Հողի կլանունակություն
Հողի կլանունակություն, հողի հատկություն, որով հողը կլանում և պահում է իր մեջ պինդ գազի հետ շփվող տարբեր նյութերը (լուծվող աղեր, կոլոիդներ)։ Հողի կլանունակության ձևերն են
- մեխանիկական՝ հողի ծակոտիններով բարձրադիսպերս մասնիկների կլանում։
- Ֆիզիկական՝ մակերևութային էներգիայի ազդեցությամբ էլեկտրոլիտների կլանում։
- Ֆիզիկաքիմիական կամ փոխանակային պինդ գազի և լուծույթի միջև կատիոնների փոխանակում։
- Քիմիական՝ լուծվող աղերի անիոնները հողի լուծույթի կատիոնների հետ առաջացնում են չլուծվող և թույլ լուծվող աղեր, որոնք նստվածքի ձևով պահվում են հողի պինդ ֆազում։
- Կենսաբանական՝ հողի մանրէների ու բույսերի արմատների կողմից տարբեր նյութերի (հատկապես՝ հանքային սննդանյութերի) կլանում։
Հողի կլանած բոլոր փոխանակային կատիոնների քանակը կազմում է հողի կլանման ծավալը, որի մեծությունը կարող է փոխվել՝ կախված հողում կլանող համալիրի պարունակությունից (հատկապես՝ հողի կոլոիդներից), հողի լուծույթի ռեակցիայից, կատիոնների բնույթից և այլն։ Հողի կլանունակությունը կարևոր դեր է խաղում հողային պրոցեսների և բույսերի սննդառության գործում։ Հողի կլանունակությունը հողի պարարտացման և քիմիական բարելավման կիրառման տեսական հիմքն է։ Հողի կլանունականության ժամանակակից տեսության հիմնադիրը խորհրդային գիտնական Գեդրոյցն է։
Հայաստանում հողի կլանունակությունը տատանվում է լայն սահմաններում։ Ամենաբարձր հողի կլանունակությունը ունեն սևահողերը և մարգագետնատափաստանային սևահողանման հողերը, իսկ ամենացածրը՝ լեռնամարգագետնային կիսաանապատային գորշ հողերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 533)։ |