Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճագար (այլ կիրառումներ)
Ճագարներ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
Թագավորություն
|
Կենդանիներ
|
Տիպ
|
Քորդավորներ
|
Դաս
|
Կաթնասուններ
|
Կարգ
|
Նապաստականմաններ
|
Ընտանիք
|
Նապաստակներ
|
|
Լատիներեն անվանում |
Leporidae Fischer, 1817
|
Ցեղեր |
|
|
Ճագարներ (լատին․՝ Oryctolagus cuniculus), նապաստականմանների կարգի կաթնասուն կենդանի։ Ընտանի ճագարի ցեղերի նախահայրը։ Մարմնի երկարությունը 35-45 սմ է, կենդանի միջին զանգվածը՝ 1,3-2,2 կգ։ Գույնը՝ գորշ մոխրագույն։ Բազմանում է տարին մի քանի անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 3-9 ձագ)։ Սնվում է հիմնականում խոտաբույսերով։ Հսկայական գաղութներով ապրում է բաց տարածություններում։ Որսի լավ կենդանի է (օգտագործվում են միսը և մորթին)։
Հայրենիքը Հարավ-արևմտյան Եվրոպան և Հյուսիս-արևմտյան Աֆրիկան է։ Ներմուծվել է և լայնորեն տարածվել Կենտրոնական Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում, ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններում և Հարավ-արևմտյան Ուկրաինայում։ Որոշ երկրներում (օրինակ՝ Ավստրալիայում) մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանն ու ֆաունային։