Հովհաննես Ը Մովսիսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Ը Մովսիսյան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Հովհաննես Ը Մովսիսյան |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Տիտղոս | Երուսաղեմի հայոց պատրիարք |
Կառավարման սկիզբ | 1850 |
Կառավարման ավարտ | 1860 |
Նախորդող | Կիրակոս Մնացականյան |
Հաջորդող | Եսայի Դ Կարապետյան |
Հովհաննես Ը Մովսիսյան (նաև՝ Հովհաննես Ը Զմյուռնիացի, 18-րդ դար, Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն - 1860), հայ հոգևորական, Երուսաղեմի հայոց պատրիարք (1850-1860)[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Զմյուռնիայում։ 1850 թվականին ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք և հաջորդել Կիրակոս Մնացականյանին։ Կառուցել է պատրիարքարանի շենքը և ճեմարանը։ Գնել է նաև բազմաթիվ կալվածքներ, որոնց շնորհիվ ապահովվել է Երուսաղեմի միաբանության նյութական միջոցները[1][2]։ Կալվածքների շարքում է նաև Բեյրութի կենտրոնական հողատարածք, որում հետագայում պետք է կառուցվեր սուրբ Նշան եկեղեցին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 704.
- ↑ 2,0 2,1 «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ․Պոլիս, 1932, հատոր Գ, 2689, 2701-2705․