Jump to content

Մասնակից:Jeltyj/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jeltyj/Ավազարկղ1
ԹվականՀուլիսի 30-հոկտեմբերի 18, 1977
Մասն է«Գերմանական աշուն»
ՎայրԳերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Բահրեյն, ԱՄԷ, Եմեն և Սոմալի
ԱրդյունքRAF առաջնորդների մահ
Հ��կառակորդներ
Արևմտյան Գերմանիա ԳԴՀ

Սոմալի Սոմալի
RAF

ՊԱԺՃ
Հրամանատարներ
Արևմտյան Գերմանիա Հելմուտ Շմիդտ

Արևմտյան Գերմանիա Հանս-Յուրգեն Վիշնևսկի
Արևմտյան Գերմանիա Ուլրիխ Վեգեներ

Սոմալի Սիադ Բարե
Բրիգիտա Մոնհաուպտ
Քրիստիան Կլար
Զահար Ակաշի
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Գերմանական աշուն (գերմ.՝ Deutscher Herbst), 1977 թվականի երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունների շարք, որը կապված է Կարմիր բանակ կուսակցության (RAF) կողմից արդյունաբերող և քաղաքական գործիչ (նախկին նացիստ[1] և ՔԴՄ անդամ), այդ ժամանակ Արևմտյան Գերմանիայի Գործատուների միությունների դաշնային միության (BDA) և Գերմանական արդյունաբերողների ֆեդերացիայի (BDI) նախագահ, Հանս Մարտին Շլեյերի առևանգման և սպանության, ինչպես նաև Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (ՊԱԺՃ) կողմից Լուֆթհանզա ավիակընկերության «Landshut» ինքնաթիռի գրավման հետ:

Ահաբեկիչները պահանջել են ազատ արձակել Շտամմհայմի բանտում պահվող RAF կուսակցության տասը անդամներին և Թուրքիայում պահվող պաղեստինցի երկու հայրենակիցներին, ինչպես նաև 15 միլիոն դոլար՝ պատանդների դիմաց: Բանկիր Յուրգեն Պոնտոյի սպանությունը 1977 թվականի հուլիսի 30-ին նշանավորեց «Գերմանական աշնան» սկիզբը։ Այն ավարտվել է հոկտեմբերի 18-ին «Landshut»-ի ազատագրմամբ, Շլեյերի սպանությամբ և իրենց իսկ բանտախցերում RAF ահաբեկիչների առաջին սերնդի առաջնորդների մահով։

«Գերմանական աշուն» տերմինն առաջացել է «Deutschland im Herbst» («Գերմանիան աշնանը», 1978) ֆիլմի շնորհիվ։ Սա կոլեկտիվ ֆիլմ է, որը լուսաբանում է RAF-ի ահաբեկչական գործունեության ժամանակաշրջանի սոցիալական մթնոլորտը՝ առաջարկելով տարբեր քննադատական հեռանկարներ և փաստարկներ: Որպես ռեժիսոր հանդես են եկել Հանս Փիթեր Քլոոսը, Ռայներ Վերներ Ֆասբինդերը, Ալեքսանդր Կլյուգեն, Մաքսիմիլիանա Մայքան, Էդգար Ռայցը, Կատյա Ռուպեն, Ֆոլկեր Շլենդորֆը, Պետեր Շուբերտը և Բերնհարդ Զինքելը։ Ֆիլմը մոնտաժել են Կլյուգեն և Բեատե Մայնկա-Յելինգհաուսը[2]:

«Անարյուն ահաբեկչությունները փոխարինվեցին իրականներով։ Իշխանությունները պատասխանեցին 1977-1978 թվականների «գերմանական աշունով»: Նրանք պայքարում էին ոչ միայն ահաբեկիչների, այլև նաև «համակիրների» դեմ, ինչը կարող էին վերագրել ոչ պահպանողական համոզմունքների ցանկացած անձի: Նրանք հետապնդեցին, օրինակ, Հայնրիխ Բելի որդուն, որը պարզապես քանդակագործ էր։ Նրանցից շատերը, որոնցով այսօր հպարտանում է Գերմանիան (նույն Նոբելյան մրցանակակիր Գյունտեր Գրասը), պատրաստվում էին արտագաղթել։ Իսկ «քաղաքային պարտիզանների» ու ոստիկանության միջև անվերջ արյունալի վենդետա սկսվեց։ Ոստիկանները սպանում էին «մարտիկներին» և իրենք էլ ցանկացած պահի սպասում գնդակի։ Ուստի նրանք երկար ժամանակ կրակում էին առաջինը՝ առանց հասկանալու, ինչպես Ումլաուֆը»:
- Ալեքսանդր Տարասովը «Տեղեկագիր» թերթին տրված հարցազրույցում[3]

Զիգֆրիդ Բուբակի սպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի ապրիլի 7-ին, ավագ հինգշաբթի օրը, Կարլսռուեում սպանվեց Գերմանիայի Գերագույն դատարանին կից գլխավոր դատախազ Զիգֆրիդ Բուբակը:

Յուրգեն Պոնտոյի Առևանգման փորձ և սպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի հուլիսի 30-ին սպանվեց 54-ամյա Յուրգեն Պոնտոն, «Դրեզդներ-բանկի» ղեկավարը: Նրան գնդակահարել են Օբերուրզելում իր սեփական տանը՝ առևանգման փորձի ժամանակ, դիմադրություն ցույց տալու ժամանակ։ Ակցիային մասնակցել են Բրիգիտտա Մոնհաուպտը, Քրիստիան Քլարը և Սյուզանա Ալբրեխտը, վերջինս Պոնտոյի սանուհու քույրն էր։

Հանս Մարտին Շլեյերի Առևանգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանս Մարտին Շլեյերը 1973 թվականին
Հանս Մարտին Շլեյերը 1973 թվականին

1977 թվականի սեպտեմբերի 5-ին Քյոլնում մի խումբ Կարմիր բանակ կուսակցության անդամներ հարձակվել են մի մեքենայի վրա, որի մեջ է գտնվել Հանս Մարտին Շլեյերը (գերմ.՝ Hanns Martin Schleyer), Գերմանական արդյունաբերողների ֆեդերացիայի նախագահ, ՍՍ-ի նախկին օբերշտուրմֆյուրեր (գերմ.՝ Obersturmführer): Նրա վարորդը՝ 41-ամյա Հայնց Մարցիսը (գերմ.՝ Heinz Marcisz), ստիպված է եղել արգելակել, երբ ճանապարհին նրա դիմաց հանկարծակի սայլակ է հայտնվել։ Ուղեկցող ոստիկանական մեքենան չի կարողացել ժամանակին կանգ առնել և բախվել է Շլեյերի ավտոմեքենային։ RAF-ի մոտ 20 դիմակավորված անդամներ ավտոմատ զենքով կրակ են բացել այս երկու մեքենաների վրա՝ սպանելով Շլեյերի վարորդին և ոստիկանին՝ 20-ամյա Ռոլանդ Պիլերին, որը նստած է եղել վարորդի հետևում: Սպանվել են նաև ուղեկցող մեքենայի վարորդը՝ 41-ամյա Ռայնհոլդ Բրենդլեն և ևս մեկ ոստիկան՝ 24-ամյա Հելմութ Ուլմերը: Բրենդլեն և Պիլերը ստացել են ավելի քան քսան վիրավորում[4]։

Շլայերին առևանգել են և պահել Քյոլնից ոչ հեռու գտնվող վարձակալված բնակարանում։ Նա ստիպված է եղել դիմել Հելմուտ Շմիդտի կառավարությանը՝ խնդրելով փոխանակել RAF-ի առաջին սերնդի բանտարկյալների հետ։ Շլեյերի գտնվելու վայրը որոշելու ոստիկանության բոլոր փորձերն անհաջող են եղել։

1977 թվականի հոկտեմբերի 18-ին բանտախցերում մահացած են հայտնաբերվել RAF-ի անդամ բանտարկյալներ Գուդրուն Էնսլինը, Յան-Կառլ Ռասպեն և Անդրեաս Բաադերը։ Ի պատասխան, առևանգողները գնդակահարել են Շլեյերին Ֆրանսիայի Մուլհաուս տանող ճանապարհին, նրա մարմինը թողնելով Շառլ Պեգի փողոցում գտնվող կանաչ Audi 100 մեքենայի բեռնախցիկում: Դին հայտնաբերվել է հաջորդ օրը, երբ նրանք զանգահարել են Շտուտգարտի «Deutsche Presse-Agentur» գրասենյակ և նշել մեքենայի գտնվելու վայրը:

«Landshut» ինքնաթիռի գրավում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ պարզ է դարձել, որ կառավարությունը, հիմնվելով երկու տարի առաջ Պետեր Լորենցի առևանգման փորձի վրա, հակված չէ զիջումների գնալ RAF-ի անդամները փորձել են լրացուցիչ ճնշում գործադրել՝ հոկտեմբերի 13-ին առևանգելով գերմանական Lufthansa ավիաընկերության «Landshut» բոինգ 737 ինքնաթիռը[5]։ Այս հարցում նրանց օգնել են պաղեստինյան «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի» անդամները։ Արաբական թերակղզով թռչելուց և կապիտան Յուրգեն Շումանի սպանությունից հետո ահաբեկիչները պատանդներով վայրէջք են կատարել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում:

«Landshut»-ը վայրէջք է կատարում Քյոլնի օդանավակայանում, «GSG 9» հատուկ նշանակության ջոկատի և պատանդների հետ, լուսանկարը՝ Լյուդվիգ Վեգմանի (Ֆրանկֆուրտ, 1977 թվականի հոկտեմբերի 18)

Սոմալիի առաջնորդ Սիադ Բարեի հետ բանակցություններից հետո Արևմտյան Գերմանիայի կառավարությանը թույլտվություն է տրվել գրոհել «Lufthansa» 181 ինքնաթիռը: Գործողությունն իրականացվել է հոկտեմբերի 18-ին «GSG 9» հատուկ նշանակության ջոկատի կողմից, որը ձևավորվել է 1972 թվականի Մյունխենի Օլիմպիական խաղերի ահաբեկչությունից հետո: Հատուկ գործողության արդյունքում վիրավորվել է «GSG 9»-ի մեկ անդամ և մեկ բորտուղեկցորդուհի: Ահաբեկիչներից ողջ է մնացել միայն Շուգալիա Անդրեասը:

Նույն գիշեր Շտամմհայմի բանտում գտնվող RAF-ի անդամներից երեքին՝ Գուդրուն Էնսլինին, Յան Կարլ Ռասպեին և Անդրեաս Բաադերին մահացած են գտել իրենց խցերում։ Ի պատասխան դրան՝ Նիդերլանդներով Բելգիա տեղափոխված Շլայերը գնդակահարվել է առևանգողների կողմից։ Նրա մարմինը հայտնաբերվել է 1977 թվականի հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Մուլհաուս քաղաքում գտնվող մեքենաներից մեկում:

Ըստ պաշտոնական վարկածի՝ RAF-ի առաջին սերնդի առաջնորդներն ինքնասպան են եղել: Բաադերն ու Ռասպեն օգտվել են իրենց փաստաբանից գաղտնի կերպով ստացած ատրճանակներից, իսկ Էնսլինը կախվել է: Բացի այդ, Իրմգարդ Մելլերը, որը նույնպես գտնվել է այդ բանտում, ողջ է մնացել՝ չնայած կրծքի հատվածում ստացած դանակի չորս հարվածներին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ ինքնասպանություն չի եղել, այլ անվտանգության աշխատակիցների կողմից իրականացված նպատակաուղղված սպանություն:

Ինչ-որ պահի ես արթնացա տարօրինակ աղմուկից, որն այդպես էլ չկարողացա հասկանալ։ Աղմուկը բավական ուժեղ էր։ Կրակոցի նման չէր, ավելի շուտ հիշեցնում էր պահարանի վայր ընկնելու կամ նման մի բանի։ Հետո հանկարծ աչքերս մթնեցին, և ես արթնացա միջանցքում, հատակին պառկած, և որոշ մարդիկ կանգնած էին իմ շուրջը և ստուգում էին իմ բիբերը: Հետո ես լսեցի ինչ-որ մեկի ձայնը: Դրանից հետո ամեն ինչ նորից խամրեց[6]:

Նոյեմբերի 12-ին իր խցում կախված են գտել Ինգրիդ Շուբերտին։ RAF-ի առաջնորդների ինքնասպանության վարկածը մինչ օրս կասկածելի է որոշ հրապարակախոսների համար:

Ոչ ոք չբացատրեց, թե որտեղից կարող էր գերհսկողության տակ գտնվող և մշտապես խուզարկվող խցում հայտնվել այն ատրճանակը, որով իբր ինքնասպան էր եղել Բաադերը, և ինչու էր ձախլիկ Բաադերը կրակել իր վրա աջ ձեռքով, այն էլ՝ ծոծրակին։ Ինչպես նա կարողացավ 17 սանտիմետր երկարությամբ ատրճանակը գլխի հետևից տանել 40 սանտիմետր հեռավորության վրա և նպատակային կրակոց արձակել: Ինչու գլխի հետևի մասում այրվածք և փոշու գազերի հետքեր չեն մնացել, որոնք համապատասխանում են այս 40 սանտիմետրին: Եվ եթե կրակոցը խլացուցիչ ատրճանակից էր, որտեղ է այդ խլացուցիչը: Եվ վերջապես, ինչու՞ է այդ ատրճանակից երեք կրակոց արձակվել: Հարցերի այս ցուցակը վերաբերում է «ինքնասպաններից» յուրաքանչյուրին: Նույնիսկ Արևմուտքում հրատարակված «հակառաֆյան» գրքերում, նույնիսկ դեղին մամուլի գրքերում ասվում է, որ RAF-ի առաջնորդների մահվան պատմությունն ավելի քան մութ է։ Այստեղ ամեն ինչ պարզ է: Գերմանիայի 70-ականների բանտային իշխանությունները քաղաքական բանտարկյալների կոլեկտիվ ինքնասպանությունների կեղծման փորձ չի ունեցել, և արդյունքում ամեն ինչ արվել է անհաջող:
- Ալեքսանդր Տարասով[7]

«Landshut»-ի հետ կապված միջադեպից հետո Արևմտյան Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ այլևս երբեք չի բանակցի ահաբեկիչների հետ:

Դրանով ավարտվել է«Գերմանական աշունը»։ Եվ դրա հետևանքների շարքում հարկ է նշել, որ

սկսած 1977 թվականից՝ «Գերմանական աշնան» տարվանից, անվտանգության մարմիններին հաջողվել է խորը սեպ խրել նման շրջանակների հետ այս կամ այն կերպ կապված մարդկանց հարաբերությունների մեջ: Որովհետև յուրաքանչյուր ոք, ով թեկուզ չնչին առիթ էր տալիս կասկածվելու RAF-ի հանդեպ համակրանքի մեջ, այսուհետ կարող էր իր մաշկի վրա զգալ ոստիկանության հետ շփման բոլոր հմայքները[8]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Кай Германн. Ханс-Мартин Шлейер — нацист, делец, политикан Արխիվացված է Հունվար 22, 2019 Wayback Machine-ի միջոցով: // «За рубежом», 1975, № 10.
  2. Melissa Ursula Dawn Goldsmith, "Montage, Music and Memory Remembering Deutschland im Herbst (Germany in Autumn, 1978), Kinoeye 2, no. 20 (16 December 2002): p. 1. Available at "http://www.kinoeye.org/02/20/goldsmith20.php Արխիվացված է Հուլիս 13, 2009 Wayback Machine-ի միջոցով:
  3. Сергей Нехамкин (2005-06-14). «Германия: «дело Умлауфа»». Известия. Արխիվացված է օրիգինալից 2012-07-26-ին. Վերցված է 2018-10-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. http://www.history.umd.edu/Faculty/JHerf/GHIterror4ms.pdf Արխիվացված է Հոկտեմբեր 16, 2012 Wayback Machine-ի միջոցով: PDF
  5. Тарасов А. Вьетнам близко, или Партизанская война на берегах Рейна Արխիվացված է Մարտ 14, 2012 Wayback Machine-ի միջոցով: // Забриски Rider, № 13
  6. «Как нас убивали: Фрагменты из интервью участницы РАФ, «старейшей политзаключенной ФРГ» Ирмгард Меллер журналу «Шпигель», весна 1992 года». Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին. Վերցված է 2009-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Тарасов А. Партизан-антифашистов опять называют бандитами. От доктора филологии Геббельса — к кандидату филологии Эдельштейну. Արխիվացված է Մարտ 12, 2012 Wayback Machine-ի միջոցով:
  8. Хогефельд Б. К истории РАФ. Արխիվացված է Հոկտեմբեր 8, 2009 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]