Մասնակից:Երիցուկ/Ավազարկղ5
Երիցուկ/Ավազարկղ5 |
---|
Աշոտ Նասիբով (ռուս.՝ Ашо́т Алекса́ндрович Наси́бов, ), ռուս հեռուստալրագրող, որը հայտնի է ՆՏՎ-ում և ռուսական այլ հեռուստաալիքներում աշխատանքով, հեռուստա և ռադիո հաղորդավար:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Նասիբովը ծնվել է 1962 թվականին, Մոսկվայում:
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին[1] ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1984-1992 թվականներին աշխատել է որպես կրտսեր խմբագիր, հետագայում` որպես խմբագիր, «Մայակ» ռադիոկայանի միջազգային տեղեկատվական բաժնի ավագ խմբագիր:
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992-1993 թվականներին որպես թղթակից աշխատել է «Օստանկինո» ռուսական պետական հեռուստառադիոընկերության լրատվական գործակալության («"ԻՏԱ Նովոստի», «ԻՏԱ Վրեմյա») ծրագրերում[2][3]։ 4 տարի ապրել է Ճապոնիայում՝ աշխատելով «Ճապոնիայի Ռադիո»-ում, որը հեռարձակվում է Ռուսաստանում[4]։ Տպագրվել է «Իզվեստիա» թերթում[5]։
Հետագայում նա աշխատանքի է անցել ՆՏՎ ոչ պետական հեռուստաընկերությունում[6][7]։ 1996 թվականից[8] մինչև 2001 թվականը աշխատել է այդ հեռուստաընկերության լրատվական ծառայության («Այսօր», «Արդյունքներ») հատուկ թղթակից, զբաղվել է քաղաքական ռեպորտաժներով[9][10]։ Աշխատել է որպես թղթակից Ճապոնիայում[11], եղել է հեռուստաալիքի լրագրողների թվում, որոնք լուսաբանել են 1998 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը Նագանոյում[12][13] և 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[4][14]։ 2000 և 2001 թվականներին[15][16] նաև լուսաբանել է ռազմական գործողությունները Չեչնիայում[17][18]։ 2001 թվականի ապրիլին ՆՏՎ հեռուստաընկերությունում սեփականատիրոջ փոփոխությունից հետո լրագրողների մեծ խմբի թվում լքել Է հեռուստաընկերությունը և անցել աշխատանքի TV-6 հեռուստաալիքում[19]։
2001 թվականի մայիսից մինչև 2003 թվականի մարտ աշխատել է որպես ТВ-6 հեռուստաընկերության տեղեկատվության ծառայության թղթակից, 2002 թվականի հունիսից` ТВС-ում[20]։ ТВ-6-ի և ТВС-ի միջև ընկած ժամանակահատվածում (2002 թվականի գարնանը) նաև սյուժեներ է նկարահանել «Էխո-TV» հեռուստաընկերության համար[21]։ Մի քանի անգամ մասնակցել է նաև «Հանգցրեք լույսը» հեռուստածրագրին[22]: Հեռացվել է հեռուստատեսությունից 2003 թվականի գարնանը (դրա փակումից քիչ առաջ)[23][24] հեռուստաալիքի լրատվական խմբագրության ղեկավար Գրիգորի Կրիչևսկու հետ կոնֆլիկտի հետևանքով[25] և քաղաքական թեմաներով նյութերի հետ աշխատանքից սեփական հոգնածության պատճառով[4]։
2003 թվականի ապրիլից[26] մինչև 2004 թվականի մայիս՝ 7TV մարզական հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերի տնօրեն[27][28][29]: Այնտեղից հեռացել է 2004 թվականի հունիսին իր կամքով, երբ հեռուստաալիքը փոխել է իր ղեկավարությունը, և լուրերի հեռարձակման ձևաչափը կտրուկ փոխվել է[30][31]:
2004 թվականի օգոստոսին նա վերադարձել է ՆՏՎ հեռուստաալիք[32]: Տնտեսական նորությունների հաղորդավարն էր «Այս առավոտ» առավոտյան հաղորդման ժամանակ[33][34][35]: 2005 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նույն ալիքով վարել է «Զրույց սուրճի բաժակի շուրջ» հեռուստահաղորդումը, որի ընթացքում զրույցներ էր վարում հյուրերի հետ ստուդիայում: Նա լքել է ՆՏՎ-ն հիմնական պրոդյուսեր Ալեքսանդր Լևինի հեռանալուց մի քանի ամիս անց (2005 թվականի վերջին) պայմանագրի ժամկետի ավարտի և հեռուստաալիքում հետագա աշխատանքը երկարաձգել չցանկանալու պատճառով[36]:
2005 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի դեկտեմբեր եղել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավար[37]` վարելով հետևյալ հաղորդումները` «Երիտասարդ հայրիկի դպրոցը» (2005-2007), «Վերադարձ դեպի ապագա» (2008-2010), «Նրանք -1»(2010- 2011), «Պահիր մոմը» (2013): Դրանից հետո նա հայտնվել է այս ռադիոյի ստուդիայում արդեն որպես մի քանի հաղորդումների հյուր: Հեղինակի սյունակները հրապարակել է նաև բլոգում՝ իր կայքում[38]:
2005 թվականի ձմռանը նա առաջարկ է ստացել դառնալ Դոմաշնի հեռուստաալիքի հաղորդավար, 2006 թվականի մարտից[39] «Օգտակար օր» հաղորդաշարի հաղորդավարն էր[40]:
2006 թվականից մինչև 2008 թվականը՝ «Ռոզեներգոատոմ» կոնցեռնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար[9]:
2009 թվականից մինչև 2011 թվականը՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մարզերի հետ աշխատանքի գրասենյակի խորհրդական[41]:
2011 թվականից 2013 թվականներին` «Ատոմեներգորեմոնտ» ԲԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական[42]:
2014 թվականից` «ՎՆԻԷԿ» ԲԸ մամուլի ծառայության ղեկավար, ատոմային արդյունաբերության վարչության տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ[43]:
Հանրային դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի գարնանը ստորագրել է բաց նամակ` ի պաշտպանություն Մանանա Ասլամազյանի «Կրթական մեդիա» հիմնադրամի (ANO Internews)[44]:
Նա մասնակցել է 2011-2013 թվականներին Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ցույցերին ու հավաքներին[45]:
2014 թվականի հունվարին Մոսկվայի ժուռնալիստների խարտիայի մի շարք այլ անդամների հետ ստորագրել է հայտարարություն, որում ստորագրողները ծայրաստիճան անհանգստություն էին հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կապված Լենինգրադի շրջափակման հարցման հետ[46]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի չորս երեխա[47]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «КАК СТАТЬ ХОРОШИМ ПРЕСС-СЕКРЕТАРЕМ». Труд. 2008-12-02.
- ↑ НАСИБОВ Ашот Александрович — Биография — БД «Лабиринт»
- ↑ «Протокол совещания руководителей приграничных областей Российской Федерации и Украины» (PDF). Информационный портал Межрегионального приграничного сотрудничества. 1993-06-28.
- ↑ 4,0 4,1 4,2 «СПОРТИВНОЕ ПОВЕДЕНИЕ. Журналист Ашот Насибов сменил электорат на болельщиков». Московские новости. 2003.
- ↑ «ЧЕЧЕНСКИЙ ДЕСАНТ В ЯПОНИИ. Ашот НАСИБОВ». Известия. 1996-12-24.
- ↑ Ашот Насибов (2013-08-09). «НТВ: золотые деньки». Facebook.
- ↑ Ашот Насибов (2018-10-10). «НТВ: юбилейное. 25 лет НТВ». Facebook.
- ↑ «Кем стали НТВшники». Афиша. 2011-04-15.
- ↑ 9,0 9,1 Насибов Ашот Александрович — «PRESSЗВАНИЕ» — премия деловых кругов
- ↑ ТЕЛЕНОВОСТИ ОТ… — Общество — Новая Газета
- ↑ «Москва играет с Токио. Российско-японские отношения обсуждают Ашот Насибов, Виктор Черепков». Радио Свобода. 2015-08-10.
- ↑ «Калькуляция. Ашот НАСИБОВ». Итоги. 1998-02-16.
- ↑ «Спорт как шоу-бизнес». Эхо Москвы. 2009-11-01.
- ↑ «Теледесант в Австралию. "Сидней-2000" на экранах телевизоров». Сегодня. 2000-09-09.
- ↑ «13 задержанных в селении Джалка». NEWSru.com. 2001-03-04.
- ↑ «Женщинам, служащим в Чечне, дарят подснежники». NEWSru.com. 2001-03-08.
- ↑ «ТЕЛЕСМОТРЯЩИЙ. ГОВОРУНЫ?». Комсомольская правда. 2000-02-22.
- ↑ «В Подмосковье убит 19-летний армянин - гражданин России Артур Сардарян». Радио Свобода. 2006-05-30.
- ↑ «Журналисты, ушедшие с НТВ, окончательно решили перейти на ТВ-6». NEWSru. 2001-04-15. Վերցված է 2013-02-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ТВС и призрак ТВ-6». Дни.ру. 2003-03-31.
- ↑ «Начало вещания телекомпании «Эхо»». Эхо Москвы. 2002-04-15.
- ↑ «Тушите свет: Религия». ТВС. 2002-09-02.
- ↑ «Владимир Кара-Мурза: "Уйду с ТВС последним"». Собеседник. 2003-05-28.
- ↑ «ТВС потряхивает изнутри». Собеседник. 2003-04-02.
- ↑ «ПРОБЛЕМНОЕ ТВ. Новый конфликт на ТВС. На этот раз — редакционный». Новая газета. 2003-03-20.
- ↑ «Директором информационных программ канала 7ТВ назначен Ашот Насибов». Газета. 2003-04-08.
- ↑ «Ашот Насибов: "Главное в новостях - сами новости"». Телеспорт. 2003-07-24.
- ↑ «Беспутин построит второе "Останкино"». Известия. 2003-04-02.
- ↑ «Человек из ТВ». Эхо Москвы. 2003-04-12.
- ↑ «Ашот НАСИБОВ: "Я ухожу по личным причинам"». Известия. 2004-05-26.
- ↑ «Забудьте о 7ТВ… до осени». DotsMedia.ru. Արխիվացված է օրիգինալից 2008-06-21-ին. Վերցված է 2008-06-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Степанова, Надежда — Культура (2004-08-30). «Эпоха скандальных ток-шоу уходит в прошлое». Известия. Վերցված է 2017-07-23-ին.
- ↑ «ЧЕМ ВАС ОБРАДОВАЛ И ЧЕМ ОГОРЧИЛ ТЕЛЕЭКРАН НА МИНУВШЕЙ НЕДЕЛЕ?». Труд. 2004-10-21.
- ↑ «Утро на НТВ те��ерь начинается по-другому». tverlife.ru. 2004-10-22.
- ↑ Сергей Варшавчик. (2005-07-22). «Осокин сослан в отхожие места». Независимая газета. Արխիվացված է օրիգինալից 2013-03-15-ին. Վերցված է 2013-02-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ««В эфире я осьминог»». Вечерняя Москва. 2006-06-15.
- ↑ «ИНТЕРВЬЮ. Новые передачи на «Эхо Москвы»». Эхо Москвы. 2005-09-01.
- ↑ «Дадим себе шанс, сделаем Москву живой». Эхо Москвы. 2017-09-08.
- ↑ «ТЕЛЕХРАНИТЕЛЬ. ТВ домашних ценностей». Эхо Москвы. 2006-03-05.
- ↑ «Татьяна Веденеева возрождает прямой эфир». Комсомольская правда. 2006-04-28.
- ↑ «Ашот Насибов: Ядерная безопасность может быть только глобальной». СКЦ Росатома. 2010-09-29.
- ↑ «Эксперты назвали преимущества системы электронных торговых площадок в атомной отрасли». Regnum. 2012-04-18.
- ↑ «Комитеты > Комитет по информационной политике». AtomSRO.ru. 2018-02-12. Վերցված է 2018-10-24-ին.
- ↑ «Открытое письмо журналистов в поддержку АНО "Интерньюс"». Кавказский узел. 2007-05-30.
- ↑ «Русский Facebook о Навальном». Радио Свобода. 2013-07-18.
- ↑ «Московская хартия журналистов солидарна с телеканалом "Дождь"». Радио Свобода. 2014-01-29.
- ↑ Сайт клуба выпускников МГУ (Московский Государственный Университет): Ашот Насибов: «Труднее всего воспитывать… жен!»