հարկանի քարե պագոդան (Գանձ թիվ 104): Շինչանգնիում կա Գասիմսա տաճարը (հիմնադրման ամսաթիվը անհայտ է), և, մասնավորապես, Դաունջոն սրահը նշանակված է որպես գանձ։ Բացի այդ, հայտնի են Իլլաքսայի տաճարը, Սոնգսանսոնգ ամրոցը, Գյոնսյոնսսոնգ ամրոցը, Մունսուսա տաճարը և Ջոն Չունգշինի ավերակները։
Սոսան քաղաքում գտնվող Չոնսու ծովածոցը չվող թռչունների բնակավայրն է։ Այստեղ ստեղ ստեղծվել է «Թռչունների բնօրրանը» Չեոնսու ծովածոցը համակարգված պահպանելու, կառավարելու և էկոտուրիզմը խթանելու համար:
Բացի այդ, «Արամե» ճանապարհը ստեղծվել է Սոսան քաղաքի հիմնական զբոսաշրջային վայրերը միացնելու համար։ Գործում են նաև քաղաքային տուրիստական ավտոբուսներ, որոնք շրջում են հիմնական զբոսաշրջային վայրերով:
Մշակութային ժառանգություն[32]
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր | Ազգային նշանակության մշակութային արժեք | Մարզային նշանակության մշակութային արժեք | Գրանցված մշակութային արժեքներ | |||||||||
Ենթագումար | Ազգային հարստություն | Գանձ | Պատմական վայր | Ազգային ժողովրդական մշակութային ժառանգություն | Ենթագումար | Կատեգորիա | Ոչ նյութական | հուշարձան | Ժողովրդական իրեր | Մշակութային արժեքների տվյալներ | ||
71 | 19 | 1 | 13 | 3 | 2 | 50 | 13 | 4 | 9 | 3 | 21 | 2 |
Ազգային նշանակության մշակութային արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժայռափոր քանդակվ «Բուդդայի եռյակը» (Ազգային գանձ թիվ 84)
- Բովոնսա 5-հարկանի քարե տաճար (Ազգային գանձ թիվ 104)
- Գեշիմսա տաճար (Ազգային գանձ թիվ 143)
- Սոսանի Հմիըբսոնգ ամրոց (Պատմական վայր թիվ 116)
- Սոսանում Կիմերի հին տունը (Ազգային ժողովրդական մշակութային ժառանգություն թիվ 199)
Փառատոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոսանի սխտորի փառատոն
- Սոսանի քրիզանթեմի փառատոն
- Փալբոնգսան կարտոֆիլի փառատոն
- Վանգսանփո Սոսանի առափնյա գյուղի փառատոն
Թեմատիկ այգի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոսանի «Թռչունների բնօրրան»
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոսան Նյու Բանգտեկ աստղագիտության և օդերևութաբանական գիտության թանգարան
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոսանի բոյսբոլի մարզադաշտ - Հանհվա արծիվների երկրորդ թիմի տնային մարզադաշտ
Խոշոր հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոսանի քաղաքապետարան
- Սոսանի քաղաքային խորհուրդ
- Սոսանի հրշեջ վարչություն
- Ոստիկանության Սոսանի բաժին
- Դեջոն շրջանի դատարանի Սոսանի մասնաճյուղ
- Դեջոն շրջանի դատախազության Սոսանի մասնաճյուղ
- Դեջոն տարածաշրջանային Սոսանի հարկային գրասենյակ
- Դեջոն ներգաղթի գրասենյակ Սոսանի մասնաճյուղ
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև երկաթուղի չկա, ազգային մայրուղին տարածվում է Եսանից մինչև Թեան՝ թերակղզու կենտրոնում, և մյուս ճանապարհային ցանցերը համեմատաբար լավ պահպանված են դրա շուրջ, ինչը թույլ է տալիս մուտք գործել դեպի Անմյոն կղզու ամենահարավային ծայրը: Արևմտյան ափի արագընթաց մայրուղու կառուցմամբ կապերը մետրոպոլիայի և Հարավային Չունգչոնգ նահանգի ներքին տարածքների միջև դարձել են ավելի հարմար:
Մայրուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոհեան մայրուղի
Ազգային մայրուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային երթուղի 29
- Ազգային երթուղի 32
- Ազգային երթուղի 38
- Ազգային երթուղի 45
- Ազգային երթուղի 77
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսանում հանրակրթության պատմությունը սկսվում է Չոսոն դինաստիայի Թեջոնգ թագավորի գահակալության 6-րդ տարուց (1406 թվականից): Սոսան Հյանգյոն շրջանի նահանգապետ Չոյ Յորիմի կողմից տեղափոխվել է իր ներկայիս վայրը՝ Դոնգմունդոնգ, Սոնջոյի թագավորության 7-րդ տարում (1574 թվական): Հեմի ուսումնարանը կառուցվել է Հեմիում, որտեղ միավորվել են Ջոնգհե-հյոնը և Յոմի-հյոնը, Թեյջոնգ թագավորի գահակալության 7-րդ տարում։ Այն գործում է մինչ օրս։ Նույն թվականին Թեան ուսումնարանը կառուցվեց Թեանըբում։ Իսկ Հանսոյի համալսարանը միակ համալսարանն է, որն ունի սեփական օդանավակայանը[33]:
Գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան քաղաքի գրադարանների դեպքում, Սոսանի ազգային գրադարանը, Դեսանի գրադարանը և յուրաքանչյուր փոքր գրադարան կարող են օգտագործվել նույն անդամատոմսի միջոցով, մինչդեռ գործում են մի շարք այլ գրադարաններ անդամակցության այլ համակարգի ներքո:
Սոսան քաղաքի կողմից շահագործվող գրադարանների դեպքում բոլորը կարող են մուտք գործել և կարդալ գրքեր: Գրքերի վարձույթը և տվյալների սենյակի նստատեղերի վարձույթը հասանելի են միայն Սեոսան քաղաքում հասցե ունեցող քաղաքացիներին: Այնուամենայնիվ, Սոսանի ազգային գրադարանի դեպքում 2018թ.-ից, համազգային անդամակցության համապարփակ ծառայության ներդրմամբ, նախատեսվում է թույլատրել քաղաքացիներին, ովքեր գրանցվել են որպես միջքաղաքային կազմակերպությունների անդամներ:
- Դեսան գրադարան (քաղաքային)
- Սոսան գրադարան (քաղաքային)
- եոսանի մանկական գրադարան (քաղաքային)
- Սոսան Հեմի գրադարան (Կրթության նահանգային գրասենյակ)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://seosan.cult21.or.kr/0007_seosan/culture/culture_view.jsp?depth1_code=2&depth2_code=1&currPage=1&cult_code=0007&code=0701&searchColumn=&searchTextEn=&cult_no=2179.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|날짜=
ignored (օգնություն); Unknown parameter|보존url=
ignored (օգնություն); Unknown parameter|보존날짜=
ignored (օգնություն); Unknown parameter|웹사이트=
ignored (օգնություն); Unknown parameter|제목=
ignored (օգնություն); Unknown parameter|확인날짜=
ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) - ↑ http://seosan.net/city_info/city_info01.htm.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|보존url=
ignored (օգնություն); Unknown parameter|보존날짜=
ignored (օգնություն); Unknown parameter|웹사이트=
ignored (օգնություն); Unknown parameter|제목=
ignored (օգնություն); Unknown parameter|확인날짜=
ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) - ↑ 칙령 제98호 地方制度改正件 (1895 թվական Մայիսի 26)
- ↑ 칙령 제36호 地方制度官制改正件 (1896 թվական Օգոստոսի 4)
- ↑ 조선총독부령 제111호 (1913 թվական Դեկտեմբերի 29)
- ↑ 충청남도령 제8호 (1917 թվական Սեպտեմբերի 25)
- ↑ 조선총독부령 제243호 (1942 թվական Սեպտեմբերի 30)
- ↑ 법률 제456호 군행정구역변경에관한법률 (1957 թվական Նոյեմբերի 6)
- ↑ 대통령령 제6543호 읍설치에관한규정 (1973 թվական Մարտի 12)
- ↑ 대통령령 제10050호 경기도시흥군의왕읍등35개읍설치에관한규정 (1980 թվական Հոկտեմբերի 21)
- ↑ 대통령령 제11027호 시·군·구·읍·면의관할구역변경및면설치등에관한규정 (1983 թվական Հունվարի 10)
- ↑ 법률 제4050호 오산시등12개시및태안군설치와군의명칭변경에관한법률 (1988 թվականԴեկտեմբերի 31)
- ↑ 법률 제4774호 경기도남양주시등33개도농복합형태의시설치등에관한법률 (1994 թվական Օգոստոսի 3)
- ↑ 서산시 조례 제803호 통·반 설치 조례 (2011 թվական Հուլիսի 4)
- ↑ 15,0 15,1 홍성조 유호상, 〈서산 (팔봉산 ) 지역의 지형경관 (1997) , 제2차 전국자연환경조사, 환경부
- ↑ 16,0 16,1 고의장 오창종, 〈예산 서산 홍성 지역의 자연경관 〉, 제2차 전국자연환경조사, 환경부
- ↑ 충청권 지질유산 발굴 및 지질유산 가치평가 사업, 국립공원 관리공단
- ↑ 충청남도의 기후 , 기상청
- ↑ Կաղապար:서적 인용
- ↑ 유명한 송민섭,〈태안, 서산 지역의 식생 〉, 제3차 전국자연환경조사, 환경부, 2006년
- ↑ 보호수 지정한 나무 100여 그루 - 시, 보호수 정비사업에 나선다 , 《서산시대》, 2017년 1월 9일
- ↑ 김대인 조상연, 〈서산의 양서류 파충류 〉, 제4차 전국자연환경조사, 환경부, 2014년
- ↑ 서산서 멸종위기 야생동물 '황구렁이' 발견, 연합뉴스, 2012년 11월 20일
- ↑ 이오선 강지현, 서산 일대의 포유류 , 제4차 전국자연환경조사, 환경부, 2014년
- ↑ 장병순 이원영 조경오, 서산 일대의 조류 , 제4차 전국자연환경조사, 환경부, 2014년
- ↑ 천수만 , 대한민국 구석구석
- ↑ 안수정 최성환, 서산 일대의 육상 곤충 ,제4차 전국자연환경조사, 환경부, 2014년
- ↑ 서산시 인구현황 , 2011년 8월 26일 확인
- ↑ 충청남도 시군단위 지역내총생산(GRDP) 통계청 국가통계포털
- ↑ 충청남도 사업체조사 통계청 국가통계포털
- ↑ 이준호, 한국-중국 최단거리 여객항로 열린다, 한국일보
- ↑ 출처 : 서산의 문화재 책자, 2017, 서산시
- ↑ 윤양섭, 한서대 항공운항학과 ‘간판보다 학과’…전국 상위권 학생들이 찾는 명품학과 어디?, 동아일보