Տիզենի
Տիզենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Կեչազգիներ (Betulaceae) |
Ցեղ | Տիզենի (Corylus) L., 1753 |
Տիզենի, տխլենի, տկողենի, պնդուկենի (լատին․՝ Corylus), կեչազգիների, տխիլազգիների ընտանիքին պատկանող թփեր, ավելի հազվադեպ՝ ծառեր։ Ստվերասեր են, բավականին պահանջկոտ հողի խոնավության նկատմամբ։ Բազմանում են սերմերով, վեգետատիվ ճանապարհով, մացառներով և անդալիսով։ Հայաստանում վայրի ձևով հանդիպում են երկու տեսակ՝ սովորական տխլենի և արջատխլենի։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունի բարձրությունը հասնում է 4-8 մ-ի։ Բունը և կմախքային ճյուղերը հարթ են, մոխրագույն։ Տերևները խոշոր են, կլորավուն, թավոտ, մուգ կանաչ, ամբողջաեզր կամ մանր ատամնավոր, հերթադիր։ Ծաղիկները միատուն են։ Առէջային (արական) ծաղիկները երկար կատվիկներ են, վարսանդայինները (իգական)՝ երկծաղիկ ծաղկաբույլեր։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտուղը միասերմ ընկույզ է՝ ծածկված բաց կանաչ պտղաբաժակով։ Տխլենին ջերմախոնավասեր է։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Ապրում է մինչև 80 տարի։ Տերևները հերթադիր և պարզ են։ Սերմն ունի էնդոսպերմ, շաքիլները յուղառատ են։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է լեռնային գոտիների անտառներում, թփուտներում, գետափերին և ձորերում[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով օգտագործում են պտուղները, տերևներն ու ճյուղերի կեղևը[1]։ Պտղի թարմ միջուկը կիրառվում է հրուշակեղենի, քաղցրավենիքի արտադրության մեջ։ Պարունակում է ��արպեր (50-70 %), սպիտակուցներ (15-20 %), վիտամիններ, երկաթ և այլն։ Տխլենու կեղևում կան աղաղանյութեր (օգտագործվում է կաշվի աղաղման ժամանակ), փայտանյութից ստանում են նկարչական ածխամատիտ։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]ավելի շատ 7 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | Ավելին 3 տեսակ | |||||||||||||||
կարգ Հաճարծաղկավորներ |
Ենթաընտանիք 'Պնդուկազգիներ |
f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Ընտանիք Կեչազգիներ |
род Տխլենի |
||||||||||||||
ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
1 ենթաըտանիք (Համաձայն APG II Համակարգի) |
f2 | ||||||||||||||
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 20, Հայաստանում՝ 2 տեսակ՝ արջատխլենի (C. colurna) և տխլենի սովորական (C. avellana)։ Վայրի վիճակում տարածված է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում, իսկ մշակության մեջ Տխլենի սովորականի Աշտարակ և Ողջաբերդ սորտերը՝ Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում։ Տեսակներից են՝
- տիզենի սովորական (Corylus avellana)
- տիզենի տարբերատերև (Corylus heterophylla)
- տիզենի վրացական (Corylus iberica)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիզենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիզենի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 21)։ |
|