Jump to content

Հենրի Գյունտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Գյունտեր
անգլ.՝ Henry Gunther
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1895(1895-06-06)
ԾննդավայրԲալթիմոր
Մահացել էնոյեմբերի 11, 1918(1918-11-11) (23 տարեկան)
Մահվան վայրChaumont-devant-Damvillers
ԳերեզմանMost Holy Redeemer Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունռազմական գործիչ և զինվոր
Պարգևներ և
մրցանակներ
Խաչ «նշանակալի ավանդի համար»
 Henry Nicholas Gunther Վիքիպահեստում

Հենրի Նիկոլաս Ջոն Գյունտեր (անգլ.՝ Henry Nicholas John Gunther), (հունիսի 6, 1895(1895-06-06), Բալթիմոր - նոյեմբերի 11, 1918(1918-11-11), Chaumont-devant-Damvillers), ամերիկացի զինվոր, Առաջին համաշխարհային պատերազմում մահացած վերջին զինվորը[1][2][3]։ Նա մահացել է 1918 թվականի նոյեմբերի 11-ին (10:59)՝ Կոմպիենի զինադադարի` ուժի մեջ մտնելուց մեկ րոպե առաջ[2][4][5]։

Հենրի Գյունտերը ծնվել է արևելյան Բալթիմորում 1895 թվականի հունիսի 6-ին ամերիկա-գերմանական ընտանիքում[2][2][3][5][6],: Ծնողները՝ Ջորջ Գյունտերը և Լինա Ռոտը, Գերմանիայից արտագաղթածների երեխաներ էին[3][7]։ Հենրին մանկությունն անց է կացրել Հայլենդթաունում, որտեղ շատ էին Գերմանիայից արտագաղթածները։ Հենրին եղել է հաշվապահ Բալթիմորի ազգային բանկում, իսկ 1915 թվականին մտել է քրիստոնեական «Կոլումբոսի ասպետներ» շարժման մեջ[2][6][7][8],:

Ծառայություն բանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտագաղթած լինելով Գերմանիայից՝ Գյունտերը առանձնապես չէր ձգտում պայքարել պատմական հայրենիքի դեմ։ 1917 թվականի ապրիլին ԱՄՆ-ը պաշտոնապես մտավ պատերազմի մեջ, բայց Հենրին զորակոչվել է 1917 թվականի սեպտեմբերին միայն։ Ծառայել է 313-րդ հետևակային գնդում, որ հայտնի էր «Բալթիմորի գունդ» անունով։ Ստանալով սերժանտի կոչում՝ Գյունտերը պատասխանատու էր գնդում զինվորական համազգեստի համար։ 1918 թվականի հուլիսին ամերիկացիները ամերիկյան հետախուզական գնդերի կազմում (American Expeditionary Forces) մտան Ֆրանսիա։ Նամակներից մեկում Հենրին բողոքում էր ռազմաճակատի անտանելի վատ պայմաններից և խորհուրդ էր տալիս ուրիշներին հնարավորության դեպքում ամեն ինչ անել, որ չզորակոչվեն բանակ։ Նամակը ստուգվում է գրաքննության կողմից, ինչի արդյունքում սերժանտ Գյունտերը դառնում է շարքային։

1918 թվականի սեպտեմբերի 12-ին Գյունտերը հայտնվում է արևմտյան ճակատում և մասնակցում Մյոզ-Արգոնի հարձակմանը։ Նոյեմբերի 11-ի առավոտյան ռազմական գործողություններն ընդհատվում են։ Տեղական ժամանակով առավոտյան 5-ին ստորագրվում է Գերմանիայի հետ հաշտեցման Կոմպիենի զինադադարը, որն ուժի մեջ է մտնում 6 ժամից՝ ժամը 11:00-ին։ Այդ ընթացքում Գյունտերի ջոկատը մոտենում է Շոմոն-դևան-Դամվիլյե գյուղի գերմանական հսկիչ կետին, որտեղ հրանոթային երկու հաշվարկ կար։ Գյունտերը, անտեսելով սերժանտ Էռնեստ Պաուելի հրամանը, մանևրելով հարձակվում է։ Գերմանացիները, իմանալով կայացված հաշտության մասին, փորձում են կանգնեցնել նրան։ Բայց կանգնելու հրամանին Գյունտերը մեկ-երկու կրակոց է արձակում։ Երբ Հենրին շատ է մոտենում հրանոթներին, կրակահերթ են արձակում, որից էլ մահանում է։ Գրող Ջեյմս Քեյնը, որը տեղական «Բալթիմորի արև» («The Baltimore Sun») թերթում էր աշխատում, հարցազրույց է ունեցել Հենրիի ընկերների հետ, որոնք նշել են.

Գյունտերը մտահոգված էր պաշտոնի իջեցմամբ և վճռական էր տրամադրված սպաների և ծառայակիցների աչքին նորից բարձրանալու համար։

Ամերիկյան հետախուզական գնդերի հրամանատար գեներալ Ջոն Պերշինգը հաջորդ օրը նշեց, որ Գյունտերը ամերիկյան վերջին զինվորն էր, ով մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմական գործողություններում։ Հետմահու Գյունտերը ստանում է սերժանտի կոչում և պարգևատրվում Մարտական ծառայությունների շքանշանով։ Տարիներ անց Արևելյան Բալթիմորի № 1858 պահակակետը ստանում է Հենրի Գյունտերի անունը (ներկայումս այն չի գործում)։

Գյունտերի մնացորդները ԱՄՆ են տեղափոխվում 1923 թվականին և հուղարկավորում Բալթիմորի գերեզմանոցում։

Հետաքրքիր փաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննությունը ցույց է տվել, որ Կոմպիենի անտառի երկաթուղային վագոնում բանակցություններ վարելու ժամանակ Ֆրանսիայի մարշալ Ֆերդինանդ Ֆոշը հրաժարվել է գերմանական կողմի առաջարկն ընդունելուց, այն է՝ դադարեցնել կրակը անիմաստ զոհերից խուսափելու համար։ Դրա տխուր հետևանքն այն է եղել, որ հաշտության համաձայնագիրը ստորագրելուց հետո մինչ նրա ուժի մեջ մտնելը՝ նոյեմբերի 11-ը (ժամը 11:00), սպանվածների և վիրավորվածների թիվը կազմել է 11.000:

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյունտերի տապանաքարը, նոյեմբերի 11, 2010
  • Վետերանների օրը՝ նոյեմբերի 11-ին, Շոմոն-դևան-Դամվիլյեում՝ Գյունտերի սպանվելու տեղում, կանգնեցվել է հուշարձան (2008), իսկ երկու տարի անց Բալթիմորում տեղադրվել է տապանաքար, որի բացումը Մերիլենդի գերմանական համայնքի առաջարկով կատարվել է 10:59-ին։
  • Ռոջեր Ֆեյնդտը Գյունտերի մասին գիրք է գրել՝ «10:59» անգլ.՝ 10h59 վերնագրով։ Գրքի հիման վրա 2013 թվականին սկսել են նկարահանել ֆիլմ՝ 12 միլիոն եվրո բյուջեով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hayes-Fisher, John (2008 թ․ հոկտեմբերի 29). «The last soldiers to die in World War I». BBC News. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Meyer, Eugene (2008 թ․ նոյեմբերի 1). «The Unknown Soldier». Maryland Life. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 Rodricks, Dan (2008 թ․ նոյեմբերի 11). «The sad, senseless end of Henry Gunther». Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. Persico, Joseph E. (2004). Eleventh Month, Eleventh Day, Eleventh Hour: Armistice Day, 1918: World War I and Its Violent Climax. New York: Random House. էջ 351. ISBN 0-375-50825-2.
  5. 5,0 5,1 Edwards, Robert (2006 թ․ հոկտեմբերի 15). «Henry Nicholas Gunther (1895 - 1918)». Find A Grave. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 «Dedication of the Memorial to Brother Knight Henry N. Gunther» (PDF). Maryland State Council of the Knights of Columbus. 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. 7,0 7,1 Persico, p. 134.
  8. Bauernschub, John P. (2008). The Knights of Columbus: Fifty Years of Columbianism in Maryland. Wildside Press. էջ 209. ISBN 9781434474278.