Jump to content

Մանասե Սևակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանասե Սևակ
Ծնվել էդեկտեմբերի 23, 1897(1897-12-23)
Սիս
Մահացել էնոյեմբերի 23, 1967(1967-11-23) (69 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)Փենսիլվանիայի համալսարան
Գործունեության ոլորտԿենսաքիմիա
Ալմա մատերԵյլի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր

Մանասե Սևակ (Կարագյոզյան[1], դեկտեմբերի 23, 1897(1897-12-23), Սիս - նոյեմբերի 23, 1967(1967-11-23), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկահայ կենսաբան, Նյու Յորքի և Հայաստանի գիտությունների ակադեմիայի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանասե Սևակը ծնվել է Սիսում 1897 թվականի դեկտեմբերի 23-ին։ 1920 թվականից ապրել է ԱՄՆ-ում, որտեղ 1921 թվականին ավարտել է Եյլի համալսարանը, 1929 թվականին՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը՝ պաշտպանելով կենսաքիմիայի վերաբերյալ գիտական թեզը։ 1926 թվականին համախոհների հետ հիմնադրել է հայ-ամերիկյան գիտական ընկերությունը։ Մասնագիտացել է 1931-1932 թվականներին Մյունխենում, իսկ 1932-1934 թվականներին՝ Բեռլինի համալսարաններում։ 1935-1966 թվականներին լինելով դոցենտ` աշխատել է Ֆիլադելֆիայի Փենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցի մանրէաբանության բաժնում (1946 թվականից՝ պրոֆեսոր)[2]։

1963-1967 թվականներին Մանասե Սևակը Ֆիլադելֆիայի պատմական հետազոտությունների հայկական ընկերության առաջին նախագահն էր։ 1952 թվականից՝ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի և մի շարք այլ գիտական կազմակերպությունների գործող անդամ։ 1960 թվականից՝ Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ[2]։

Մահացել է 1966 թվականի նոյեմբերի 23-ին Ֆիլադելֆիայում։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտության հիմնական ուղղություններն են` մանրէաբանության և կենսաքիմիայի, նուկլեինաթթուների և սպիտակուցային միացությունների փոխանակման հարցերը, քլորոֆորմով նշված միացությունների ստացման և մաքրման մեթոդների մշակումը[2]։

  • Հայ-ամերիկյան ուսանողական ընկերակցության Տիգրան Կաբակչյանի մրցանակ (1965)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա (անձնակազմը), Ե., 1984, էջ 157։
  2. 2,0 2,1 2,2 2,3 National academy of sciences of Armenia

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Манасе Киракосович Севак (Карагезян)». Иностранные члены (ռուսերեն). National academy of sciences of Armenia. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.