Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելոտներ (հունարեն՝ είλώται), Հին Սպարտայում դորիացիների նվաճած երկրագործ բնակչությունը։ Հելոտները համարվել են պետության սեփականությունը, ամրացվել սպարտացիներին (նվաճող դորիացիներին) պատկանող հողերին և նրանց վճարել բերքի կեսը։ Ի տարբերություն ստրուկների, ունեցել են տնտեսություն և արտադրության միջոցներ։ Հելոտների թիվը մի քանի անգամ գերազանցել է սպարտացիների թվին։ Հելոտները բազմիցս ապստամբել են շահագործողների դեմ (ամենախոշորը, այսպես կոչված, Մեսսենական 3-րդ պատերազմն էր մ.թ.ա. 464—458 կամ 455-ին)։ Հելոտների շարժումները կանխելու նպատակով սպարտացիները պարբերաբար պատժիչ արշավանքներ են կատարել նրանց դեմ (կրիպտեա՝ գաղտնի շուրջկալ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 340)։
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|