Հովհաննես Աստվածատուր
Հովհաննես Աստվածատուր լատին․՝ Johannes Diodato | |
---|---|
Ծնվել է | 1640 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1725 |
Մահվան վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | ռեստորատոր |
Հովհաննես Աստվածատուր, ավելի հայտնի է որպես Յոհանես Դիոդատո (գերմ.՝ Johannes Theodat, 1640, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1725, Վիեննա, Հաբսբուրգի միապետություն), պոլսահայ առևտրական, որը հիմնել է Եվրոպայի և Վիեննայի առաջին սրճարանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Աստվածատուրը ծնվել է 1640 թվականին Կոստանդնուպոլսում։
1683 թվականին Վիեննան բոլոր կողմերից պաշարված էր օսմանական բանակի կողմից։ Եվ այդ ծանր պայմաններում առանձնացել էր մի հայ առևտրական՝ Հովհաննես Աստվածատուրը, ով լինելով նաև թարգմանիչ և հետախույզ մեծ դեր կատարել այդ ժամանակ, ինչը թույլ է տվել դաշնակիցներին հասնել Վիեննա և 1683 թվականի սեպտեմբերի 12-ին համաքրիստոնեական միացյալ ուժերը հակահարձակվել են թուրքերի վրա և ջախջախիչ պարտություն հասցրել նրանց։ Ի նշան երախտագիտության 1685 թվականին կայսր Լեոպոլդ Ա Հաբսբուրգը Հովհաննես Աստվածատուրին է շնորհել 20 տարվա ընթացքում սրճի վաճառման մենաշնորհի արտոնությունը։ Օգտվելով դրանից, Աստվածատուրը հիմնում է Վիեննայի առաջին սրաճարանը, որտեղ սկսեցին մատուցել հայտնի վիեննյան սուրճը։ Սրճարանը բացվել է Աստվածատուրի տան մեջ, որը այժմ գտնվում է Rotenturmstrasse, 14 հասցեով[1][2]։
Հովհաննես Աստվածատուրը մահացել է Վիեննայում 1725 թվականին[3]։
2004 թվականին Վիեննայի Վիդեն շրջանի այգիներից մեկը անվանակոչվել է Աստվածատուրի պատվին՝ Johannes-Diodato-Park[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Diodato, Johannes. In։ Felix Czeike։ Historisches Lexikon Wien. Band 2։ De - Gy. Kremayr & Scheriau, Wien 1993, ISBN 3-218-00544-2, S. 19. (գերմ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ-ավստրիական բարեկամական կապերի պատմությունը(չաշխատող հղում) (ռուս.)
- ↑ Karl Teply: Die Einführung des Kaffees in Wien. Georg Franz Koltschitzky. Johannes Diodato. Isaak de Luca (= Forschungen und Beiträge zur Wiener Stadtgeschichte. 6). Verein für Geschichte der Stadt Wien, Wien 1980, S. 104. Zitiert in: Anna Maria Seibel: Die Bedeutung der Griechen für das wirtschaftliche und kulturelle Leben in Wien. Am Beispiel der Familie Zepharovich. s. n., Wien 2008, S. 94, , (Wien, Universität, Diplomarbeit, 2008).
- ↑ Helmut Kretschmer: Kapuziner, Einspänner, Schalerl Gold. Zur Geschichte der Wiener Kaffeehäuser (= Wiener Geschichtsblätter. Beiheft. 3, 2006 = Veröffentlichungen des Wiener Stadt- und Landesarchivs. Reihe B: Ausstellungskataloge. 73). Verein für Geschichte der Stadt Wien, Wien 2006, ISBN 3-902069-98-8, S. 6.
- ↑ Wien mit Leib und Seele - Johannes Diodato (Version aus dem Internet Archive, da Original nicht mehr verfügbar)