Jump to content

Մասնակից:Ջամալյան Զարուհի/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չինաստանի ազգային բանկ (չինարեն ավանդ. 中國人民銀行, հեշտ. 中国人民银行 , պինին: Zhōngguó Rénmín Yínháng, պալլ.: Чжунго Жэньминь Иньхан), Չինաստանի կենտրոնական բանկը, որն իր գործառույթներն իրականացնում է երկրի կառավարության ենթակայության ներքո[1]։

Բանկը հիմնադրվել է 1948 թվականի դեկտեմբերի 1-ին 3 բանկի՝ Հուաբեյ բանկի, Բեյհայ բանկի և Սիբեյ գյուղատնտեսական բանկի միաձուլման արդյունքում։ Բանկի գլխավոր գրասենյակը սկզբում գտնվում էր Շիցզյաժուան քաղաքում, իսկ 1949 թվականին տեղափոխվել է Պեկին։ 1949-1978 թվականներին բանկն իրականացրել է ինչպես Կենտրոնական, այնպես էլ առևտրային բանկի գործառույթներ:

1980 թվականին իրականացված տնտեսական բարեփոխումների արդյունքում բանկի կոմերցիոն գործառույթները բաշխվել են 4 անկախ, բայց պետական բանկերի միջև, և 1983 թվականին Պետական խորհուրդը որոշել է, որ Չինաստանի ազգային բանկը կգործի միայն որպես Կենտրոնական բանկ։ 1995 թվականի մարտի 18-ին իրավական կարգավիճակը վերջնականապես հաստատվել է։ 1988 թվականին՝ կառուցվածքային բարեփոխման արդյունքում, բոլոր տեղական և մարզային մասնաճյուղերը փակվել են, և Չինաստանի ազգային բանկը բացել է 9 տարածքային մասնաճյուղ, որոնց լիազորությունները չեն համապատասխանում տեղական վարչական բաժանմանը։

2003 թվականին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի կողմից ընդունվել են օրենքի լրացումներ, որոնցով բանկը ստացել է մի շարք լրացուցիչ լիազորություններ՝ ընդհանուր ֆինանսական կայունության ապահովման և երկրի դրամավարկային քաղաքականության իրականացման համար:

Չինաստանի ազգային բանկը աշխարհում ամենախոշոր ֆինանսական ինստիտուտն է իր ունեցած պահուստների ծավալով՝ 3,201 տրիլիոն դոլար[2]։

2019 թվականի օգոստոսին Չինաստանի կենտրոնական բանկը հայտարարել է ազգային թվային արժույթի մոտալուտ գործարկման մասին՝ հինգ տարվա մշակումից հետո[3]:

Գործառույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չինաստանի ազգային բանկի մասին» ՉԺՀ օրենքի համաձայն՝ բանկի վրա դրված են դրամշրջանառության և վարկի կարգավորման գործառույթներ։

Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի կողմից 2003 թվականին ընդունված «Չինաստանի ազգային բանկի փոխարեն Չինաստանի բանկային գործունեության կարգավորման և վերահսկողության իրականացման մասին» որոշման համաձայն՝ ստեղծվել է Չինաստանի բանկային գործունեության կարգավորման հանձնաժողով (ՉԲԳԿՀ)։

2003 թվականի դեկտեմբերին ընդունված ՉԺՀ «Բանկային կարգավորման և վերահսկողության մասին» օրենքի համաձայն՝ ՉԲԳԿՀ-ն պատասխանատու է ֆինանսական հաստատությունների կարգավորման և վերահսկման համար, որոնք համաձայն ՉԺՀ «Առևտրային բանկային գործունեության մասին» և «Ընկերությունների մասին» օրենքի՝ ընդունում են ավանդներ, տրամադրում վարկեր, տալիս են հաշիվներ և իրականացնում այլ գործունեություն:

Չինաստանի ազգային բանկը 9 տեղական մասնաճյուղ է բացել Տյանցզին, Շենյան, Նանկին, Ցզինան, Ուհան, Գուանչժոու, Չենդու, Շանհայ և Սիան քաղաքներում։ Բանկն ունի նաև 6 արտասահմանյան ներկայացուցչական գրասենյակ և ներառում է 18 վարչություն[4]։

Վարկավորման քվոտա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի վարկավորման քվոտան կազմել է 7,5 տրիլիոն յուան[5]։

Բանկի տնօրեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկը՝ ըստ բանկի պաշտոնական կայքի[6].

  • Նան Խանչեն (南汉宸)՝ 1949 հոկտեմբեր - 1954 հոկտեմբեր
  • Ցաո Ցզյույժու (曹菊如)՝ 1954 հոկտեմբեր - 1964 հոկտեմբեր
  • Խու Լիցզյաո (胡立教)՝ 1964 հոկտեմբեր - 1966
  • Չեն Սիյույ (陈希愈)՝ 1973 մայիս - 1978 հունվար
  • Լի Բաոխուա (李葆华)՝ 1978 հունվար - 1982 ապրիլ
  • Լյույ Պեյցզյան (吕培俭)՝ 1982 ապրիլ - 1985 մարտ
  • Չեն Մուխուա (陈慕华)՝ 1985 մարտ - 1988 ապրիլ
  • Լի Գույսյան (李贵鲜)՝ 1988 ապրիլ - 1993 հուլիս
  • Չժու Ժունցզի (朱镕基)՝ 1993 հուլիս - 1995 հունիս
  • Դայ Սյանլուն (戴相龙)՝ 1995 հունիս - 2002 դեկտեմբեր
  • Չժոու Սյաոչուան (周小川)՝ 2002 դեկտեմբեր - 2018 մարտ
  • Ի Գան (易纲)՝ 2018 մարտ - առ այսօր

Տոկոսադրույքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի կողմից սահմանվող տոկոսադրույքները միշտ 9-ի բազմապատիկ են: Մնացած վայրերում տոկոսադրույքները 25-ի բազմապատիկ են[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Law of the People's Republic of China on The People's Bank of China» (PDF). The People’s Bank of China. Վերցված է 2019-08-27-ին.
  2. Kenneth Rapoza (2011-10-15). «China's Cash Position Swells To Record High» (անգլերեն). Forbes. Վերցված է 2019-08-27-ին.
  3. «China's central bank digital currency is "ready" after 5 years of development» (անգլերեն). The Block. Վերցված է 2019-10-18-ին.
  4. «Organizational Structure» (անգլերեն). The People's Bank of China. Վերցված է 2019-08-27-ին.
  5. «Крупные банки КНР ограничивают выдачу кредитов». Interfax.ru. 2010-11-24. Վերցված է 2019-08-27-ին.
  6. «Former Governors». The People’s Bank of China. Վերցված է 2019-08-27-ին.
  7. «Calendar, Abacus Help Determine Size of Chinese Rate Increases». Bloomberg (անգլերեն). 2007-05-18. Արխիվացված է օրիգինալից 2007-07-08-ին. Վերցված է 2019-08-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Viewpoint: The "divisible by nine" rule». The Government Information Centre of Hong Kong (անգլերեն). 2006-06-29. Արխիվացված է օրիգինալից 2007-11-12-ին. Վերցված է 2019-08-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]