Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը նշվելու է նոյեմբերի 22-ին[1]՝ ի հիշատակ արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների[2]։
2020 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես են եկել համատեղ կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան ազատամարտում նահատակաված հերոսների հիշատակի օր[3]։ Այդ օրն աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի արարողություններ են կատարվելու[4]։
Առաջացման նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին վերսկսվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակասությունները, ինչի արդյունքում սկսվել է Արցախյան պատերազմը։ 1994 թվականին կողմերի միջև հրադադար է կնքվել, սակայն դրա հաստատումից հետո տարբեր ընդհարումներ են տեղի ունեցել[5]։
Այսպես, 2016 թվականի ապրիլի 2-ին սկսվել է Քառօրյա պատերազմը, որի հետևանքով հայկական կողմից 93 զինծառայող է նահատակվել[6]։
2020 թվականի հուլիսին բախում է տեղի ունեցել Տավուշի շրջանում, որի արդյունքում հայկական կողմը 4 զոհ է ունեցել[7][8]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Ռազմական գործողությունները պատերազմի են վերածվել, որն ավարտվել է նույն թվականի նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի[9], Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի[10] համատեղ ստորագրած համաձայնագրով։ Պատերազմի արդյունքներով նոյեմբերի 19-ի դրությամբ՝ հայկական կողմը 1581 զոհ է ունեցել[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «November 22 declared a Day of Remembrance of fallen soldiers». en.armradio.am. 2020 թ․ նոյեմբերի 13.
- ↑ «Նոյեմբերի 22-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և արարողություն հայկական եկեղեցիներում - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Նախագահը և կաթողիկոսը հանդես են եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածերի հիշատակի օր». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Поминальные службы по погибшим в Карабахе военнослужащим пройдут 22 ноября в армянских храмах России». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «As fighting rages, what is Azerbaijan's goal? | Eurasianet». web.archive.org. 2020 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «"Четырехдневная война в Карабахе": ЕА��С и ОДКБ под ударом». newsarmenia.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Հայկական կողմը երկու զոհ ունի. խոսնակ
- ↑ Մամուլի հաղորդագրություն, mil.am
- ↑ Заявление Президента Российской Федерации
- ↑ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել
- ↑ «Եվս 81 անուն. Արցախի պաշտպանության մարտերում նահատակվածների նոր ցանկ է հրապարակվել». armeniasputnik.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.