Հետերոքրոմիա
Հետերոքրոմիա | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
ՀՄԴ-9 | 364.53 |
ՀՄԴ-10 | H21.24 |
Heterochromia Վիքիպահեստում |
Հետերոքրոմիա, աջ կամ ձախ աչքի ծիածանաթաղանթի տարբեր գույներ, կամ անհավասար գույնի բաշխում աչքերից մեկի ծիածանաթաղանթի մասում[1][2][3]։ Հետերոքրամիա ունեցողը բնորոշելու համար, հայերեն այլաչյա ածականն են օգտագործում, իսկ նրա աչքերը այլագույն են համարվում։
Առաջացման պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետերոքրոմիան հիմնականում դասակարգվում է որպես գենետիկ կամ ձեռքբերովի։ Դա մելանինի (գունանյութ) ավելցուկի կամ բացակայության արդյունք է։ Նաև այն անդրադառնում է մաշկի և մազածածկույթի տարբեր գույներ ստանալու վրա։ Աչքի գույնը հիմնականում որոշվում է մելանինի համակենտրոնացմամբ և բաշխմամբ։ Նորածինների աչքի գույնը հաճախ ավելի պայծառ է լինում, քան սովորականում, սակայն տարիքի հետ այն խամրում է։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերակում են ամբողջական կամ մասնակի հետերոքրոմիա։ Ամբողջականի դեպքում աչքերից մեկի գույնը ամբողջությամբ տարբերվում է մյուսից։ Մասնակի հետերոքրոմիայի դեպքում ծիածանաթաղանթի մի մասի գույնն է տարբերվում մնացած մասից։
Հետերոքրոմիան կենդանիների մոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետերոքրոմիան կենդանիների մոտ ավելի տարածված է։ Այն սովորաբար հանգեցնում է աչքերից մեկի կապույտ գույնին։ Աչքերի տարբեր գույնը հիմնականում հանդիպում է սպիտակամորթ կատուների շրջանում, կամ այն կատուների մոտ, որոնցում գերակշռում է սպիտակ գույնը։ Հիմնականում այդ ցեղատեսակին են պատկանում վանա կատուները և թուրքական անգորա ցեղատեսակին պատկանողները։ Ըստ լեգենդի՝ Մուհամեդի սիրելի կատուն՝ Մուիզզան, նույնպես ունեցել է աչքերի տարբեր գույներ։ Շների հետերոքրոմիան հիմնականում տարածված է սիբիրյան խասկի ցեղատեսակի մոտ։ Ամբողջական հետերոքրոմիա ունեցող ձիերը սովորաբար ունենում են մեկը՝ շագանակագույն, իսկ մյուսը՝ սպիտակ, կապույտ կամ մոխրագույն աչքեր։
-
Մասնակի հետերոքրոմիա. կապույտ ծիածանաձև երանգավորում շագանակագույն բաժնով
-
Ամբողջական հետերոքրոմիա շան մոտ. կապույտ և շագանակագույն աչքեր.
-
Ամբողջական հետերոքրոմիա կատվի մոտ
-
Կենտրոնական հետերոքրոմիա
-
Էլիս Իվ. ամբողջական հետերոքրոմիա
-
Քեյթ Բոսուորտ. բնածին մասնակի հետերոքրոմիա