Jump to content

Մասնակից:Յան/Ավազարկղ 13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը նախատեսում է մտքի ազատության, խղճի և հավատքի ազատության իրավունք։ Սա ներառում է կրոնը, համոզմունքները, դավանելու ազատությունը երկրպագության, դասավանդման, պրակտիկայի և կրոնական ծեսերի կատարման մեջ՝ հաշվի առնելով որոշակի սահմանափակումներ, որոնք համապատասխանում են օրենքին և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ։

Հոդվածի տեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոդված 9 – մտքի, խղճի և կրոնի ազատություն

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և իր կրոնը կամ համոզմունքները արտահայտելու ազատությունը ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ միասին, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր կարգով, երկրպագության, կրթության, կրոնական և ծիսական արարողությունների կատարման մեջ։

2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ՝ ի շահ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլոց իրավուքների և ազատությունների պաշտպանության։

Նախադեպային իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]