Հնագիտության և պատմության կանտոնային թանգարան
Հնագիտության և պատմության կանտոնային թանգարան | |
---|---|
Տեսակ | հնագիտական թանգարան, հիշողությանն առնչվող հաստատություն և հավաքածու |
Երկիր | Շվեյցարիա[1] |
Տեղագրություն | Լոզան[1] |
Մասն է | Լոզանի մշակութային արժեքների ցանկ |
Հասցե | Place de la Riponne 6[1]1005[1] |
Կայք | mcah.ch |
Հնագիտության և պատմության կանտոնային թանգարան (ֆր.՝ Le Musée cantonal d'archéologie et d'histoire de Lausanne), թանգարան Շվեյցարիայի Լոզան քաղաքում՝ նվիրված Վո կանտոնի հնագիտությանն ու պատմությանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1852 թվականին, 1906 թվականին տեղափոխվել է Ռումինական պալատ վերջինիս ավարտից հետո։ Մի քանի վերանորոգումների արդյունքում թանգարանը 1987 թվականից ամբողջությամբ վերակառուցել է իր մշտական ցուցասրահները, որոնք աստիճանաբար բացվել են 1997-2000 թվականներին[2]։ Մշտական ցուցահանդեսները բաժանված են «Ֆրեդերիկ Տրոյոն» սրահի միջև, որը նվիրված է նախնադարյան պատմությանը և «Ալբեր Նիֆ» սրահի միջև, որի ցուցանմուշները վերաբերում են Վո կանտոնի պատմությանը երկաթե դարից մինչև ժամանակակից դարաշրջան։
Թանգարանը նաև պարբերաբար կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություններ, որոնք ներկայացնում են հատուկ հավաքածուներ, համեմատաբար քիչ են հայտնի կամ մշտական ցուցադրության չեն ենթարկվում, ինչպես նաև վերջին հայտնագործությունները։ Թանգարանի մուտքն անվճար է։
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտության և պատմության կանտոնային թանգարանն իր հավաքածուներում ունի ավելի քան 100,000 ցուցանմուշ։ Այդ ցուցանմուշներն ընդգրկում են պատմական բոլոր ժամանակաշրջանները՝ սկսած Ժնևի լճի մոտ գտնվող մարդկանց հնագույն կեցավայրերից, Նյոշատել և Մուրտեն լճերից մինչև միջնադար։
Թանգարանն առաջարկում է մի շարք ուսումնական միջոցառումներ դպրոցականների համար, այդ թվում՝ ժայռապատկերներ պատրաստելը, ձեռքով հաց թխելը կամ քարը փայլեցնելը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բրոնզե թուր՝ դեկորատիվ փամփուշտով[3]
-
Բրոնզե սուրը զանգվածային բռնակով
-
Բրոնզեդարյան դաշույն[3](ցուցանմուշի պատճենը Նյոշատելի Լատենիումի թանգարանից)
-
Բրոնզի դարի դաշույններ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Claire Brizon, Pierre Crotti, «Musée cantonal d'archéologie et d'histoire», dans «Collections cantonales. Héritage en devenir» (Collections cantonales vaudoises) PatrimoineS n° 3, 2018, pp. 68–81.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
- ↑ «Musée cantonal d´archéologie et d´histoire». fusions.ch. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ 3,0 3,1 Слюсар, В.И. (2011). «Антенна: история радиотехнического термина» (PDF). Первая миля. Last mile (Приложение к журналу "Электроника: наука, технология, бизнес"). – 2011. - № 6. էջեր С. 52 – 64. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-07-17-ին. Վերցված է 2019-08-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնագիտության և պատմության կանտոնային թանգարան» հոդվածին։ |