Jump to content

Հայաստանի մարգագետնասևահողային հողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոշոր եղջերավոր անասունների նախիրը մարգագետնում արածելիս

Հայաստանի մարգագետնասևահողային հողերը կազմում են Հայաստանի տարածքի 0,5 %-ը (13 հազար հեկտար)։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ոչ գոտիական հողատիպ՝ ձևավորվել են սևահողերի տարածքում և առանձին, ոչ մեծ զանգվածներով հանդիպում են Աշոցքում, Լոռիում, Շիրակում, Ապարանում, Սևանի ավազանում։ Այդ հողերիի զարգացումն ընթանում է 11,5-3 մ խորության ստորերկրյա քաղցրահամ ջրերի մշտական ազդեցությամբ։ Մարգագետնասևահողային հողերին բնորոշ են

  • կրազերծվածությունը
  • կնձիկահատիկային կառուցվածքը
  • հումուսի պարունակությունը բարձր է՝ մինչև 15 %
  • ունեն թույլ թթվային ռեակցիա
  • մեծ կլանունակություն (մինչև 57 մգ/էկվ)
  • մեխանիկական կազմը ծանր կավավազային և կավային է

Օգտագործվում են որպես վարելահող և խոտհարք։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։