Մասնակից:Սվետա Աղասարյան/Ավազարկղ11
Ընկուզապտղավոր մշակաբույսեր, ծառերի բուսացեղեր, որոնց պտուղը հայտնի է ընկույզ (nux) ընդհանուր անվամբ և կազմված են փայտացած կեղևից ու նրա մեջ ամփոփված ուտելի միջուկից։ Ընկուզապտղավոր մշակաբույսերի շարքին են դասվում տարբեր ընտանիքների ցեղեր ընկուզազգիներ՝ ընկուզենի, մանջուրային ընկուզենի,պեկան, կեչազգիներ՝ պնդուկենի,տխլենի, վարդազգիներ՝ նշենի, հաճարազգիներ՝ շագանակենի, հաճարենի, սոճազգիներ՝ սիբիրային մայրի, աղտորազգիներ՝ պիստակենի։Ընկույզների միջուկը հարուստ է ճարպերով (մին չև 77%), սպիտակուցներով (մին չև 22%), շագանակենու պտուղներում շատ են ածխաջրերը (մին չև 50%)։ Գրեթե բոլոր ընկուզապտղավոր մշակաբույսերի մեծ տարածքներով աճում են վայրի վիճակում։Բնական տնկարկներում կատարվում են ընկույզի մթերման աշխատանքներ։ ՀՀ-ում տարածված են ընկուզենին, պնդուկենին,տխլենին, շագանակենին, նշենին, պիստակենին, հաճարենին և այլն։