ՄԻԳ ռադիոընկերություն
ՄԻԳ ռադիոընկերություն, 1998 թվականի հուլիսի 30-ին եթեր հեռարձակվեց առաջին հաղորդումը։ Լոռու մարզում օրինական դաշտում ստեղծված եւ մինչ օրս գործող առաջին ռադիոկայանն է, հայտնի է նախկինում՝ Վանաձորի «ՄԻԳ» ռադիոկայան, այժմ՝ «ՄԻԳ» FM անվանումներով։ Գործում է Վանաձորի «ՄԻԳ» հեռուստաընկերությանը կից։ Փորձնական եթերաշրջանում վանաձորցիները 103.8 հաճախությամբ լսում էին հիմնականում ռուսաստանյան «Նոստալջի» ռադիոկայանի հաղորդումները, որոնք ընդմիջվում էին տեղական լուրերով և գովազդներով։ Սակայն 1999 թվականի մարտից՝ ամերիկացի լրագրող Ջորջ Պապագանիսի անցկացրած դասընթացներից հետո, «ՄԻԳ»-ը նախընտրեց ողջ օրվա եթերացանկում ընդգրկել սեփական արտադրության հաղորդումներ։
«ՄԻԳ» ռադիոկայանը Վանաձորում 103.8 ՄՀց հաճախությամբ եթեր է հեռարձակվում 2003 թվականի նոյեմբերի 24-ից[1]։ 2013 թվականից «ՄԻԳ» ռադիոկայանը հասանելի է նաև օն-լայն՝ migtvr.com կայքում։ Ռադիոկայանը պատրաստում է մանկական, մարզական, քաղաքական, տնտեսական, զվարճալի, երաժշտական բազմաբնույթ հաղորդումներ։ «ՄԻԳ» ռադիոկայանը պարբերաբար վերահեռարձակում է նաև «ՄԻԳ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող հաղորդումները։ Որպես կանոն, դրանք տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ուղիղ եթերում անցկացվող հարցազրույցներն են։ «ՄԻԳ» ռադիոկայանն ապահովում է ինտերակտիվ կապ՝ լսարանի հետ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՌԱՀ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Գագիկ Քարհանյան «Վանաձոր», հատոր 3, էջ 32, «Ռադիո ՄԻԳ»-2015