Հրաչ Չիլինգարյան
Հրաչ Չիլինգարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1962 (61 տարեկան) |
Մասնագիտություն | հայագետ, պատմաբան, աստվածաբան և սոցիոլոգ |
Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան և Զորյանի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | հայագիտություն |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի համալսարան և Լոնդոնի համալսարան |
Գիտական աստիճան | հասարակաբանութեան դոկտոր |
Հրաչ Կարապետի Չիլինգարյան (Չիլինկիրյան, Չիլինկիրեան) (դեկտեմբերի 16, 1962), ամերիկացի և անգլիացի հայագետ-գիտնական, սոցիոլոգ, հայոց եկեղեցու արդի և ժամանակակից պատմության և եկեղեցաբանության, Մերձավոր Արևելքի հայկական համայնքի ժամանակակից պատմության, հայ-թուրքական հարաբերությունների և Կովկասում միջէթնիկական խնդիրների մասնագետ։ Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս և գիտաշխատող։ Հասարակաբանական գիտությունների դոկտոր է, աստվածաբանության մագիստրոս և հանրային կառավարման (Public Administration) մագիստրոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչ Չիլինգիրյանը ծնվել է 1962 թվականին Բեյրութում։ 1984 թվականին ավարտել է Նյու Յորքի Կոնկորդիա քոլեջի արվեստների բաժնի (գրականության) բակալավրատուրան, 1987 թվականին՝ Նյու Յորքի Սուրբ Վլադիմիր աստվածաբանական ճեմարանի, 1991 թվականին՝ Նորթրիջի Կալիֆոռնիայի նահանգի համալսարանի պետական կառավարման մագիստրատուրաները, 2003 թվականին՝ Լոնդոնի Տնտեսագիտության և Քաղաքական Գիտությունների համալսարանի (London School of Economics and Political Science) սոցիոլոգիական գիտությունների դոկտոր։ 1990-1995 թվականներին հիմնադրել ու խմբագրել է «Ուինդոուս Քուորթելի» (անգլերեն) պարբերականը, 1991-1993 թվականներին եղել է Նյու Յորքում Ս. Ներսէս Աստուածաբանական ճեմարանի տեսուչ, 1995-1998 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտական հաստատություններում որպես Կովկասի և կասպիական տարածարջանի վերլուծաբան և խորհրդատու, 1998-2000 թվականներին` «Հայկական միջազգային պարբերականի» ավագ խմբագիր։ 2002-2012 թվականներին ղեկավարել է Քեմբրիջի համալսարանի եվրասիական գիտական հետազոտությունների ծրագիրը[1]։ 2012 թվականից Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դասախոս է, որտեղ դասախոսություններ է կարդում Հայաստանի և Մերձավոր Արևելքի հայկական համայնքների, ինչպես նաև հայկական եկեղեցու ժամանակակից պատմության և եկեղեցաբանության վերաբերյալ։ Գիտնականի հետաքրքրությունների հիմնական շրջանակը ներառում է՝ Մերձավոր Արևելքի և Հայաստանի ուսումնասիրություններ, ինքնության և ազգային մշակույթի հարցեր, հայրենիքի և սփյուռքի միջև հարաբերություններ, հայկական եկեղեցու այժմեական խնդիրներ, Մերձավոր Արևելքի և Եվրասիայի տարածքում միջէթնիկական հարաբերություններ[2]։ Բազմաթիվ ուսումնասիրությունների ու յօդուածների հեղինակ է։ 2019 թվականից աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքներում հանրային կարծիքը ուսումնասիրող «Հայկական սփիւռքի հարցախոյզ» գիտահետազոտական ծրագրի ղեկավարն է։
Ուսումնասիրությունների ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչ Չիլինգիրյանի գիտահետազոտական ուսումնասիրությունների ոլորտներն են[2]
- Ժամանակակից Մերձավոր Արևելքի փոքրամասնությունների և քրիստոնեական համայնքների սոցիոլոգիա,
- Հայկական սփյուռք,
- Հայ-թուրքական հարաբերություններ,
- Հայկական եկեղեցի և կրոնական ուսումնասիրություններ,
- Միջէթնիական ընդհարումներ Կովկասում
Հրատարակություններ
- Hratch Tchilingirian, “Armenian Communities in the Middle East: Losing the Past in the Future?” in Sotiris Roussos (ed.), From Pluralism to Extinction?: Perspectives and Challenges for Christians in the Middle East. London: Transnational Press, 2023: 13-44.
- Hratch Tchilingirian, “Reverse Engineering: A State-Created ‘Albanian Apostolic Church’” in Caucasian Albania. An International Handbook. Edited by Jost Gippert and Jasmine Dum-Tragut. Berlin, Boston: De Gruyter, 2023: 581-609.
- Hratch Tchilingirian (ed.), Armenian Diaspora Survey 2022. London: Armenian Institute, 2023.
- Hratch Tchilingirian (ed.), Armenian Diaspora Survey 2021. London: Armenian Institute, 2023.
- Hratch Tchilingirian (ed.), Armenian Diaspora Public Opinion. Armenian Diaspora Survey, 2019. London: Armenian Institute, 2020. (Հայերեն տարբերակ)
- Hratch Tchilingirian, The Struggle for Independence in the post-Soviet South Caucasus: Karabakh and Abkhazia. London: Sandringham House, 2003.
- Hratch Tchilingirian, The Armenian Church. A Brief Introduction. Western Diocese of the Armenian Church, Burbank, CA, 2008 (sixth printing).
- Hratch Tchilingirian, "The Armenian Apostolic Church" in Lucian Leustean (ed.) Eastern Christianity and Politics in the Twenty-First Century. Routledge, 2014.
- Հրաչ Չիլինգիրյան (2015) «Միջին Արեվելքի Հայկական ��ամայնքները Պարտադրված և Անորոշ Ապագայի Միջեվ», Վերլուծական տեղեկագիր, հ. 7 Երեվանի Պետական Համալսարան, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն, 2015, էջ 217-248։
- Hratch Tchilingirian, The ‘Other’ Citizens: Armenians in Turkey between Isolation and (Dis)Integration. London: Cambridge Partners, 2017.
- Hratch Tchingirian, Ermeni Kilisesi. Tarih, inanç, litürji, sakramentler ve hiyerarşiye kısa bir giriş. (Ingilizceden Çeviren: Lora Sarı). Istanbul: Aras, 2019.
- Hratch Tchilingirian, “Western Armenian in the 21st Century: Issues of ‘Thinking’ and ‘Creating’ in Armenian” in Western Armenian in the 21st Century: Challenges and New Approaches, edited by B. Der Matossian and B. Der Mugrdechian. The Press at California State University, Fresno, 2019: 1-28.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Field of Study: Exploring Armenian identity issues with Dr. Hratch Tchilingirian». armeniancouncil. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.[1](չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 «Hratch Tchilingirian». профиль на сайте Оксфордского университета. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.[2] Արխիվացված 2023-11-03 Wayback Machine
|