Հասարակական կարգ
Հասարակական կարգը դատական պրակտիկայում։ Ընդհանրապես տեսությունը բաժանվում է, կամ այն ընկալվում է երկու իմաստով՝ լայն և նեղ։
Լայն իմաստով հասարակական կարգը հասարակության մեջ առկա սոցիալական կապերի և հարաբերությունների համակցություն է, որը ձևավորվում է սոցիալական, իրավական և բարոյական նորմերի գործողության արդյունքում և յուրաքանչյուր հանցագործություն զանցանք կամ այլ իրավախախտում այս կամ այն չափով հանգեցնում է դրա խախտմանը։
Նեղ իմաստով հասարակական կարգը ընկալվում է որպես հասարակական նշանակության վայրերում տրանսպորտային միջոցների կայանատեղիներում, օդանավակայաններում, շուկաներում, պուրակներում, այգիներում, կինոթատրոններում, ցուցասրահներում, մարզադաշտերում, փողոցներում, հիմնարկ ձեռնարկություններում, ուսումնական հաստատություններում, հասարակական տրանսպորտում, հասարակական սննդի սպասարկման վայրում, ինչպես նաև հասարակական նշանակության այլ վայրերում այնպիսի իրադրության առկայություն, որի պայմաններում ապահովված է քաղաքացիների արժանավայել վարքագիծը, կազմակերպությունների հիմնարկների և հասարակական նշանակության այլ օբյեկտների բնականոն աշխատանքը, ինչպես նաև այդ վայրերում գտնվող անձի կամ անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 3-ի և 2006 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումներ