Jump to content

Մահացու զենք 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահացու զենք 2
անգլ.՝ Lethal Weapon 2
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3], թրիլեր, բադի մուվի և ոստիկան ընկերների մասին ֆիլմ
ԹեմաԼոս Անջելեսի ոատիկանության վարչություն, Anti-Apartheid Movement? և կրյուգերանդ
Թվականհուլիսի 7, 1989[1][3][4], օգոստոսի 11, 1989[5] և սեպտեմբերի 28, 1989[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Դոններ[7][1][2]
ՊրոդյուսերՋոել Սիլվեր և Ռիչարդ Դոններ
Սցենարի հեղինակՋեֆրի Բոամ
ԴերակատարներՄել Գիբսոն[7][8][2][…], Դենի Գլովեր[7][8][2][…], Ջո Պեշի[7][8][2][…], Ջոս Էքլենդ[8], Դերիկ Օ՛Քոնոր[8], Փեթսի Քենսիթ[8][2][3], Ջենեթ Գոլդշտայն[8], Դին Նորիս[8], Մերի Էլեն Թրեյնոր[8], Բրյուս Ա. Յանգ, Դարլին Լավ[8], David Marciano?[8], Գրանդ Լ․ Բուշ[8], Ջեք ՄաքԳի[8], Քենեթ Թայգար[8], Մարկ Ռոլստոն[8], Նեստոր Սերանո[8], Շերման Հովարդ[8], Սթիվ Քեհեն[8], Traci Wolfe?[8], Ջ. Միլս Գուդլո[9], Փեթ Սքիփեր և Ջիմ Փիդոք
ՕպերատորՍթիվեն Գոլդբլաթ
ԵրաժշտությունՄայքլ Քեյմեն
ՄոնտաժՍտյուարտ Բեյրդ
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունԱրծաթե նկարներ
Տևողություն114 րոպե
Շահույթ227 853 986 $[10]
Պաշտոնական կայքէջ

Մահացու զենք 2 (անգլ.՝ Lethal Weapon 2), գեղարվեստական ֆլիմ՝ նկարահանված 1989 թվականին ԱՄՆ-ում։

Դետեկտիվներ Մարտին Ռիգսը(Մել Գիբսոնը) և Ռոջեր Մյորդոկը (Դենի Գլովերը) զբաղվում են կասկածյալների երկու մեքենաների հետաքննությամբ, մինչ իրենց գործընկերները խաղադրույքներ են կատարում դրանց վրա։ Հետապնդման ընթացքում նրանք հասնում են մեքենաներից մեկին, մեքենան պտտվում է, վարորդը դիմում է փախուստի, սակայն պարզվում է,որ մեքենայի բեռնախցիկը լցված է ոսկե մետաղադրամներով։ Գալով բաժին Ռիգսը գրազ գալով հանում է իր վրայից զսպաշապիկը, այդ ընթացքում ձեռքը դուրս է գալիս հոդից, ուղղելով ձեռքը նա հայտնում է, որ այսօր Մյորդոկի աղջկա հեռուստատեսային դեբյուտն է։Ռոջերը պատրաստում է նոր ավտոտնակ՝ երկու մեքենաների համար, դրանից հետո նա և իր ընտանիքը հավաքվում են հեռուստացույցի առաջ, որպիսզի դիտեն իր աղջկա առաջին գովազդային հոլովակը։

Վարորդին՝ ով կորցրել էր ոսկե մետաղադրամներով բեռնված մեքենան, սպանում են ղեկավարներին զեկուցման ժամանակ։ Գիշերը Մյորդոկի տուն են ներխուժում դիմակավոր մարդիկ, կապկպում են նրան և իր կնոջը, ապա նրան զգուշացնում են թե ինչ կլինի երեխաների եթե նա շարունակի քիթը խոթել իրեն չվերաբերվող գործերի մեջ։ Առավոտյան Ռիգսը և Մյորդոկը ստանում են նոր առաջադրանք, որով նրանք պետք է պաշտպանեն կարևոր վկա՝ Լեո Գեթսին(Ջո Պեշի) և նա պետք է ցուցմունք տա երկու օր հետո։ Չհացնելով ծանոթանալ նրանց հետ, Լեոի վրա մահափորձ է կատարում մատուցողի հագուստով մարդասպանը։ Մարդասպանը դիմում է փախուստի, Ռիգսը և Մյորդոկը իմանում են, որ նրանց պաշտպանյալը կես միլիարդ դոլար է «լվացել» նարկոբարոնների համար։

Լեոն պատմում է այն ծրագրի մասին որով «լվացել» է այդ գումարը և ասում է որ գործ է ունեցել միայն մատակարարների հետ, ապա հիշում է այն տւնը ուր տանում էին իրեն։ Որոշ ժամանակ անց տունը հայտնաբերվում է. այն գտնվում է մի բլրի լանջին։ Տան մեջ դետեկտիվները տեսնում են մարդկանց, ովքեր գումար էին հաշվում, իսկ նրանց հետ նստած էր հյուրանոցից փախած մարդասպանը։ Ռիգսը սկսում է մեքենայով հետապնդել մարդասպանին, սակայն վերջինս մահանում է սերֆինգի համար նախատեսված հարթակի հարվածից։ Տունը պարզվում է դիվանագետի նստավայր է, իսկ նրա մեջ ապրողները ունեն դիվանագիտական անձեռնմխելիություն։ Նրանք ապարտեիդի կողմնակիցներ են և չեն թաքցնում իրենց ռասիստական հայացքները։ Այնտեղ Ռիգսը հանդիպում է դեսպանատան քարտուղարին։

Ռիգսը սկսում է հետևել ՀԱՀ-ից եկած դիվանագետին և ուսումնասիրել նրա ողջ գործունեությունը։ Ռիգսին տեղեկացնում են որ Մյորդոկը աշխատանքի չի եկել և չի պատասխանում զանգերին։ Գալով Մյորդոկի մոտ՝ Ռիգսը նրան գտնում է ականապատ զուգարանակոնքի վրա նստած։Երկար աշխատանքներից հետո հաջողվում է փրկել Մյորդոկին, սակայն պայթյունից խուսափել չի ստացվում։ Լեոն և Մյորդոկը գալիս են դեսպանատուն և սկանդալ են սարքում, որպեսզի շեղեն թիկնապահների ուշադրությունը։ Այդ ժամանակ Ռիգսը բախվում է դեսպանատան աշխատողներին։ Մի փոքր վիճելուց հետո Ռիգսը կոտրում է հսկայական ակվարիումը և նորից հանդիպում է դեսպանատան քարտուղար՝ Ռիքա Վան Դեն Հաասին։ Մյորդոկի վրա հարձակվում են իր ավտոտնակում և առևանգում Լեոին, սակայն Մյորդոկը շնորհիվ իր տարեդարձի տեսագրությանկարողանում է գտնել նավի անունը։

Ռիքան գնում է գնումների,որտեղ հանդիպում է Ռիգսին և հրավիրում է ընթրիքի։ Այդ ընթացքում մեկը մյուսի հետևից ՀԱՀ-ից եկած դիվանագետի կողմիցսպանվումեն ոստիկաններ։ Ռիքան և Ռիգսը կեսգիշերին արթնանում են շան հաչոցից։ Նրանք մինչև կհասցնեն հագնվել տան վրա սկսում են կրակել ուղղաթիռից։ Ռիգսին հաջողվում է Ռիքային տեղափոխել տուն որտեղ արդեն նրանց սպասում էին։ Ռիգսը արթնանում է կառամատույցի վրա, որտեղ նրանդիվանագետը հայտնում է,որ այն նույն մարդն է, ով սպանել է նրա կնոջը սխալմամբ, փորձելով սպանել նրան մի քանի տարի առաջ։ Ռիգսին նետում են ջուրը՝ զսպաշապիկ հագցրած, սակայն նա հեշտությամբ ազատվում է դրանից։ Հետո նա ջրի հատակին տեսնում է Ռիքային։ Նա սպանում է դեսպանատան երկու աշխատողներին և լողում է նրա դիի հետ։

Ռիգսը և Մյորդոկը գնում են բլրի վրա գտնվող տունը, որտեղ պահում են Լեոին։ Նրանք ազատում են Լեոին և գնում կառամատույց։ Այնտեղ նրանք տեսնում են նավը և կոնտեյները պատրաստ բեռնվելու։ Կոնտեյներում հայտնաբերվում է միլիոնավոր դոլարներ և ոսկով լի մեքենա։ Նրանց փակում են կոնտեյների մեջ, սակայն նրանք դուրս են գալիս դռները ջարդելով մեքենայի միջոցով, դոլարները սկսում են սավառնել օդով։ Ռիգսը սպանում է իր կնոջը սպանողին։ Նրան վիրավորում է դիվանագետը, իսկ դիվանագետին սպանում է Մյորդոկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]