Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը (այլ կիրառումներ)
«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» (անգլ.՝ Harry Potter and the Philosopher's Stone կամ Harry Potter and the Sorcerer's Stone (ԱՄՆում և Հնդկաստանում)[7][8][9]), ռեժիսոր Քրիստոֆեր Կոլամբուսի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Վաթսոնը, Ռիչարդ Հարրիսը, Ալան Ռիկմանը, Մեգի Սմիթը, Ռոբբի Կոլտրեյնը, Թոմ Ֆելթոնը, Մեթյու Լյուիսը, Յեն Հարտը։ Ֆիլմը նկարահանվել է անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի համանուն վեպի հիման վրա։
Ֆիլմը պատմում է մի լոնդոնցի հասարակ երեխայի՝ Հարրի Փոթերի մասին, որն իր 11-ամյակի օրն իմանում է, որ ինքը երկու հզոր հրաշագործների որբացած որդին է։ Նա էլ է օժտված մոգական ուժերով, և նրան հրավիրում են Հոգվարթս՝ հրաշագործության և մոգության ինստիտուտ, որտեղ Հարրին ընկնում է անհավանական արկածների շրջապտույտի մեջ։ Նա սովորում է մոգական սպորտի տեսակ հանդիսացող քվիդիչը, խաղում է ուշագրավ շախմատ կենդանի քարերի հետ և հանդիպում է Խավարի Հրաշագործին, որը ցանկանում էր վերացնել Հարրիին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորածին Հարրի Փոթերի ծնողներին սպանում է խավարի տիրակալ Վոլան դե Մորտը և անհետանում՝ ցանկանալով սպանել նաև Հարրիին։ Երեկոյան Հոգվարթս հրաշագործության դպրոցի տնօրեն Ալբուս Դամբլդորը և նրա օգնական Միներվա ՄաքԳոնագալը թողնում են Հարրիին նրա միակ հարազատների Վերնոն և Փեթունիա Դուրսլների մոտ։ Անցնում է տասը տարի։ Հարրիի հետ տարօրինակություններ են սկսում տեղի ունենալ։ Տասնմեկամյակի տարեդարձի ժամանակ նա ստանում է մի նամակ, որը խլում է նրա ձեռքից քեռին։ Գիշերը նրան այցի է գալիս Հագրիդը և ասում, որ Հարրին կախարդ է և պետք է սովորի Հոգվարթսի դպրոցում։ Նրանք միասին գնում են այն ամենն, ինչ պետք է դպրոցի համար։
Սեպտեմբերի մեկին Հարրին գնացքով ուղևորվում է Հոգվարթս։ Ճանապարհին նա ծանոթանում է Ռոն Ուիզլիի և Հերմայոնի Գրեյնջերի հետ, որոնք հետագայում դառնում են նրա լավագույն ընկերները։ Կախարդական գլխարկը նրանց ուղարկում է Գրիֆինդոր։ Հարրին ծանոթանում է քվիդիչ խաղի հետ և սկսում խաղալ թիմում։
Մի օր երեխաները դղյակում պատահաբար գտնում են մի մեծ երեքգլխանի շան, որը պահպանում էր ստորգետնյա ինչ-որ սենյակ։ Նրանք պարզում են, որ շունը պահպանում է փիլիսոփայական քարը։ Հարրին գտնում է նաև մի կախարդական հայելի, որտեղ մարդը տեսնում է այն, ինչ ամենաշատն է ցանկանում։
Հարրին հասկանում է, որ պրոֆեսոր Սնեյփը ցանկանում է տիրանալ քարին։ Նա, Ռոնը և Հերմայոնին անցնում են երեքգլխանի շան, օձանման խոտերի, թռչող բանալիների, կենդանի շախմատի միջով, որպեսզի փրկեն քարը։ Ռոնը և Հերմայոնին մնում են շախմատի սենյակում, իսկ Հարրին գնում է առաջ։ Քարի սենյակում պարզ է դառնում, որ Սնեյփն իրականում փորձել է փրկել Հարրիին, իսկ Վոլան դե Մորտի իրական ծառան պրոֆեսոր Քվիրելն է։ Վոլան դե Մորտի դեմքը փորձում է խաբել Հարրիին և սպանել նրան, սակայն դա նրան չի հաջողվում։ Քարը հայտնվում է Հարրիի մոտ, որին դիպչելով՝ Հարրիի ձեռքերը դառնում են գերբնական և Վոլան դե Մորտին ու Քվիրելին վերածում են փոշու։ Հաջորդ առավոտյան Հարրին արթնանում է Հոգվարթսի իր սենյակում և Դամբլդորը նրան հայտնում է, որ քարը ոչնչացված է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Դենիել Ռեդկլիֆ | Հարրի Փոթեր |
Ռուպերտ Գրինթ | Ռոն Ուիզլի |
Էմմա Վաթսոն | Հերմիոնե Գրեյնջեր |
Ռիչարդ Հարրիս | պրոֆեսոր Ալբուս Դամբլդոր |
Ալան Ռիկման | Սևերուս Սնեյփ |
Մեգի Սմիթ | պրոֆեսոր Միներվա ՄաքԳոնագալ |
Ռոբբի Կոլտրեյն | Ռուբեուս Հագրիդ |
Թոմ Ֆելթոն | Դրակո Մալֆոյ |
Մեթյու Լյուիս | Նևլի Լոնգբոթոմ |
Յեն Հարտ | պրոֆեսոր Քուիրինուս Քուիրիել |
Դևիդ Բրեդլի | Արգուս Ֆիլչ |
Շոն Բիգերսթաֆ | Օլիվեր Վուդ |
Ջեյմս Ֆելփս | Ֆրեդ Ուիզլի |
Օլիվեր Ֆելփս | Ջորջ Ուիզլի |
Ֆիոնա Շոու | հորաքույր Պետունիա Դուրսլի |
Ռիչարդ Գրիֆիտս | Վերնոն Դուրսլի |
Գարի Մելինգ | Դադլի Դուրսլի |
Էլիզաբեթ Սպրիգս | գեր կին |
Ջուլի Ուոլտերս | Մոլլի Ուիզլի |
Ջոն Հերտ | միստր Օլիվանդեր |
Բոննի Ռայթ | Ջիննի Ուիզլի |
Քրիս Ռենկին | Պերսի Ուիզլի |
Ջեմի Վայլետ | Վինսենտ Կրեբ |
Էդրիան Ռոուլինզ | Ջեյմս Փոթեր |
Ջերալդին Սոմերվիլ | Լիլի Փոթեր |
Ալֆրեդ Էնոկ | Դին Թոմաս |
Ջոն Քլիզ | Համարյա Անգլուխ Նիկ |
Զոե Ուոնամեյքեր | մադամ Հուչ |
Լյուկ Յանբլադ | Լի Ջորդան |
Ջոշուա Հերդման | Գրեգորի Գոյլ |
Դևոն Մյուրեյ | Սեմեուս Ֆինիգան |
Ուորվիկ Դևիս | գոբլին բանկում / պրոֆեսոր Ֆլիտվիկ |
Սաունդերս եռյակ | Հարրի Փոթեր (երեխա) |
Դերեկ Դեդմեն | Թոմ, բարմեն Լիքի Կաուլդրոնում |
Բեն Բորովեցկի | տղա Դիագոն Ալեյից |
Վեռն Տրոյեր | Գրիփհուկի Գոբլին |
Ռիչարդ Բրեմեր | Նա Ում Անունը Չպետք Է Ասել |
Գարի Թեյլոր | կայարանի պահակ |
Ժան Սաուզերն | կնճռոտված կին գնացքում |
Լեսլի Ֆիլիպս | Ընտրող Գլխարկ (հնչյունավորում) |
Էլինոր Կոլամբուս | Սուսան Բոնս |
Թերենս Բեյլեր | Արյունալի Բարոն |
Սայմոն Ֆիշեր-Բեկեր | Գեև Ֆրիար |
Նինա Յանգ | Մոխրագույն Լեդի |
Դանիել Տաբոր | Անջելինա Ջոլի |
Լեյլա Սազերլենդ | Ալիսիա Սպինետ |
Էմիլի Դեյլ | Քեթի Բել |
Դևիդ Հոլմս | Ադրիան Պերսի |
Ուիլ Տիկսթոն | Մարկուս Ֆլինտ |
Սքոթ Ֆիրն | Թերենս Հիգս |
Ռեյ Ֆիարոն | Ֆիրենզ (հնչյունավորում) |
Դևիդ Բրեթ | Դեդալուս Դիգլ (տիտրերում նշված չէ) |
Պոլ Մարկ Դևիս | Ասպետի ուրվականը (տիտրերում նշված չէ) |
Դևիդ Ուիլյամ Ջեյմս Էլիոթ | Գրիֆինդորի Սենյոր (տիտրերում նշված չէ) |
Հոլի Էն Ֆիտնես | աշակերտուհի (տիտրերում նշված չէ) |
Պոլ Գրանտ | գոբլին (տիտրերում նշված չէ) |
Դերեկ Հաֆ | Հոթվարթսի աշակերտ (տիտրերում նշված չէ) |
Ջուլիաննա Հաֆ | Հոթվարթսի աշակերտուհի (տիտրերում նշված չէ) |
Ուիլ Հոուս | Հոթվարթսի աշակերտ (տիտրերում նշված չէ) |
Կիերի Նոդինգս | երեխա գազանանոցում (տիտրերում նշված չէ) |
Օլիվեր Լևերի-Ֆարագ | Հոթվարթսի ուսանող (տիտրերում նշված չէ) |
Լիզա Օսմոնդ | Գրինգոթսի գոբլին (տիտրերում նշված չէ) |
Քեթ Պիկին | Հոթվարթսի աշակերտ (տիտրերում նշված չէ) |
Ստեֆան Պեջիչ | ուսանող (տիտրերում նշված չէ) |
Էմի Պուլյա | Կվիդիչ խաղացող (տիտրերում նշված չէ) |
Նիկոլաս Ռիդ | գոբլին (տիտրերում նշված չէ) |
Ռիչարդ Ռեյդ | Գրիֆինդորցի (տիտրերում նշված չէ) |
Մայլզ Ռիչարդսոն | մարդ Զրահի պատկերից (տիտրերում նշված չէ) |
Բյանկա Սոերբի | Հոթվարթսի ուսանող (տիտրերում նշված չէ) |
Դարեն Տաֆ | Հոթվարթսի աշակերտ (տիտրերում նշված չէ) |
Բերնադեթ Ջեյն Վանդերկար | Հոթվարթսի ուսանող (տիտրերում նշված չէ) |
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոան Ռոուլինգը վաճառեց առաջին չորս գրքի էկրանավորման իրավունքները 1999 թվականին, մեկ միլիոն ֆունտ ստեռլինգով։ Պայմանագրում նշված էր, որ Ռոուլինգը պետք է ստանա նաև ֆիլմի շահույթից որոշակի եկամուտ և կարողանա հետևել նկարահանման գործընթացին։ Նա որոշեց, որ բոլոր ֆիլմերի դերասանները պետք է լինեն բրիտանացիներ[10]։ Միայն չորրորդ ֆիլմից հետո, ֆիլմում հայտնվեցին օտար դերասաններ։
Սկզբնական շրջանում ռեժիսորի գլխավոր թեկնածուն Սթիվեն Սփիլբերգն էր[11]։ Բանակցություններն ավարտվեցին նրանով, որ 2000 թվականին նա հրաժարվեց նախագծից։ Բանն այն էր, որ Սփիլբերգը ցանկանում էր գիրքը մուլտֆիլմի վերածել, որտեղ գլխավոր հերոսին պետք է հնչյունավորեր Հեյլի Ջոել Օսմենթը[12], ինչը դուր չեկավ ո՛չ ստուդիային, ո՛չ Ռոուլինգին։ Սփիլբերգի նախագծից հրաժարվելու պատճառներից էր նաև հետաքրքրության բացակայությունը։ Ըստ նրա՝ ֆիլմը հաջողություն է ունենալու և ուշադրություն չի դարձվելու նրա որակին[13]։
Սփիլբերգի հրաժարականից հետո բանակցություններ սկսվեցին միանգամից մի քանի ռեժիսորների՝ Քրիստոֆեր Կոլամբուսի, Թերրի Գիլիամի, Ջոնաթան Դեմմիի, Մայք Նյուելլի, Ալան Փարքերի, Վոլֆգանգ Փեթերսենի, Ռոբ Ռայների, Թիմ Ռոբինսի, Բրեդ Սիլբերլինգի և Փիթեր Ուիրի հետ[14][15][16]։ 2000 թվականին Փեթերսենն ու Ռայները տարբեր պատճառներով հրաժարվեցին նախագծից[17] և մնացին չորս թեկնածու՝ Քրիս Քոլամբուսը, Թերրի Գիլիամը, Ալան Փարքերը և Բրեդ Սիլբերլինգը[18], որոնցից Ռոուլինգը հավանություն էր տալիս Գիլիամին[19]։ Սակայն ռեժիսոր ընտրվեց Քրիս Քոլամբուսը, որը երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ուներ և նախկին աշխատանքները մեծ հաջողությունների էին հասել[20]։
Սցենարիստ ընտրվեց Սթիվեն Կլովզը, որը դեռևս բանակցությունների ժամանակ հանդիպել էր նախկին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հետ[21]։ Սցենարիստի խոսքերով՝ նրան մի շարք առաջարկներ էին արվել, սակայն նա ընտրել էր հենց «Հարրի Փոթեր»-ը[14]։ Նա գնեց գիրքը, կարդաց այն և միանգամից դարձավ Ռոուլինգի երկրպագուն[21]։ Կլովզը միանգամից համաձայնվեց գրել նաև մյուս ֆիլմերի սցենարը։
Սկզբում պրեմիերան նախատեսվում էր Անկախության օրը (հուլիսի 4, 2001) կամ Հարրի Փոթերի ծննդյան օրը (հուլիսի 31)։ Բայց այն ձգձգվեց մինչև մինչև 2001 թվականի նոյեմբերի 16-ը։
Դերասանների ընտրության քասթինքներին մասնակցում էին հազարավոր երեխաներ, սակայն ոչ մեկը չէր համապատասխանում գլխավոր երեք կերպարների դերերին[22][23]։ Վերջապես՝ 2000 թվականի օգոստոսի 8-ին հայտարարվեց, որ դերերի համար ընտրվել են բոլորովին անհայտ Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը և Էմմա Ուոթսոնը[24]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումներն սկսվեցին 2000 թվականի հոկտեմբերի 2-ին Leavesden Studios ստուդիայի սրահներում՝ տեղակայված Լոնդոնից 50կմ հեռավորության վրա[15]։ Դրվագները, որոնք պետք է տեղի ունենային Հոգվարթսում և նրա շրջակայքում, նկարահանվում էին Գլոստեր և Դարհեմ քաղաքների Մայր տաճարներում[25]։ Իմանալ��վ այս լուրը՝ տեղի բնակիչները սկսում են բողոքի ցույցեր անցկացնել։ Որոշ տեսարաններ նկարահանվեցին նաև լոնդոնյան կենդանաբանական այգում[26] և Քինգս-Քրոսս կայարանում[27]։ Նկարահանումներն ավարտվեցին 2001 թվականի հուլիսին։
Պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Անգլիայում՝ միջազգային Լոնդոնյան Կինոփառատոնում։
Վիդեո հրատարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 մայիսին ֆիլմը հրատարակվեց VHS տեսաերիզի վրա։
Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ աշխարհում ֆիլմի շահույթը կազմեց 974,5 միլիոն դոլար, որից 317,4 միլիոնը (32,5 %)՝ ԱՄՆում։ Այն դարձավ աշխարհի ամենամեծ շահույթ ունեցող ֆիլմերից մեկը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ըստ սցենարի քննարկված մեկ այլ տարբերակի՝ Դրյու Բերիմորին, ով իրեն Հարրի Փոթերի գրքերի մեծ երկրպագու էր կոչում, առաջարկվելու էր կամեո։
- Ֆիլմի առաջին դիտումը նախատեսված էր 2001 թ.-ի ամռանը, սակայն Warner Bros.-ի ղեկավարությունը որոշեց փոխել թողարկման ամսաթիվը 2001 թ., նոյեմբերի 16-ին։
- Հարրի Փոթերի առաջին ֆիլմում գլխավոր դերակատարի համար ներկայացվել են մոտ 60.000 թեկնածուներ։
- Բոլոր դերասանների պայմանագրերում առկա էր մի կետ, ըստ որի նրանք պիտի խաղային Հարրի Փոթերի մասին 3 վեպերի էկրանավորումների մեջ այն նույն դերերում, որոնք խաղում էին առաջին մասում։ Հենց դա պատճառ դարձավ, որ նկարահանումներից հրաժարվեցին մի շարք դերասաններ, ովքեր չէին ցանկանում կապված լինել նման երկար պայմանագրով։
- Թիմ Ռոթը երկար ժամանակ երկմտում էր «Հարրի Փոթեր» և «Կապիկների մոլորակը» ֆիլմերի դերերի ընտրության մեջ։ Ի վերջո, նա որոշեց խաղալ կապիկի։
- Ջո Սովերբուցը՝ Լոնդոնի երիտասարդ բնակիչը, ով հնչունավորել էր Հարրի Փոթերին Nintendo և PlayStation խաղերի համար, հրավիրվեց ֆիլմում հնչունավորելու 2 տեսարան այն բանից հետո, երբ 12-ամյա Դենիել Ռեդկլիֆի ձայն կտրվել էր նկարահանումների ընթացքում։
- Հարրի Փոթերի բվի՝ Բուկլյայի (անգլ.՝ Hedwig) դերի համար ներգրավված են եղել միաժամանակ 3 բուեր՝ Օոկը, Գիզմոն և Սպրաուտը։
- Առաջին ֆիլմը ամբողջ աշխարհում հայտնի է որպես «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» (անգլ.՝ "Harry Potter and the Philosopher's Stone") բացի ԱՄՆ-ից։ Հյուսիսամերիկյան վարձույթում անվանումը փոխված էր որպես «Հարրի Փոթերը և Կախարդական քարը» (անգլ.՝ "Harry Potter and the Sorcerer's Stone")։ Այդ պատճառով բոլոր այն տեսարանները, որտեղ հիշատակվում է փիլիսոփայական քարը, նկարահանվել են երկու անգամ. առաջին դեպքում դերասանները արտաբերում են «փիլիսոփայական քար» (Philosopher's Stone), երկրորդ դեպքում՝ «կախարդական քար» (Sorcerer's stone)։ Նման տարբերակվածությունը վերաբերում է համանուն խաղին ևս՝ հիմնված ֆիլմի վրա։ Դա պայմանավորված էր նրանով, որ ֆիլմի և խաղի ստեղծման ժամանակ ԱՄՆ-ում գիրքն արդեն լույս էր տեսել այլ անվանմամբ (Sorcerer's stone), քանի որ հրատարակիչները հանգել էին նրան, որ երեխաները չեն կարդա գիրք, որի վերնագրում կա «փիլիսոփայական» արտահայտությունը։
- Ֆիլմի տեսարաններից մեկում, երբ Հարրին, Ռոնը և Հերմիոնան գալիս են Հագրիդի խրճիթ, նա նվագում էր ինքնաշեն շվիով։ Այդ պահին նա նվագում էր ֆիլմի սաունդթրեքից "Hedwig's Theme" հատվածը։
- Անհայտացող աստիճանների մոտի դիմանկարների շարքում նկատելի է Հենրի VIII-ի երկրորդ կնոջ և Եղիսաբեթ I-ի մոր՝ Աննա Բոլեյնի պատկերը։ Նրա շատ ժամանակակիցներ են պնդում, որ Աննան կախարդուհի էր։
- Նկարահանումների ժամանակ օգտագործող շերտավոր կատուն անհետ կորավ և գտնվեց միայն ուժեղացված փնտրտուքներից հետո 2 օր անց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.premiere.fr/film/Harry-Potter-a-l-ecole-des-sorciers
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://www.imdb.com/title/tt0241527/locations?ref_=tt_dt_dt
- ↑ Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://jpbox-office.com/fichfilm.php?id=2075
- ↑ http://kinomaniak.cz/filmy/harry-potter-a-kamen-mudrcu/
- ↑ Anthikad-Chhibber, Mini. «Harry Comes to Hyderabad». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2002 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Official Home Video Product Description for India». Big Homе Video. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Indiabroad (07-30). «BIG Home Video To Market Warner Catalogues in India». Indo-Asian News Service (via Yahoo! India Movies). Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Harry Potter and the Philosopher's Stone». Guardian Unlimited. 16 ноября 2001. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Линдер, Брайан (23 февраля 2000). «No "Harry Potter" for Spielberg». IGN. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Jensen, Jeff (17 марта 2000). «Potter's Field». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «For Spielberg, Making a Harry Potter Movie Would Have Been No Challenge». Hollywood.com. 5 сентября 2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 14,0 14,1 Jensen, Jeff; Fierman, Daniel (2001 թ․ սեպտեմբերի 14). «Inside Harry Potter – It May Be a Movie about a Tyro Wizard and His Magical Adventures, but Bringing Harry Potter to the Big Screen Took Real Muggle Might, No Hocus-Pocus about It». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 15,0 15,1 Шмитц, Грег Дин. «Harry Potter and the Sorcerer's Stone (2001)». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 9 августа 2008-ին.
- ↑ Дуглас, Эдвард (10 июля 2006). «A Good Night for Harry Potter?». ComingSoon.net. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Linder, Brian (7 марта 2000). «Two Potential "Harry Potter" Director's Back Out». IGN. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Davidson, Paul (15 марта 2000). «Harry Potter Director Narrowed Down». IGN. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Terry Gilliam Bitter about Potter». Wizard News. 29 августа 2005. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Linder, Bran (28 марта 2000). «Chris Columbus to Direct Harry Potter». IGN. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ 21,0 21,1 Sragow, Michael (24 февраля 2000). «A Wizard of Hollywood». Salon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Linder, Brian (30 мая 2000). «Attention All Muggles!». IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Linder, Brian (2000 թ․ հունիսի 14). «Harry Potter Casting Frenzy». IGN. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Daniel Radcliffe, Rupert Grint and Emma Watson Bring Harry, Ron and Hermione to Life for Warner Bros. Pictures Harry Potter and the Sorcerer's Stone». Warner Bros. 21 августа 2000. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Linder, Brian (2000 թ․ սեպտեմբերի 26). «Potter Privet Drive Pics». IGN. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Linder, Brian (25 ноября 2000). «Potter Set News & Pics». IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Linder, Brian (21 февраля 2001). «Lumos!». IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1492 Pictures ֆիլմեր
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների արկածային ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2001 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Բրիտանական դետեկտիվ ֆիլմեր
- Բրիտանական ընտանեկան ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Բրիտանական ֆանտաստիկ ֆիլմեր
- Բրիտանական ֆենտեզի ֆիլմեր
- Հարրի Փոթեր
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր
- Ջոան Ռոուլինգի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Քրիս Քոլամբուսի ֆիլմեր
- Ֆիլմեր Հարրի Փոթերի մասին
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր հրեշների մասին
- Ֆիլմեր վհուկների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1992 թվականին
- Գրքերի էկրանավորումներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1991 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1981 թվականին