Մասնակից:Araqsya Manukyan/Windows NT 4.0
Windows NT 4.0-ը առաջնակարգ,[1] գրաֆիկական և բիզնես-ուղղվածություն ունեցող օպերացիոն համակարգ է` նախագծված աշխատելու կամ մի պրոցեսորային կամ սիմետրիկ բազմապրոցեսորային համակարգիչների հետ: Դա Windows NTօպերացիոն համակարգերի հաջորդ տեսակն է, որը հրապարակվել է Microsoft-ի կողմից և ազատ է արձակվել արտադրության 1996թ-ի հուլիսի 31-ին: [2] Այն 32-բիտանոց Windows համակարգ է հասանելի և աշխատանքային կայաններում և սերվերային հրատարակություներին` այնպիսի գրաֆիկական միջավայրով, ինչպիսինն է Windows 95-ի գրաֆիկական միջավայրը:
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Windows NT 3.51-ի իրավահաջորդը` Windows NT 4.0-ը Windows NT արտադրական գծին ներկայացրել է Windows 95-ի ժամանակակից ինտերֆեյսը, այդ թվում Windows Shell, Windows Explorer (հայտնի որպես Windows NT Explorer),և «Իմ» անվանացանկի օգտագործումը (օրինակ` Իմ Համակարգիչ): Այն նաև ներառում է Windows 95-ի հետ ծանոթանալու շատ դիմումներ: Windows NT 4.0-ը հայտնի էր որպես Shell թարմացման բացթողում(sur):[3] [5]Վարչարարական տարաբնույթ գործիքներ, մասնավորապես Օգտողի կառավարումը դոմենների համար, Սերվերային կառավարումը և Դոմենային անվան ծառայության կառավարումը բարելավվել են օգտվողի գրաֆիկական ինտերֆեյսները: Start ընտրացանկը առանձնացնում է մեկ օգտվողի թղթապանակները մյուս օգտվողների թղթապանակներից առանձնացնող գծի միջոցով: [4] Windows NT 4.0-ը իր մեջ ներառում է որոշ լրացումներ Microsoft Plus! for Windows 95-ից, ինչպիսիք են` 3D Pinball խաղը, տառատեսակի հարթեցումը, ամբողջական պատուհանի բեռնումը,վառ գույնի պատկերները և էկրանին տեղավորելու համար պաստառի ձգումը:Windows Desktop Update-ը կարող է նաև տեղադրվել Windows NT 4.0-ում shell տարբերակը թարմացնելու և Task Scheduler-ը տեղադրելու համար: [5] Windows NT 4.0 ռեսուրսների արկղը ներառում է էկրանի թեմաների օգտակարությունը: [6]
? Windows NT 4.0-ը Microsoft Windows-ի վերջին հիմնական թողարկումն է, որն աջակցում է Alpha, MIPS կամ PowerPC CPU կառույցներին: Չնայած Microsoft-ի մեծ ջանքերին` հաճախորդներին գրավել Windows 2000 և ավելի նոր տարբերակներով, այն մի շարք տարիներ օգտագործել է բիզնեսի ոլորտում: Այն նաև Windows NT գծի վերջին թողարկումն էր որպես Windows NT:
Հատկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած գլխավոր բարելավումը Windows 95-ի միջավայրի ավելացումն էր,սակայն կային արտադրողականության, մասշտաբայնության մի քանի կարևոր բարելավումներ հիմնական ճարտարապետության համար` USER32, COM և MSRPC:[3][7] Windows NT 4.0-ը նաև ներկայացրեց համակարգի քաղաքականություն [8] և համակարգի քաղաքականության խմբագիր հասկացողությունները:
Մյուս կարևոր առանձնահատկությունը, ��րն ընդգրկված է այս թողարկման մեջ, դա Crypto API-ն է,[3] սահմանափակ Unimodem աջակցությամբ API 2.0 հեռախոսակապը,[9] որը TAPI-ի առաջին թողարկումն էր Windows NT-ի վրա, DCOM և OLE առանձնահատկությունները,[10] և Microsoft տրանսակցիոն սերվերը ցանցային ծրագրերի համար, Microsoft Message Queuing-ը (MSMQ), որում բարելավված է պրոցեսների փոխազդեցությունը, Winsock 2-ը,TCP/IP ստեկի հարմարությունները, և ֆայլային համակարգի վերամիացումը:[11]
Windows NT 4.0 սերվերները ներառում են Ինտերնետային տեղեկատվության ծառայություններ 2.0, Microsoft FrontPage 1.1, NetShow Ծառայություններ, Հեռահասանելիության Ծառայությունը (որոնք ներառում են PPTP սերվերը VPN ֆունկցիոնալության համար) և Բազմաարձանագրության Երթուղայնացման (Multi-Protocol Routing) Ծառայությունը: Կան նոր վարչական օժանդակ ծրագրեր և Ցանցային մոնիտորի նոր տարբերակ,որը կիրառվում է Համակարգային կառավարման սերվերի հետ միասին: Ձեռնարկային խմբագրություն (Enterprise edition) տարբերակը ներկայացրեց Microsoft կլաստերային (Cluster) սերվերը:
էական տարբերությունը Windows NT -ի նախորդ տարբերակներից հանդիսանում է այն, որ Գրաֆիկական սարքի ինտերֆեյսը (GDI) ներառված է միջուկի մեջ [12] օգտվողի գրաֆիկական ինտերֆեյսն (GUI) արագացնելու համար, որի արդյունքում զգալի բարելավում է կատարվում Windows NT 3.51-ի նկատմամբ,նաև ստեղծվում է բոլոր գրաֆիկական դրայվերները միջուկում ունենալու պահանջ, որը հանգում է կայունության պոտենցիալ խնդիրներին: Այն Microsoft Windows-ի առաջին թողարումն էր, որը ներառում էր DirectX որպես ստանդարտ տարբերակ 2, որը ներառվում էր NT 4.0-ի սկզբնական թողարկման մեջ, և տարբերակ 3-ը ներառվում էր Service Pack 3-ի թողարկման մեջ 1997 թվականի կեսերին: Ի տարբերություն Windows 95-ի (որը չէր ներառում DirectX մինչև OSR2-ի թողարկումը 1996 թվականի օգոստոսին), Windows NT 4.0-ը չի ընդգրկում Direct3D և USB: DirectX-ի հաջորդ տարբերակները չէին թողարկվել NT 4.0-ի համար, սակայն ոչ պաշտոնական DirectX 5 փաթեթը հասանելի էր: Ինչևէ, Բաց GL արագացված սարքավորումներով գրաֆիկաները հաջողությամբ կիրառվում էին շատ վիդեո խաղերում և 3D ծրագրերում(օրինակ Quake I, II և III, Unreal, 3D Studio MAX, SoftImage, Maya...).
4.0-ի ավելի վաղ տարբերակներում աշխատանքի կայունության խնդիրներ առաջացան, երբ օգտվողները փորձեցին օգտագործել արդեն գոյություն ունեցող 3.51-սարքավորման հատուկ դրայվերներ, որոնք ստեղծված չէին օգտագործելու իրենց նորահայտ մուտքը դեպի միջուկ: GDI-ը միջուկին ավելի մոտեցնելու փոփոխությունը առաջացավ օգտվողների բողոքի արդյունքում` իրական ժամանակի գրաֆիկական համակարգի հետ կապված, բայց այս փոփոխությունը ավելի մեծ պատասխանատվություն առաջացրեց սարքավորումներ արտադրողների մոտ` թարմացնել սարքավորման դրայվերները: Նույնիսկ երբ արտադրողները, մասնավորապես գրաֆիկական սարքավորումներ արտադրողները, ստեղծեցին 4.0-հատուկ դրայվերներ, BSOD ավելի տարածված էր NT 4.0-ում մինչև այս դրայվերի հետ կապված խնդիրները լուծվեցին:
Windows NT 4.0-ը նաև ներառում է նոր Windows Task Manager ծրագիր: Windows NT-ի նախորդ տարբերակները նաև ներառում էին Առաջադրանքներիի Ցանկ ծրագիր, բայց այն միայն ցույց էր տալիս այն ծրագրերը, որոնք հիշողության մեջ են այդ պահին: Վերահսկելու համար, թե որքան CPU և հիշողություն է օգտագործվում, օգտվողները ստիպված էին լինում կիրառել արդյունավետության համակարգ: Առաջադրանքները վերահսկողները առաջարկում են ավելի հարմար ճանապարհ բոլոր ծրագրերի վայրկենական պատկերը ստանալու համար,որոնք գործարկվում են համարկարգում ցանկացած տրված պահի:
Windows NT 4.0-ում օգտվողները կարող են օգտագործել ինտերնետի 32-բիտ տարբերակը` հիմնված NTօպերացիոն համակարգերի վրա: Windows NT-ի ավելի վաղ տարբերակներում օգտագործվում է ինտերնետի միայն 16-բիտ տարբերակը: [13] [14] Microsoft-ը առաջարկեց Internet Explorer 6.0 SP1 NT 4.0-ի համար Ծառայությունների փաթեթ 6-ով. Sysprep-ը ներկայացվել է որպես տեղակայման գործիք Windows NT 4.0-ի հետ:
Քանի որ Microsoft-ի կառավարման վահանակը դեռ զարգացած չէր (այն առաջին անգամ հայտնվեց Windows 2000-ում), Windows NT 4.0 վարչական գործիքները առանձին կատարվող ֆայլեր էին:
Համեմատությունը Windows 95-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Desktop-ի տեսանկյունից ավելի քիչ ճկուն էր ապահովել ավելի շատ կայունություն, քան Windows 95-ը: Կայունության մեծ մասը ձեռք էր բերվում պաշտպանված հիշողության օգտագործման և սարքավորման աբստրակցիայի շերտի միջոցով: Մուտքը դեպի սարքավորում չէր թույլատրվում և "սխալ" ծրագրերը դադարեցվում էին առանց համակարգիչի աշխատանքը վերսկսելու: Ընտրությունն այն էր, որ NT-ն պահանջում էր հիշողության ավելի մեծ ծավալ սպառողների համար նախատեսված ապրանքների համեմատությամբ, ինչպիսիք են` Windows 95 (32 մբ նորմալ desktop-ի օգտագործման համար, 128 մբ կամ ավելի շատ` ծանր 3D ծրագրերի համար): [15]
Երբ համարյա բոլոր ծրագրերը գրված Windows 95-ի համար կաշխատեն Windows NT-ի վրա,շատ 3D խաղեր չեն աշխատի, պայմանավորված Windows NT 4.0-ով, որն ունի սահմանափակ աջակցություն DirectX-ի համար (ինչևէ, դրանցից շատերը հնարավոր է խաղալ Բաց GL-ում): Երրորդ խմբի սարքավորման դրայվերները հանդիսանում են այլընտրանք սարքավորում ուղղակիորեն մուտք գործելու համար, բայց վատ գրված դրայվերները դառնում են "դադարեցնող սխալների" հաճախակի աղբյուր: Այսպիսի ձախողումները կոչվեցին "blue screen of death" կամ BSOD և պահանջում էին, որ համակարգը վերսկսի իր աշխատանքը այդպիսի դեպքերում: Այդպիսի սխալները շատ հազվադեպ էին, երբ օգտագործում էին համապատասխան դրայվերներ և նույնիսկ NT սերվերները կարող էին աշխատել ամիսներով առանց խափանման: Դրանց համեմատությամբ Windows-ի սպառողների համար նախատեսված տարբերակները պակաս կայուն են և տարածում են այն կարծիքը, որ Windows-ի տարբերակները անհուսալի են: [փա՞ստ].
Windows NT 4.0-ը օգտագործողների համար այնքան էլ հարմար չէ, քան Windows 95-ը, երբ խոսքը գնում է հատուկ օժանդակության և կառավարման առաջադրանքների մասին: Շատ հիմնական DOS ծրագրեր կաշխատեն, սակայն գրաֆիկական DOS ծրագրերը հնարավոր է չաշխատեն պայմանավորված այն բանով, թե ինչպես են նրանք մուտք գործում դեպի գրաֆիկական սարքավորումներ: Չնայած Windows NT 4.0-ը ներկայացրեց API-ը վերամիացման համար [11],բայց գոյություն չուներ վերամիացման ծրագիր` ի տարբերություն Windows 95-ի:
NT/2000-ի և Windows 95/98-ի միջև տարբերությանը վերջ դրվեց Windows XP-ի տարբեր տարբերակների ի հայտ գալու հետ մեկտեղ: Այդ ժամանակ API-ը, ինչպիսիք են` Բաց GL և DirectX, բավականին հասունացան` ավելի արդյունավետ լինելով ստեղծելու ավելի տարածված համակարգչային սարքավորումներ: Մյուս կողմից, սարքավորումը դարձավ բավականին հզոր, որպեսզի զբաղվի API մշակմամբ ավելի ընդունելի կերպով:
Խմբագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Windows NT 4.0 սերվերը ներառված էր BackOffice Small Business Server հավաքակազմի 4.0 և 4.5 տարբերակներում:
Կլիենտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Windows NT 4.0 Workstation-ը նախատեսված էր օգտագործել որպես ընդհանուր բիզնես սեղանային (general business desktop) օպերացիոն համակարգ:
Սերվերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Windows NT 4.0 սերվերը, որը թողարկվել էր 1996 թվականին, նախատեսված էր փոքր բիզնես-սերվերային համակարգերի համար:
- Windows NT 4.0 սերվերը, Ձեռնարկային խմբագրությունը (Enterprise Edition), որը ազատ է արձակվել 1997 թվականին, Windows սերվեր ընտանիքի Ձեռնարկային գծի նախորդն է: Ձեռնարկային սերվերը նախատեսված էր բարձր պահանջարկ, բարձր երթևեկություն ունեցող ցանցերի համար: Windows NT 4.0 սերվերը, Ձեռնարկային խմբագրությունը ներառում է Ծառայությունների փաթեթ 3:[16]
- Windows NT 4.0 վերջնական սերվերի խմբագրությունը, որը ազատ է արձակվել 1998 թվականին, օգտվողներին հնարավորություն է տալիս համակարգ մուտք գործել հեռակա: Այդ ֆունկցիոնալությունը կոչվում էր Վերջնական ծառայություններ Windows 2000-ում և սերվերի հաջորդ տարբերակներում, ինչպես նաև սնուցում էր հեռավոր աշխատանքային սեղանի (Remote Desktop) հատկությունը, որն առաջին անգամ հայտնվեց Windows XP-ում:
Ներդրված
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներդրված Windows NT 4.0-ը (կրճատ NTe) Windows NT 4.0-ի հրատարակություն է, որն ուղղված էր համակարգչային սնուցվող հիմնական սարքավորումների, վաճառքի ավտոմատների, ATM-ի և ուրիշ սարքավորումների նկատմամբ, որոնք չեն կարող համարվել համակարգիչներ ինքնին: Այն նույն համակարգն է, ինչ ստանդարտ Windows NT 4.0-ը, բայց այն փաթեթավորված է տվյալների բազայի բաղադրիչների և կախվածության հետ, որոնցից մշակողը կարող է ընտրել առանձին բաղադրիչներ կարգավորվոծ CD-ներ և կոշտ սկավառակի նկարներ ստեղծելու համար: Ներդրված Windows NT 4.0-ը ներառում է Ծառայությունների փաթեթ 5: Այն հաջորդել է Ներդրված Windows XP-ին:
Արդիականացման հնարավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]"Ընտրության փաթեթը" հասսանելի է որպես ազատ միավորված CD 1998 թվականից, որը ներառում է IIS 4.0` Ակտիվ սերվերային էջերով, FrontPage սերվերի ընդլայնումներ, Certificate սերվեր, MTS, MSMQ, CDONTS, Ինտերնետ Նույնականացման ծառայություն (IAS), Ինդեքսավարման ծառայություն, Microsoft Կառավարման վահանակ 1.0, Microsoft Site սերվեր, SMTP and NNTP ծառայություններ և նոր ուրիշ ծրագրեր:[17]
Որոշ հատկություններ, ինչպիսիք են` Բաշխված ֆայլային համակարգը և Windows NT Բեռնումը հավասարակշռող ծառայությունը (WLBS) առաքվել են որպես addons Windows NT 4.0 սերվերի համար:Երթուղայնացման և հեռահասանելիության ծրագիրը նաև ներբեռնելի հատկություն էր, որը փոխարինում էր NT 4.0-ի առանձնացված RAS և Բազմաարձանագրության Երթուղայնացման ծառայությունները:
Microsoft Office-ի վերջին տարբերակը, որն աշխատում էր Windows NT 4.0-ում Office XP-ին էր:
Ծառայության փաթեթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Software | Date |
---|---|
Release to manufacturing (RTM) | 31 July 1996 |
General release (Retail) | 24 August 1996 |
Service Pack 1 (SP1) | 16 October 1996 |
Service Pack 2 (SP2) | 14 December 1996 |
Service Pack 3 (SP3) | 15 May 1997 |
Service Pack 4 (SP4) | 25 October 1998 |
Service Pack 5 (SP5) | 4 May 1999 |
Service Pack 6 (SP6) | 22 November 1999 |
Service Pack 6a (SP6a) | 30 November 1999 |
Service Pack 7 (SP7) | Due Q3 2001, cancelled 18 April 2001 |
Microsoft-ը թողարկեց Windows NT 4.0-ի ծառայության փաթեթը սխալներն ուղղելու համար: Windows NT 4.0-ը իր գոյության ընթացքում ուներ մի քանի ծառայության փաթեթներ, ինչպես նաև բազմաթիվ ծրագրեր կուտակման և ընտրանքային փաթեթների համար: Վերջին ծառայությունների ամբողջական փաթեթը Ծառայությունների փաթեթ 6a-ն է (SP6a):
SP7-ը նախատեսված էր 2001-ի սկզբում, բայց սա դարձավ Post SP6a Security Rollup, այլ ոչ ամբողջական ծառայությունների փաթեթ` թողարկված 2001 թվականի հուլիսի 26-ին, Windows 2000-ից 16 ամիս անց և Windows XP-ից մոտավորապես 3 ամիս առաջ:[18]
Ծառայությունների փաթեթը նաև ներառում էր նոր առանձնահատկությունների մեծ բազմազանություն, ինչպես օրինակ ինտերնետային ինֆորմացիոն ծառայությունների բարելավումների նոր տարբերակներ, օգտվողների հաշիվներ և նրանց պրոֆիլների բարելավումներ, smart card աջակցություն, բարելավված սիմետրիկ բազմամշակման մասշտաբայնություն(SMP), խմբավորման հնարավորություն, COM աջակցության բարելավումներ, Օգտվողի Պրոֆիլի Դիսկի Սահմանափակում, Իրադարձության Գրանցամատյանի Ծառայություն, Անվտանգության Կոնֆիգուրացիայր Կառավարիչ MMC սարքավորում, MS-CHAPv2 և NTLMv2, SMB Փաթեթային Ստորագրություն, SYSKEY, Բեռնավորման Բարելավումներ, WINS Բարելավումներ, Երթուղայնացման և Հեռահասանելիության Ծառայություն (RRAS), PPTP, DCOM/HTTP Թունելային Բարելավումներ, IGMPv2, WMI, Ակտիվ Մատչելիություն և NTFS 3.0 աջակցություն և այլն:[19]
Ռեսուրսների որոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Microsoft-ը ներկայացրել է Windows NT 4.0 աշխատանքային կայանի և սերվերային ռեսուրսների որոնման հինգ փոփոխություն (բնօրինակ գումարած չորս լրացում), որը պարունակում էր գործիքների և ծառայությունների մեծ քանակություն, ինչպես նաև երրորդ կողմի ծրագրային ապահովում:
Պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Microsoft-ը դադարեցրել է անվտանգության ապահովման թարմացումները Windows NT 4.0 աշխատանքային կայանի համար 2004 թվականի հունիսի 30-ին և Windows NT 4.0 սերվերի համար 2004 թվականի դեկտեմբերի 31-ին անվտանգության լուրջ թերությունների պատճառով, այդ թվում` Microsoft-ի անվտանգության տեղեկագիր MS03-010, որը ըստ Microsoft-ի չի կարող շտկվել առանց հիմնական օպերացիոն համակարգում էական փոփոխությունների: Ըստ անվտանգության տեղեկագրի "Windows NT 4.0-ի և Windows 2000-ի ու իր իրավահաջորդների միջև եղած էական տարբերությունների շնորհիվ անթույլատրելի է վերակառուցել ծրագրային ապահովում Windows NT 4.0-ի խոցելիությունը վերացնելու համար: Դրա համար պահանջվում է վերակառուցել Windows NT 4.0 օպերացիոն համակարգի զգալի մասը և չկար ոչ մի հավաստիացում, որ ծրագրերը` նախատեսված աշխատելու Windows NT 4.0-ում, կշարունակեին իրենց աշխատանքը ճշտված համակարգում:"
2003 թվականի հունիսից մինչև 2007 թվականի հունիս 127 անվտանգության թերություններ հայտնաբերվեցին և ճշտվեցին Windows 2000 սերվերում, որոնց մեծ մասը կարող է ազդել Windows NT 4.0 սերվերի վրա, ինչևէ Microsoft-ը չի ստուգում անվտանգության տեղեկագրերը չպաշտպանված ծրագրային ապահովման դեմ:
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Windows NT-ի կայունությունը առաջարկում է Windows 95-ի կամ Windows 98-ի աջակցության կրճատված ծախսեր: Այն ավելի ուշ հաջողվել է Windows 2000-ի կողմից, որը հիմնված էր NT-ի վրա և մեծ տարբերություն կար NT-ի և Windows-ի սպառողական տարբերակների միջև: Windows XP-ն և հաջորդ տարբերակները ավելի ուշ ազատ են արձակվել, որն ամբողջացրեց Windows-ի բոլոր տարբերակների հիմնակաան ճարտարապետության միավորումը NT-ի շուրջ:
Ֆիզիկական հիշողության սահմանափակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիկական հիշողության ամենամեծ քանակությունը, որ Windows NT 4.0 համակարգիչը կարող է ունենալ 4 գբ է:[20]
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Donald McLaughlin and Partha Dasgupta (4 August 1998). «Distributed Preemptive Scheduling on Windows NT». 2nd USENIX Windows NT Symposium. USENIX. Վերցված է 4 September 2009-ին.
- ↑ Microsoft Announces the Release of Windows NT Workstation 4.0 (July 31, 1996) http://www.microsoft.com/presspass/press/1996/jul96/ntw40pr.mspx
- ↑ 3,0 3,1 3,2 Poking Around Under the Hood: A Programmer's View of Windows NT 4.0
- ↑ Windows 2000 Professional Beta 3 Review
- ↑ The New Task Scheduler (Windows 95 and Windows NT 4.0)
- ↑ NT 4.0 Resource Kit Utilities Corrections and Comments
- ↑ Microsoft, DCE, and COM
- ↑ Guide To Windows NT 4.0 Profiles and Policies
- ↑ For the Telephony API, Press 1; For Unimodem, Press 2; or Stay on the Line: Microsoft Systems Journal article
- ↑ Introducing Distributed COM and the New OLE Features in Windows NT 4.0
- ↑ 11,0 11,1 Inside Windows NT Disk Defragmenting
- ↑ Keith Pleas (April 1996). «Windows NT 4.0». Windows IT Pro. Վերցված է 4 September 2009-ին.
- ↑ Running 16-bit Internet Explorer on Windows 95 or Windows NT
- ↑ Microsoft delivers Internet Explorer 3.0a for Windows 3.1 and NT 3.51
- ↑ «Troubleshooting and Configuring the Windows NT/95 Registry: Windows 95 and Plug and Play». Macmillan Computer Publishing. Վերցված է 4 September 2009-ին.
- ↑ Windows NT Server 4.0, Enterprise Edition, Administrator's Guide and Release Notes
- ↑ Windows NT 4.0 Option Pack
- ↑ Rob Kerr (18 April 2001). «MS ditches Service Packs for Windows NT 4.0». The Register. Վերցված է 24 September 2009-ին.
- ↑ What's New in Windows NT 4.0 Service Pack 4?
- ↑ Physical RAM limit for Windows NT 4.0 .
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Guidebook: Windows NT 4.0 Gallery – A website dedicated to preserving and showcasing Graphical User Interfaces
- HPC:Factor Windows NT 4.0 Workstation Patches & Updates Guide
- HPC:Factor Windows NT 4.0 Server Patches & Updates Guide
- Windows NT 4.0 Reference Material
- Josephn.net: Windows NT 4.0 Terminal Server Edition Tips & Updates