Jump to content

Հրանտ Թոխատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Արամի Թոխատյան
Ծնվել էհունվարի 10, 1958(1958-01-10) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, կատակերգու և հեռուստատեսային դերասան
ԱշխատավայրՇարմ Հոլդինգ, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Արմենիա Թի-Վի, Առաջին ալիք և Շանթ հեռուստաընկերություն
Ամուսին(ներ)Լուիզա Ներսիսյան և Իրինա Դանիելյան
Պարգևներ և մրցանակներ

Հրանտ Արամի Թոխատյան (հունվարի 10, 1958(1958-01-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, մշակութային գործիչ, 1995 թվականից «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ տնօրենն է։ Հայաստանի ժողովրդական արտիստ (2015)[1]:

Հրանտ Թոխատյանը ծնվել է Արամ և Եվգենյա Թոխատյանների ընտանիքում։ Հայրը մասնագիտությամբ 1-ին դասի ավտոմեխանիկ էր, ավտոռալլիստ, իսկ մայրը՝ անտառային տնտեսու��յան ինժեներ։ Նախկին ամուսնություններից Թոխատյանն ունի երկու որդի։ Ներկայիս կինը Երևանի կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է։ Նրանք ունեն մեկ դուստր։

1976-1981 թվականներին սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Ավարտելուց հետո որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Օշականում։

1976 թվականին հրավիրվել է Կամերային թատրոն, որտեղ և աշխատել է 15 տարի։ 1991 թվականին Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ համատեղ հիմնադրել է «ՇԱՐՄ» ընկերությունը, որի տնօրենն է առ այսօր։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին հրավիրվել է Երևանի Կամերային թատրոն, որտեղ և աշխատել է 15 տարի։ 1980-ականներին աշխատել է Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։ 1991 թվականին Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ համատեղ հիմնադրել է «ՇԱՐՄ» ընկերությունը, որի տնօրենն է առ այսօր։ 2013-2016 թվականներին ՀՀԿ խմբակցությունից եղել է Երևանի ավագանու անդամ։

Հրանտ Թոխատյանը ներկայումս ակտիվորեն հանդես է գալիս կինոյում և թատերական ներկայացումներում՝ համագործակցելով հայ, ռուս, ինչպես նաև օտարերկրացի ռեժիսորների, պրոդյուսերների, թատերական գործիչների և կինոընկերությունների հետ։ Թոխատյանը բուռն գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլև Ռուսաստանում։ Զուգահեռաբար դերասանը մասնակցում է նաև բարեգործական և հայրենանվեր նախագծերին, որոնց թվում են «Նվիրի'ր կյանք» բարեգործական հիմնադրամի լայնածավալ ակցիան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մարաթոնը, ինչպես նաև Հայկ Մարությանի և Վազգեն Ասատրյանի հետ միասին նախաձեռնած ճանապարհաշինական աշխատանքները Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք սահմանամերձ գյուղում և այլն։ Հրանտ Թոխատյանը ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական կյանքին, Երևանի շենք-շինությունների պահպանությանն ուղղված նախաձեռնության անդամ է։ Իսկ երեխաների նկատմամբ ունեցած սիրով պայմանավորված է Թոխատյանի առաջնահերթ նպատակը՝ Երևանում ստեղծել մանկական - ատրոն։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանք Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայկական ռադիո», հեռուստածրագիր, ՍՏՍ հեռուստաալիք (2002)
  • «Պապ-005», գեղարվեստական կինոնկար (2013)
  • «Վերջին Մոհիկյանը», հեռուստասերիալ, ՍՏՍ հեռուստաալիք (2013-2015 )
  • «Առանց սահմանների», գեղարվեստական կինոնկար (2015)
  • «Հրաշքների աշխարհ», գեղարվեստական կինոնկար (2016)
  • «Երկրաշարժ», գեղարվեստական կինոնկար (2016)
  • «Ամեն ինչ տղամարդկանց մասին» գեղարվեստական կինոնկար (2016)
  • «Հարձակում», հեռուստասերիալ, Ռուսական Առաջին հեռուստաալիք (2016)
  • «Ռեյդ», հեռուստասերիալ, Ռուսական Առաջին հեռուստաալիք (2017-2021 )
  • «Իվանովս-Իվանովս» հեռուստասերիալ, ՍՏՍ հեռուստաալիք (2017-2021 )
  • «Ինչպես ես դարձա ռուս», գեղարվեստական կինոնկար (2019)
  • «Ռոբո», գեղարվեստական կինոնկար (2019)
  • «Ցտեսություն, Ամերիկա», գեղարվեստական կինոնկար (2020)

Թատերական ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Գայլը և յոթ ուլիկները, կամ մեկ անգամ ևս այծերի մասին» (1977)
  • «Նազար, Նազար մինչև վերջ» (1977)[2]
  • «Կառավարական համերգ» (1977)
  • «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» (1978)
  • «Երևանյան օրերի խրոնիկա» (1980)
  • «Հերոսիմա» (1983)
  • «Համլետ» (1983)
  • «Հայք» (1989)
  • «Կաբարե» (1990)
  • «Խա - աբալադա» (1996)
  • «Mea Culpa - Իմ մեղքը» (2002)[3]
  • «Օպերա, օպերա» (2008)[4]
  • «Ժանգոտ բանալին» (2009)[5]
  • «Դոն Ժուան Ավիա» (2009)[6]
  • «Դոն Ժուանները Մարսելում» (2010)

Մասնակցությունը փառատոներին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միջազգային երիտասարդական փառատոն (1985)
  • Միջազգային - ատերական փառատոն (Նանտ, Ֆրանսիա) (1989)
  • 1985 - Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի դափնեկիր
  • 1989 - Le Theatre Դյու Մոնդ Միջազգային - ատերական փառատոնի 2-րդ մրցանակ
  • Արցախի Հանրապետության նախագահի պատվոգիր
  • Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պատվոգիր
  • 2002 - Եգիպտոսի մանկական զվարճալի ֆիլմերի փառատոնի պատվավոր դիպլոմ
  • 2006 - Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում[7]
  • 2008 - Հայաստանի պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • 2009 - «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
  • 2010 - Հայաստանի պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • 2015 - Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում
  • 2015 - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից շնորհված Երախտագիտության մեդալ “Հայաստան” համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար
  • 2016 - “Կարմիր Բերետներ 5165” ռազմահայրենասիրական համահայկական կազմակերպության կողմից շնորհված պատվոգիր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ա. ԹՈԽԱՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացման մասին «168 Ժամ» շաբաթաթերթում
  3. «Mea Culpa - Իմ մեղքը»(չաշխատող հղում)
  4. «Օպերա, օպերա» ներկայացման մասին «Առավոտ» օրաթերթում(չաշխատող հղում)
  5. ««Ժանգոտ բանալին» ներկայացման մասին «Թերթ.am» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  6. «Դոն Ժուան Ավիա». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  7. «Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Թոխատյան» հոդվածին։