Հերակլիտոս
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 535 Եփեսոս, Հին Հունաստան |
---|---|
Մահացել է | մոտ Մ.թ.ա. 470-ականներ Եփեսոս, Հին Հունաստան բնական մահով |
Բնակության վայր(եր) | Եփեսոս |
Քաղաքացիություն | Եփեսոս |
Ուղղություն | նախասոկրատյան փիլիսոփայություն, Դասական փիլիսոփայություն, Արևմտյան փիլիսոփայություն և Ionian School? |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող և ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[1] |
Ազդվել է | Hippasus? և Քսենոփանես |
Աշակերտներ | Էմպեդոկլես[2] |
Ներշնչվել է
| |
Heraclitus Վիքիպահեստում |
Հերակլիտոս[3] (հին հունարեն՝ Ἡράκλειτος ὁ Ἐφέσιος, մոտ մ. թ. ա. 535, Եփեսոս, Հին Հունաստան - մոտ Մ.թ.ա. 470-ականներ, Եփեսոս, Հին Հունաստան, մ.թ.ա. 544-484), անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա։
Հերակլիտոս Եփեսացին ծնվել է Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։
Իրեն նախորդող փիլիսոփաներից տարբերվում է նրանով, որ աշխարհասկզբի իր տեսության կառուցման մեջ շեշտում է դիալեկտիկական հակադրությունը և շարժումը համարում երևույթների ներբնակ ուժը։ Բնության մեջ իշխում է շարժումը, չկա հանգիստ վիճակ, առերևույթ հանգիստը նույնպես շարժում է, ամեն բան ենթակա է փոփոխման, անփոփոխ ոչինչ չկա։ Տիեզերական ոչ մի երևույթ չի կարելի պատկերացնել անշարժության մեջ, որովհետև շարժման ենթակա են բոլոր առարկաները, բոլոր երևույթները առանց բացառության։ «Ամեն բան շարժվում է և ոչինչ հանգիստ չէ»,- ասում է Հերակլիտոսը։ Միևնույն գետը չի կարելի մտնել երկու անգամ։
Հերակլիտոսի այս ուսմունքի մեջ շարժումը պայմանավորված է հակադրությամբ, հակադրությունը կազմում է նրա՝ այդ շարժման ներբնակ ուժը։ Ողջ տիեզերքի մեջ գոյություն ունի հակադրությունների մշտնջենական փոխանակություն։ Հակադրություններից առաջանում է կատարյալ ներդաշնակություն, համաշխարհային ներդաշնակությունը լարվածության և մերձեցման համակեցությունն է։
Կրակի մահը օդի ծնունդն է, օդի մահը՝ ջրի ծնունդը։ Հողի մահից ծնվում է ջուրը, ջրի մահից ծնվում է օդը, օդի մահից՝ կրակը և ընդհակառակը։ Ամեն բան փոխանակություն է[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ CONOR.Sl
- ↑ Любкер Ф. Empedocles (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 468.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 58. ISBN 99941-56-03-9.
- ↑ Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ 163-164.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերակլիտոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 376)։ |