Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարկու (էստ․՝ Harku järv, նաև՝ Հաաբերստի լիճ, Արգո լիճ), լիճ Էստոնիայում` Տալլինի արևմուտքում։ Լիճը տեղակայված է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Հաաբերստի թաղամասում` ծովից 3 կմ հեռավորության վրա։ Միջին խորությունը 1,6 մ է, իսկ առավելագույնը՝ 2,5 մ[1]։
Մեր թվարկությունից առաջ Հարկու լճի ներկայիս տարածքը կազմել է Բալթիկ ծովի մաս։ Հետագայում ցամաքի բարձրացման հետևանքով ծովը հետ է քաշվել ու առաջացել է լիճ։ Լճի ջուրը հարուստ է թթվածնով, լճի հատակի տիղմի շերտի բարձրությունը հասնում է 2-3 մետրի։ Լճում բնակվում են ձկների բազմաթիվ տեսակներ։
- ↑ «Harku järv» (էստոներեն). EELIS – Estonian Nature Infosystem. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
|
---|
| Շինություններ և կառույցներ | | |
---|
| Շրջաններ | |
---|
| Բնությունը և զբոսայգիները | |
---|
| Մշակութային հաստատություններ | |
---|
| Սպորտ | |
---|
| Տրանսպորտ | |
---|
|