Ձերբակալություն
Արտաքին տեսք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ձերբակալություն, անձին կարճ ժամանակով (3 օրից ոչ ավելի) ազատությունից զրկելը՝ առանց դատախազի սանկցիայի։
Ձերբակալ��ւթյան կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձերբակալություն կատարում են հետաքննության մարմիններն ու քննիչը, որպեսզի մինչև խափանման միջոց ընտրելը անձը հնարավորություն չունենա թաքնվել, շարունակել հանցավոր գործունեությունը կամ խոչընդոտել իսկության հաստատմանը։
Ձերբակալության թույլատրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձերբակալություն թույլատրվում է ազատազրկում նախատեսող հանցագործության կատարման մեջ կասկածվող անձին՝ կասկածյալին, հետևյալ դեպքերում՝
- Եթե բռնվել է հանցագործություն կատարելիս կամ կատարելուց անմիջապես հետո։
- Հանցագործություն կատարելու մասին ականատեսը (այդ թվում տուժողը) որպես հանցագործություն կատարողի, մատնացույց է անում նրան։
- Նրա մարմնի, հագուստի վրա, նրա մոտ կամ բնակարանում հայտնաբերվել են հանցագործության հետքեր (ՀԽՍՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 111)։
Կասկածյալի ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասկածյալը կարող է ձերբակալվել նաև փախուստի դիմելիս, մշտական բնակավայր չունենալու և ինքնությունը անհայտ լինելու դեպքերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 701)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձերբակալություն» հոդվածին։ |
|