Հողեր
Գյուղ | ||
---|---|---|
Հողեր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | Ելիզավետպոլի նահանգ, Ֆիզուլիի շրջան և ԼՂԻՄ | |
Այլ անվանումներ | Գոգա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 4 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Հողեր, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի անվանումը ստուգաբանվում է երկու տարբերակով․ առաջինը ՝ «բերրի հող ունենալ», իսկ երկրորդ տարբերակով գյուղը ունեցել է Ողեր անվանումը, որը վկայում է նաև Մակար Բարխուդարյանցը, ինչը նշանակում է օղակի մեջ առնված բնակավայր։ Հետագայում Ողեր անվանումը տեղացիների բարբառով դարձել է Հողեր։ Արցախյան ազատամարտից հետո գյուղը չի բնակեցվել։ Նախկինում անվանվել է Գոգա, նաև Ողեր, իսկ 1998 թվականին վերանվանվել է Հողեր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ղարաբաղի Լեռնաշղթայի արևելյան Իշխանասարի լեռնաճյուղերի հյուսիսային կողմում, ձորի ձախ լանջերի հարթավայրային մասում , Իշխանագետի միջին հոսանքի աջ գետահովտում, Գոգա վտակի վրա, Ջրակուս գյուղից 1-2 կմ հեռու, Հադրութ քաղաքից 25 կմ դեպի հյուսիս։
Գտնվում է ծովի մակերևույթից 700մ բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան ազատամարտի տարիներին գյուղի բնակչությունը լքել է իր պապենական բնակավայրը և բնակություն է հաստատել հարևան Ծաղկավանք գյուղում։ Գյուղը 1923-1936 թվականներին եղել է Դիզակի, ապա Հադրութի շրջանի մեջ։ 1936 թվականին անջատվել է Հադրութի շրջանից և կցվել է Ադրբեջանի Կարյագինոյի (Ֆիզուլու) շրջանին։
Գյուղը Արցախյան ազատամարտին
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հայ բնակիչները 1988-1989 թվականներին կազմավորել են ինքնապաշտպանական ջոկատ, որն առանձին, իսկ 1992 թվականին Հադրութի Առաջին պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հադրութի, Մարտունու և ԼՂՀ այլ րջանների բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[2]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել է և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հողեր գյուղում բնակչության թիվը 19-րդ դարի վերջի տվյալներով կազմել է 130 հայ բնակիչ, 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 4 մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով բնակչություն չկար։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 1 | - | - |
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են ՝ սբ․Աստվածածին եկեղեցին (վերակառուցվել է 1880 թվականին) , 15-18-րդ դարերի գյուղատեղի մնացորդները, 19-րդ դարի գերեզմանոցը։ Գերեզմանոցին մոտ ձորակում պահպանվել է հայ քարագործների կառուցած աղբյուրը[7]։։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1960 թվականը Հողեր գյուղում գործել է միջնակարգ դպրոց, որտեղ սովորել են նաև հարևան Ծակուռի, Ջրակուս, Քյուրաթաղ (Դուդուկչի.), Ուխտաձոր (Էդիլլու), Ակնաղբյուր, Ծաղկավանք գյուղերի 4-րդ և 7-րդ դասարանի աշակերտները։ 1960 թվականին միջնակարգ դպրոցը դարձել է ութամյա, 1970 թվականին՝ տարրական, 1974 թվականին դպրոցը փակվել է։ 1974-1988 թվականներին Հողեր գյուղի երեխաները սովորել են Ջրակուս գյուղում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության Շրջանները, Քաղաքները, Գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջ 209.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 433, Հողեր
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- World Gazetteer(չաշխատող հղում) - World-Gazetteer.com(անգլ.)
- Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)
|