Jump to content

Հմայակ Ջանփոլադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանփոլադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հմայակ Ջանփոլադյան
Ծնվել է1886
ԾննդավայրՎայոց Ձորի մարզ, Հայաստան
Մահացել է1905
Մահվան վայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունֆիդայի
ԿուսակցությունՀՅԴ

Հմայակ Ջանփոլադյան (1886, Վայոց Ձորի մարզ, Հայաստան - 1905, Բաքու, Ռուսական կայսրություն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՅԴ կուսակցության անդամ։ 1903-1904 թվականներին մասնակցել է Արևելյան Հայաստան զենք փոխադրելու գործին։ 1904 թվականի օգոստոսին ահաբեկել է Օլթիի սահմանագծի կազակական վաշտի պետին, որը, թուրքերի հետ համագործակցած, սահմանի վրա մայիսին սպանել էր Թումանի խմբի անդամներին։ 1904 թվականի աշնանը Թիֆլիսում կազմակերպել է հայ հեղափոխականներին հետապնդոդ պրիստավի ահաբեկումը։ 1905 թվականի փետրվարին Բաքվում հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կռվել է՝ պաշտպանելով հայ բնակչությանը։ Զոհվել է Բաքվում՝ հայատյաց նահանգապետ Նակաշիձեի դեմ կազմակերպած մահափորձի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։